Հանգման խնդիր
Հանգման խնդիրՆախադասության երկրորդական անդամ բայական անդամի լրացում, անուղղակի խնդիր։Հանգման անուղղակի խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է գործողությունը։
Հանգման անուղղակի խնդրի արտահայտությունը խմբագրել
Հանգման խնդիրը պատասխանում է ու՞մ, ինչի՞/ն/, ու՞մ վրա, ու՞մ դեմ, ինչի՞ դեմ, ընդդեմ ու՞մ, ընդդեմ ինչի՞, ու՞մ հանդեպ, ինչի՞ հանդեպ, ու՞մ հետ հարցերին[1]։Արտահայտվում է ՝
- սեռական- տրական հոլովով՝ Մենք պատրաստ ենք հարցերին։
- սեռական- տրական հոլովով և մի շարք կապերով/ընդդեմ, հանդեպ, հետ , վրա/․ Ես քեզ հետ համամիտ եմ։ Դու անհոգ նայեցիր ինձ վրա։
- վրա, հետ կապերով և ստացական հոդով՝ Հետդ չեմ խոսում։
Այլ կիրառություններ խմբագրել
Հանգման խնդիրը լրացնում է չեզոք սեռի բայերին, մի շարք բաղադրյալ ստորոգյալների, երբեմն զգացական ձայնարկությունների/ ամո՜թ, վա՜յ, թու՜/, որոշ վերաբերականների/ երանի՜, ափսո՜ս, ավա՜ղ/․ Երանի՜հոգով հարուստներին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հ․ զաքարյան, Յու․ Ավետիսյան, Շարահյուսություն, Երևան, 2009, էջ 67
Աղբյուրներ խմբագրել
- Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 298-299։
🔥 Top keywords: Գլխավոր էջՀայոց ցեղասպանությունՍպասարկող:ՈրոնելՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀայաստանԿոմիտասՀամո ՍահյանՍևանա լիճԱլեքսանդր ԹամանյանՇառլ ԱզնավուրՀայերենի այբուբենՀովհաննես ԹումանյանՎահան ՏերյանՊարույր ՍևակԳարեգին ՆժդեհԶվարթնոցի տաճարԵղիշե ՉարենցՎիլյամ ՍարոյանՍասունցի ԴավիթԽաչատուր ԱբովյանՎարդանանք (պատմավեպ)ՈրոտանԱրարատՎիկտոր ՀամբարձումյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըՀովհաննես ՇիրազՏիգրան ՊետրոսյանՄարտիրոս ՍարյանՄատենադարանՔութեշՋրծաղիկՄուշեղ ԳալշոյանԵրևանՍասնա ծռերՎբեթՄոնթե ՄելքոնյանՋուրԽաչքարՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)