Cherax snowden
Cherax snowden
ԽեցգետինCherax snowden
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՀոդվածոտանիներ
ԵնթատիպԽեցգետնակերպեր
ԴասMalacostraca
ԿարգՏասնոտանի խեցգետնակերպեր
ՎերնաընտանիքParastacoidea
ԸնտանիքParastacidae
ՏեսակCherax snowden
Լատիներեն անվանում
Cherax snowden
Lukhaup, Panteleit & Schrimpf, 2015


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Cherax snowden, Parastacidae ընտանիքի Cherax ցեղի տասնոտանի խեցգետինների տեսակ։ Նկատվում են Ինդոնեզիայում՝ Արևմտյան Պապուայում[1][2]։ Իր անվանումն ստացել է ի պատիվ ամերիկացի նախկին գաղտնի հետախույզ Էդվարդ Սնոուդենի[1][3]։

Տարածում խմբագրել

Սկզբնական արեալը Ինդոնեզիայում է՝ Արևմտյան Պապուայում (Oinsok River Drainage, Sawiat District, Չենդրավասիա թերակղզի, կամ Kepala Burung Peninsula)։ Ապրում են Նոր Գվինեա կղզու քաղցրահամ գետերում[1]։

Նկարագրություն խմբագրել

Արուների երկարությունը մոտ 10 սմ է (էգերը՝ 7 սմ)։ Մարմինը սուբօվալաձև է, կողքերից քիչ սեղմված։ Կյանքի ընթացքում մարմնի հիմնական գունավորումը կանաչավուն է, տարբեր երանգների համադրություններով (կանաչա-շագանակագույն և կապտա-կանաչ), չանչերի ծայրերը նարնջագույն են։ Նոր հետազոտվող տեսակի առաջին օրինակները հետազոտողները իրենց ձեռքին պահել էին դեռևս 2006 թվականին, այնուհետև ինտերնետ-խանութներից գնել են ևս մի քանի հատ։ Պարզվեց որ այն հայտնի է Եվրոպայի, Արևելյան Ասիայի և Ամերիկայի մի շարք երկրներում, որպես «orange tip» կամ «green orange tip»։ Գիտական նկարագրություն տեսակին տրվել է 2015 թվականի օգոստոսին, գերմանացի կենդանաբաններ Քրիստիան Լուկհալպի (Christian Lukhaup, Humbold University Berlin, Հինտեյվայդենտալ), Յորն Պանտելեիտի և Աննա Շրիմպֆի (Jörn Panteleit, Anne Schrimpf; Institute for Environmental Sciences University Koblenz-Landau, Landau,Գերմանիա) կողմից և անվանվել է ի պատիվ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի (Edward Joseph Snowden) պատվին[1][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Lukhaup, Christian; Panteleit, Jörn; Schrimpf, Anne. Cherax snowden, a new species of crayfish (Crustacea, Decapoda, Parastacidae) from the Kepala Burung (Vogelkop) Peninsula in Irian Jaya (West Papua), Indonesia(անգլ.) // ZooKeys : Журнал. — Sofia: Pensoft Publishers, 2015. — Vol. 518. — P. 1–14. — ISSN 1313-2970. doi:10.3897/zookeys.518.6127
  2. Eliana Dockterman (2015-08-25). «New Species of Crayfish Named After Edward Snowden». TIME. Retrieved 2015-08-25.
  3. 3,0 3,1 Немецкий ученый назвал вид речных раков в честь Сноудена. - Lenta.ru. 26 августа 2015

Գրականություն խմբագրել

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Cherax snowden» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Cherax snowden» հոդվածին։