Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միություն

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միություն (անգլ.՝ International Union of Pure and Applied Chemistry, IUPAC), տարբեր երկրների քիմիկոսների՝ քիմիայի ոլորտը ներկայացնող միջազգային կազմակերպություն։ Այն գիտական միությունների միջազգային խորհրդի (անգլ.՝ International Council for Science, ICSU)[2]։ Կազմակերպության շտաբակայանը գտնվում է Ցյուրիխում, Շվեյցարիա[3][4]։

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միություն
Изображение логотипа
Տեսակգիտական ընկերություն և հրատարակչություն
ՀապավումIUPAC
ԿարգախոսԶարգացնել քիմիան աշխարհում
անգլ.՝ Advancing Chemistry Worldwide
Հիմնադրված1919 (1919)
Գլխադասային գրասենյակՇվեյցարիա Ցյուրիխ, Շվեյցարիա
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն
նախագահՄարկ Ցեզա[1]
Կայքiupac.org

Անվանակարգ խմբագրել

IUPAC հանձնաժողովի կողմից առաջարկվել են անվանակարգի տարբեր ձևեր։ Անվանակարգի հիմնական նպատակն այն էր, որ քիմիական անվանումը համապատասխանի միայն մեկ նյութի։ Առաջին հրատարակումը, որը զետեղված էր 20-րդ դարի «A Guide to IUPAC Nomenclature of Organic Compounds» (1900) գրքում, պարունակում էր օրգանական միացությունների անվանակարգը[5]։

Օրգանական միացությունների անվանակարգ խմբագրել

IUPAC-ի օրգանական միացությունների անվանակարգը ունի երեք հիմնական մասեր՝ տեղակալիչներ, ածխածնային շղթայի երկարություն և քիմիական ավարտ։ Տեղակալիչները գլխավոր ածխածնային շղթային միացած կամայական խմբեր են։ Ածխածնային շղթան հնարավոր ամենաերկար շղթան է մոլեկուլի կազմում։ Քիմիական ավարտը ցույց է տալիս, թե միացությունների որ դասին է պատկանում տվյալ մոլեկուլը։ Օրինակ՝ «ան» վերջածանցը ցույց է տալիս միակի կապերով միացած ածխածնային շղթա (հեքսան՝ C
6
H
14
[6]

Ցիկլոհեքսանոլ

IUPAC-ի օրգանական մոլեկուլների անվանակարգի մեկ այլ օրինակ է ցիկլոհեքսանոլը[6][7]։

  • Ցիկլիկ միացությունները նշելու համար օգտագործում են «ցիկլո» բառը։
  • Վեց ածխածնից բաղկացած շղթան անվանում են «հեքս»։
  • Միակի կապերով կապված ածխածնային շղթան անվանում են «ան»։
  • Սպիրտի քիմիական ավարտը նշում են «ոլ»-ով։
  • Երկու քիմիական ավարտները կապվում են իրար և առաջացնում «անոլ» վերջածանցը։

Անօրգանական միացությունների անվանակարգ խմբագրել

Կալիումի քլորատ

IUPAC-ի անօրգանական միացությունների անվանակարգը ունի երկու հիմնական մասեր՝ կատիոն և անիոն։ Կատիոնը դրականապես լիցքավորված մասնիկի անվանումն է, իսկ անիոնը՝ բացասականապես լիցքավորված մասնիկինը։

IUPAC-ի անօրգանական մոլեկուլների անվանակարգի օրինակ է կալիումի քլորատը (KClO3

  • Կալիումը կատիոնի անվանումն է։
  • Քլորատը անիոնի անվանումն է։

Ամինաթթուների և նուկլեոտիդային հիմքերի կոդավորում խմբագրել

IUPAC-ն ունի նաև ամինաթթուների և նուկլեոտիդային հիմքերի կոդավորման աղյուսակ։ Սա նախատեսված է մի շարք ամինաթթուներից և նուկլեոտիդային հիմքերից կազմված մոլեկուլների կարճ և հասկանալի գրառման համար[8][9]։

Ամինաթթվի կոդՆշանակություն
AԱլանին
BԱսպարգինաթթու կամ ասպարագին
CՑիստեին
DԱսպարգինաթթու
EԳլուտամինաթթու
FՖենիլալանին
GԳլիցին
HՀիստիդին
IԻզոլեյցին
JԼեյցին կամ իզոլեյցին
KԼիզին
LԼեյցին
MՄեթիոնին
NԱսպարագին
OՊիրոլիզին
PՊրոլին
QԳլուտամին
RԱրգինին
SՍերին
TԹրեոնին
UՍելենոցիստեին
VՎալին
WՏրիպտոֆան
YԹիրոզին
ZԳլուտամինաթթու կամ գլուտամին
Xկամայական
*տրանսլյացիայի ավարտ
-անորոշ երկարության բացվածք
Նուկլեինաթթվի կոդՆշանակությունԿոդավորման հիմք
AAԱդենին (Adenine)
CCՑիտոզին (Cytosine)
GGԳուանին (Guanine)
TTԹիմին (Thymine)
UUՈւրացիլ (Uracil)
RA կամ Gպուրիններ (puRines)
YC, T կամ Uպիրիմիդիններ (pYrimidines)
KG, T կամ Uկետոններ (ketones)
MA կամ Cամինո միացություններ (aMino)
SC կամ GՈւժեղ փոխազդեցություն (Strong)
WA, T կամ UԹույլ փոխազդեցություն (Weak)
Bոչ A (C, G, T կամ U)B-ն գալիս է A-ից հետո
Dոչ C (A, G, T կամ U)D-ն գալիս է C-ից հետո
Hոչ G (A, C, T կամ U)H-ն գալիս է G-ից հետո
Vոչ T, ոչ էլ U (A, C կամ G)V-ն գալիս է U-ից հետո
NA C G T Uնուկլեինաթթու (nucleic acid)
Xծածկված
-անորոշ երկարության բացվածք

Գլխավոր ասամբլեաներ և կոնգրեսներ խմբագրել

IUPAC-ը կազմակերպում է գլխավոր ասամբլեաներ և կոնգրեսներ[10]։ 1997 թվականից ասամբեան և կոնգրեսը անցկացվում են միևնույն վայրում։

ԽՍՀՄ փոստային նամականիշ
Գլխավոր ասամբլեաներ
ՀամարՏարիԱնցկացման վայր
11920 Հռոմ
21921 Բրյուսել
31922 Լիոն
41923 Քեմբրիջ
51924 Կոպենհագեն
61925 Բուխարեստ
71926 Վաշինգտոն ԿՇ
81927 Վարշավա
91928 Հաագա
101930 Լիեժ
111934 Մադրիդ
121936 Լուցերն, Ցյուրիխ
131938 Հռոմ
141947 Լոնդոն
151949 Ամստերդամ
161951 Նյու Յորք, Վաշինգտոն ԿՇ
171953 Ստոկհոլմ
181955 Ցյուրիխ
191957 Փարիզ
201959 Մյունխեն
211961 Մոնրեալ
221963 Լոնդոն
231965 Փարիզ
241967 Պրահա
251969 Կորտինա դ’Ամպեցո
261971 Վաշինգտոն ԿՇ
271973 Մյունխեն
281975 Մադրիդ
291977 Վարշավա
301979 Դավոս
311981 Լյովեն
321983 Լունգբյու
331985 Լիոն
341987 Բոստոն
351989 Լունդ
361991 Համբուրգ
371993 Լիսաբոն
381995 Հիլֆորդ
391997 Ժնև
401999 Բերլին
412001 Բրիսբան
422003 Օտավա
432005 Պեկին
442007 Թուրին
452009 Գլազգո
462011 Սան Խուան
472013 Ստամբուլ
482015 Պուսան
Կոնգրեսներ
ՀամարՏարիԱնցկացման վայր
11894 Բրյուսել
21896 Փարիզ
31898 Վիենա
41900 Փարիզ
51903 Բերլին
61906 Հռոմ
71909 Լոնդոն
81912 Վաշինգտոն ԿՇ
91934 Մադրիդ
101938 Հռոմ
111947 Լոնդոն
121951 Նյու Յորք
131953 Ուպսալա
141955 Ցյուրիխ
151956 Լիսաբոն
161957 Փարիզ
171959 Մյունխեն
181961 Մոնրեալ
191963 Լոնդոն
201965 Մոսկվա
211967 Պրահա
221969 Սիդնեյ
231971 Բոսթոն
241973 Համբուրգ
251975 Երուսաղեմ
261977 Տոկիո
271979 Հելսինկի
281981 Վանկուվեր
291983 Քյոլն
301985 Մանչեստեր
311987 Սոֆիա
321989 Ստոկհոլմ
331991 Բուդապեշտ
341993 Պեկին
351995 Ստամբուլ
361997 Ժնև
371999 Բերլին
382001 Բրիսբան
392003 Օտավա
402005 Պեկին
412007 Թուրին
422009 Գլազգո
432011 Սան Խուան
442013 Ստամբուլ
452015 Պուսան

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել