Հանգման խնդիր
Հանգման խնդիրՆախադասության երկրորդական անդամ բայական անդամի լրացում, անուղղակի խնդիր։Հանգման անուղղակի խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է գործողությունը։
Հանգման անուղղակի խնդրի արտահայտությունը
Հանգման խնդիրը պատասխանում է ու՞մ, ինչի՞/ն/, ու՞մ վրա, ու՞մ դեմ, ինչի՞ դեմ, ընդդեմ ու՞մ, ընդդեմ ինչի՞, ու՞մ հանդեպ, ինչի՞ հանդեպ, ու՞մ հետ հարցերին[1]։Արտահայտվում է ՝
- սեռական- տրական հոլովով՝ Մենք պատրաստ ենք հարցերին։
- սեռական- տրական հոլովով և մի շարք կապերով/ընդդեմ, հանդեպ, հետ , վրա/․ Ես քեզ հետ համամիտ եմ։ Դու անհոգ նայեցիր ինձ վրա։
- վրա, հետ կապերով և ստացական հոդով՝ Հետդ չեմ խոսում։
Այլ կիրառություններ
Հանգման խնդիրը լրացնում է չեզոք սեռի բայերին, մի շարք բաղադրյալ ստորոգյալների, երբեմն զգացական ձայնարկությունների/ ամո՜թ, վա՜յ, թու՜/, որոշ վերաբերականների/ երանի՜, ափսո՜ս, ավա՜ղ/․ Երանի՜հոգով հարուստներին։
Աղբյուրներ
- Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 298-299։
- ↑ Հ․ զաքարյան, Յու․ Ավետիսյան, Շարահյուսություն, Երևան, 2009, էջ 67
🔥 Top keywords: Գլխավոր էջՎերաբերական (խոսքի մաս)Սպասարկող:ՈրոնելՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2023ՇաղկապՄակդիրԿապ (խոսքի մաս)ՄակբայԴերբայԿատեգորիա:Բնակավայրեր առանց փոստային ինդեքսի նշմանԴերանունԿատեգորիա:Հոդվածներ բնակավայրերի մասին առանց կատեգորիաների ՎիքիպահեստումՈւղիղ խնդիրՍեռական հարաբերությունՀայաստանԱնորոշ դերբայՍահմանական եղանակԲայԴերբայական դարձվածՈրոշիչԽոսքի մասերԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՋրծաղիկԱծական անունՆերգոյական հոլովԱնուղղակի խնդիրՀատկացուցիչԱրամ ԽաչատրյանԱծանցՀովհաննես ԹումանյանՊարույր ՍևակՀունիսի 5ՍաղմոսավանքՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ԾաղկեվանքՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայերենի այբուբենՎարդավառԳոյական անուն