Պետրոս II
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պետրոս II Ալեքսեևիչ (ռուս.՝ Пётр II Алексеевич, հոկտեմբերի 12 (23), 1715[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական թագավորություն - հունվարի 19 (30), 1730[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն), Ռուսաստանի կայսր 1727 թ. մայիսի 17-ից, հաջորդել է Եկատերինա I-ին։ Պետրոս I-ի թոռը, արքայազն Ալեքսեյ Պետրովիչի և գերմանացի իշխանուհի Սոֆիա-Շառլոտա Բրաունշվեյգ-Վոլֆենբյուտերսի որդին, Ռոմանովների արքայական տան արական սեռի վերջին ներկայացուցիչը։ Մահացել է ծաղկախտից 14 տարեկան հասակում։ Չի հասցրել ցուցաբերել հետաքրքրություն պետական գործերի նկատմամբ և ինքնուրույն գրեթե չի կառավարել։ Իրական իշխանությունը գտնվել է Գերագույն գաղտնի խորհրդի և հատկապես կայսրի ֆավորիտներ՝ Ալեքսանդր Մենշիկովի, այնուհետև՝ Դոլգորուկովների ձեռքերում։
Պետրոս II | |
---|---|
Ծնվել է՝ | հոկտեմբերի 12 (23), 1715[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական թագավորություն |
Մահացել է՝ | հունվարի 19 (30), 1730[1] (14 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Արխանգելսկի վանական համալիր | |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Տոհմ | Ռոմանովներ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Ալեքսեյ Պետրովիչ |
Մայր | Charlotte Christine of Brunswick-Lüneburg? |
Հավատք | ուղղափառություն և ուղղափառություն |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Пётр II (ռուս.) // Большая российская энциклопедия — М.: Большая российская энциклопедия, 2004.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս II» հոդվածին։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Բագրատ ԳալստանյանՀամբիկ ՍասունյանՏիգրան ՊետրոսյանԱկսել ԲակունցՀայաստանՊարույր ՍևակՀովհաննես ԹումանյանՀամո ՍահյանՎահան ՏերյանԿոմիտասՎիլյամ ՍարոյանԵղիշե ՉարենցՎարդանանք (պատմավեպ)ԱրարատԳարեգին ՆժդեհԳևորգ Մարզպետունի (վեպ)ԵրևանՀովհաննես ՇիրազՄոնթե ՄելքոնյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայաստանի առաջին հանրապետությունԲագրատունիների թագավորությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանՔաոս (վեպ)Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍևանա լիճՍուրբ Աննա եկեղեցի (Երևան)ԲայՔութեշՄեսրոպ ՄաշտոցԵրկրորդ համաշխարհային պատերազմԽաչատուր ԱբովյանՀայերենի այբուբենԱռաջին համաշխարհային պատերազմԱծական անուն