ArtRave: The Artpop Ball Tour

ArtRave: The Artpop Ball Tour (artRAVE: The ARTPOP Ball), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի չորրորդ համաշխարհային համերգային շրջագայությունը՝ հօգուտ նրա Artpop երրորդ ստուդիական ալբոմի։ Շրջագայությունն սկսվել է 2014 թվականի մայիսի 4-ին Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոտերդեյլ քաղաքում։ Իր համերգային շրջագայության կառուցվածքը նա վերցրել է ArtRave-ից, որը ծրագրել է երգչուհի և նկարչուհի Ջեֆ Կունսը։

ArtRave: The Artpop Ball Tour
Изображение логотипа
Լեդի Գագա
Անցկացման վայրՀյուսիսային ԱՄերիկա,
Ասիա,
Օվկիանիա,
Եվրոպա
ԱլբոմArtpop
Տուրի սկիզբմայիսի 4, 2014
Տուրի ավարտնոյեմբերի 24, 2014
Համերգներ
79 Ամբողջությամբ,
38 Հյուսիսային Ամերիկայում,
30 Եվրոպայում,
6 Օվկիանիայում,
5 Ասիայում
Տուրերի ժամանակագրություն
Born This Way Ball?ArtRave: The Artpop Ball TourCheek to Cheek Tour?
ladygaga.com/artrave-the-artpop-ball

ArtRave-ի ժամանակ. The Artpop Ball Tour Լեդի Գագան այցելել է քաղաքներ, որտեղ Born This Way Ball Tour համերգային շրջագայության շրջանակներում նշանակված համերգները չեղյալ են հայտարարվել երգչուհու ստացած վնասվածքի պատճառով։ Մինչ համերգային շրջագայության սկսելը Գագան անցկացրել է շոու, որը բաղկացած է եղել յոթ համերգներից Roseland Ballroom-ում, նաև ելույթ է ունեցել Տեխասի SXSW փառատոնի ժամանակ։ Համերգային շրջագայության ժամանակ բեմը ներկայացրել է սպիտակ ամրոց-քարանձավ։

Համերգային շրջագայության գովազդի համար Լեդի Գագան համագործակցել է Մեծ Բրիտանիայի երկրորդ հեռախոսային ցանցի և ամերիկյան Աբսոլյուտ բրենդի հետ։ Տոմսերի վաճառքի մեծ ցուցանիշի շնորհիվ Գագան ավելացրել է ևս մի քանի համերգներ։Տոմսերի վաճառքի ցածր ցուցանիշի վերաբերյալ ասեկոսեները հերքվել են Live Nation-ի ներկայացուցիչ Արթուր Ֆոգելի կողմից։

Նախադրյալներ խմբագրել

Լեդի Գագան ArtRave համերգային շրջագայության ժամանակ

Artpop ալբոմի թողարկումից առաջ Գագան Նյու-Յորքում անցկացրել է փակ միջոցառում, որին ներկայացվել են երգեր ալբոմից և արձաններ, որոնք ստեղծել է Ջեֆֆ Կուսը։ Համերգային շրջագայության հիմքում ընկած է եղել այդ շոուն։ ArtRAVE: The ARTPOP Ball Tour-ում երգչուհին այցելել է այն բոլոր քաղաքներ, որոնցում չեղյալ են հայտարարվել նախորդ շրջագայության համերգները[1]։

artRAVE: The ARTPOP Ball հրաշալի համերգային շրջագայության առաջին համերգի ժամանակ (Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքում) կուլիսների հետևում Լեդի Գագան երկրպագուներին պատմել է, որ նա չի պատրաստվում այցելել Լատինական Ամերիկա նոր շրջագայությունով։ Գագան նախընտրում է այս անգամ անցկացնել ավելի փոքր համերգային շրջագայություն, որպեսզի պահպանի իր առողջությունը և ժամանակ ունենա հաջորդ նախագծերին պատրաստվելու համար։ Բայց 2014 թվականի հունիսին համացանցում հայտնվեցին ասեկոսեներ այն բանի մասին, որ Գագան, միևնույն է, այցելելու է Լատինական Ամերիկա։

Մինչ համերգային շրջագայության սկսվելը Լեդի Գագան ելույթ է ունեցել Տեխասի փառատոնի ժամանակ[2]։ Համերգը հովանավորվել է Born This Way Foundation-կողմից[3][4][5]։ Ելույթը ենթարկվել է լուրջ քննադատության՝ կապված «Swine» երգի համարի կատարման հետ[6]։ Կատարման ժամանակ բեմ է դուրս եկել նկարչուհի Միլլի Բրաունը, որը երգչուհու վրա է նետել կանաչ և կարմիր ներկեր։ Որոշ երկրպագուներ կատարումը համարել են Բուլեմիայի պրոպագանդա։ Սակայն և՛ Միլլին, և՛ Գագան անվանել են դա արվեստի խռովություն, բայց ոչ մարսողության խանգարում[7][8]։

Համերգի բնութագիրը խմբագրել

Լեդի Գագան ArtRave համերգային շրջագայության ժամանակ

Շոուն սկսվում է միջերգով, որի ժամանակ բեմում կատարվում է պարային համար փուչիկներով։ Լեդի Գագան հայտնվում է բեմի տակից ոսկե լողազգեստով, թևերով և «Կունսի գնդով» կրծքի վրա և սպիտակ «կառա» կեղծամով (որոշ համերգների ժամանակ օգտագործվել է հագուստ, որը նման է «Applause»-ի ժամանակ օգտագործված հագուստին, թևերը «թիթեռ» և դռեդլոկ կեղծամ)։ Նա սկսում երգել «Artpop» և «G.U.Y.» երգերը, հանելով թևերը և օգտագործելով տեսահոլովակի պարը։ «G.U.Y»-ից անցնում է «Donatella»-ի։ Հետո Գագան կատարում է «Fashion!» երգը դաշնամուրի առջև։ Հետո երգչուհին լքում է բեմը հագուստը փոխելու համար։ Հաջորդ մասն սկսվում է «Venus» երգից, որի ժամանակ բեմից «աճում են» փչովի ծաղիկներ։ Գագայի հագին ծովի խեցիներից պատրաստված բիկինի է, որը նման է նրա հագի զգեստին iTunes Festival-ի ժամանակ, և ծավալային խարտյաշ կեղծամ։ Փոքր ճառից հետո սկսվում է «Manicure» երգը և «Cake Like Lady Gaga» երգի վերափոխված տարբերակը։ Գագան անհետանում է կերպարի հաջորդ փոփոխման համար և որոշ ժամանակ անց վերադառնում է սպիտակ հագուստով և կարճ սպիտակ կեղծամով։ Կատարվում են հատվածներ «Just Dance», «Poker Face» և «Telephone» երգերից։ «Just Dance»-ի կատարման համար օգատգործվում է ստեղնակիթառ, որը ունի ծովաձիուկի տեսք։ Հետո հագուստը փոխվում է։

Սկսվում հաջորդ գործողությունը, որի ժամանակ Գագայի հագին բաց կապույտ լողազգեստ է փչված շոշափուկներով՝ որպես շլեյֆ, և գլխարկ (նաև օգտագործվել է հագուստի սև և սև-սպիտակ տարբերակները)։ Կատարվում է հատվածներ «Partynauseous» և «Paparazzi» երգերից։ Հետո երգչուհին հանում է «շոշափուկները» և մնում է միայն լողազգեստով։ Պարողները բեմ են բերում թափանցիկ գահ՝ նման «հրեշի թաթի», որի վրա Գագան երգում է «Do What U Want» երգը։ Հետո թափանցիկ «գահը» փոխվում է պողպատագույն «գահի», որը տեղադրված է բարձրացող ցիլինդրային հարթակի վրա։ Բեմի վրայով Գագան մոտենում է դաշնամուրին և կատարում է «Born This Way» երգի ակուստիկ տարբերակը՝ երգրպագուներից մեկին կանչելով բեմ։ Հանրության հետ կարճատև զրույցից հետո սկսվում է «Jewels n' Drugs» երգը, որի վերջում Գագան անհետանում է բեմի տակով։

Լեդի Գագան ArtRave համերգային շրջագայության ժամանակ

Գագան հայտնվում է բեմի վրա սև լատեքսային տոպիկով և լոսինաներով (հունիսի 26-ից փոխվել է բաց սև լողազգեստի լատեքսային ժապավեններից) և կանաչ կեղծամով։ Սկսվում է «Aura» երգը, որից հետո գլխավոր բեմում հայտնվում է կարմիր բազկաթոռ, որի վրա կատարվում է «Sexxx Dreams» երգը։ Հետո պարողների բերած սպիտակ աթոռների վրա կատարվում է «Mary Jane Holland» երգը, որի ավարտից հետո երգվում է «Alejandro»: Գագան ասում է, որ պետք է փոխի իր հագուստը և գործիքային «Ratchet» հատվածում փոխում է նախկին սև հագուսը վառ կարճ զգեստով, ժապավենով կապված դռեդներից կեղծամով և մորթե կոշիկներով։ Սկսվում է «Bad Romance» երգը, որից հետո սկսվում է «Applause» երգը։ Գագան հանում է իր կիսաշրջազգեստը, մնում է վարտիքով և սիլիկոնե տոպիկով։ Կատարվում է «Swine» երգը, որի ժամանակ բազմության մեջ թնդանոթից կրակում են փափուկ խաղալիքներ։ Գագան լքում է բեմը՝ հագուստը վերջին անգամ փոխելու համար, և հայտնվում է սպիտակ երկար կեղծամով և սպիտակ զգեստով։ Կատարվում է «Gypsy» երգը։ Երգչուհին անցնում է դաշնամուրի մոտից դեպի գլխավոր բեմ և ավարտում է համերգը։

Համերգի ձայնագրումը խմբագրել

2014 նոյեմբերի 17-ին Twitter սոցիալական կայքում երգչուհին երկրպագուների հայտնել է վերջին համերգի հեռարձակման մասին, որը կանցկացվի նոյեմբերի 24-ին Փարիզում[9]։ Հեռարձակումը տեղի է ունեցել LIVE NATION-ի և Yahoo! Live-ի աջակցությամբ[10]։

Երգացանկ խմբագրել

1. «Artpop»
2. «G.U.Y.»
3. «Donatella»
4. «Fashion!» (կատարվել է մայիսի 4-ից մինչև հունիսի 26-ը)

5. «Venus»
6. «Manicure»
7. «Cake Like Lady Gaga» (կատարվել է մայիսի 4-ից մինչև հունիսի 26-ը)
8. «Just Dance»
9. «Poker Face»
10. «Telephone»

11. «Partynauseous»
12. «Paparazzi»
13. «Do What U Want»
14. «Born This Way»
15.«Dope» (կատարվել է օգոստոսի 2-ից)
16. «Jewels n' Drugs»

17. «The Edge of Glory» (կատարվել է հուլիսի 9-ից)
18. «Judas» (կատարվել է հուլիսի 9-ից)
19. «Aura»
20. «Sexxx Dreams»
21. «Mary Jane Holland»
22. «Alejandro»
23. «Ratchet»

24. «Bad Romance»
25. «Applause»
26. «Swine»

27. «Gypsy»

Ամսաթվեր խմբագրել

Համերգների ցանկը, որում նշված են ամսաթվերը, քաղաքները, երկրները, անցկացման վայրերը և այլ տեղեկություններ։
ԱմսաթիվՔաղաքԵրկիրՀորիզնոկանՍկսող արտիստՀաճախությունների քանակըՇահույթ
Հյուսիսային Ամերիկա[11][12]
Մայիսի 4, 2014Ֆորտ-ԼոտերդեյլԱՄՆBB&T CenterLady Starlight12,977/12,977 (100%)$1,173,695
Մայիսի 6, 2014ԱտլանտաPhilips ArenaLady Starlight,
Միկու Մացունե
10,480 / 10,480 (100%)$941,142
Մայիսի 8, 2014ՓիթսբուրգConsol Energy Center12,185 / 12,185 (100%)$961,090
Մայիսի 10, 2014UncasvilleMohegan Sun Arena7,722 / 7,722 (100%)$564,692
Մայիսի 12, 2014ՎաշինգտոնVerizon Center14,866 / 14,866 (100%)$1,014,800
Մայիսի 13, 2014Նյու ՅորքMadison Square Garden14,326 / 14,326 (100%)$1,625,812
Մայիսի 15, 2014ՖիլադելֆիաWells Fargo Center15,424 / 15,424 (100%)$1,037,606
Մայիսի 17, 2014ԴետրոյթJoe Louis Arena11,971 / 11,971 (100%)$954,173
Մայիսի 18, 2014ՔլիվլենդQuicken Loans Arena12,792 / 12,792 (100%)$1,000,814
Մայիսի 20, 2014Սեյնթ ՓոլXcel Energy Center10,084 / 10,084 (100%)$796,395
Մայիսի 22, 2014ՎիննիպեգԿանադաMTS Centre12,507 / 12,507 (100%)$974,017
Մայիսի 25, 2014ԿալգարիScotiabank Saddledome12,662 / 12,662 (100%)$982,731
Մայիսի 26, 2014ԷդմոնտոնRexall Place13,855 / 13,855 (100%)$1,053,861
Մայիսի 28, 2014ՍիեթլԱՄՆKeyArenaՀետաձգված
Հուլիսի 2, 2014Սան ԴիեգոԱՄՆViejas Arena9,332 / 9,332 (100%)$851,927
Հունիսի 3, 2014Սան ԽոսեSAP Center at San Jose13,622 / 13,622

(100%)

$1,201,315
Հունիսի 26, 2014ՄիլուոքիMarcus AmphitheaterLady Starlight,
Crayon Pop

Judas

18,201 / 23,089

(78%)

$1,169,670
Հունիսի 28, 2014Ատլանտիկ սիթիBoardwalk Hall13,363 / 13,363

(100%)

$1,366,626
Հունիսի 30, 2014ԲոստոնTD Garden13,848 / 13,848

(100%)

$1,190,212
Հուլիսի 2, 2014ՄոնրեալԿանադաBell Centre12,709 / 12,709

(100%)

$965,286
Հուլիսի 4, 2014ՔվեբեկPlains of Abraham
Հուլիսի 5, 2014ՕտտավաLeBreton Flats
Հուլիսի 7, 2014ԲուֆֆալոԱՄՆFirst Niagara Center12,076 / 12,076 (100%)$874,785
Հուլիսի 9, 2014ՏորոնտոԿանադաAir Canada Centre15,813 / 15,813

(100%)

$1,355,260
Հուլիսի 11, 2014ՉիկագոԱՄՆUnited Center15,112 / 15,112

(100%)

$1,314,360
Հուլիսի 14, 2014Սան ԱնտոնիոAT&T Center10,125 / 10,125

(100%)

$888,278
Հուլիսի 16, 2014ՀյուստոնToyota Center11,410 / 11,410

(100%)

$967,441
Հուլիսի 17, 2014ԴալասAmerican Airlines Center11,949 / 11,949

(100%)

$1,006,048
Հուլիսի 19, 2014Լաս ՎեգասMGM Grand Garden Arena24,948 / 24,948

(100%)

$2,379,981
Հուլիսի 21, 2014Լոս ԱնջելեսStaples Centre26 923 / 26 923

(100%)

$2,444,324
Հուլիսի 22, 2014
Հուլիսի 30, 2014ՖինիքսUS Airways CenterLady StarlightBabymetal8,187 / 8,187

(100%)

$670,198
Օգոստոսի 1, 2014Լաս ՎեգասMGM Grand Garden ArenaBabymetal24,948 / 24,948

(100%)

$2,379,981
Օգոստոսի 2, 2014ՍտեյլայնHarveys Outdoor ArenaBabymetal7,189 / 7,189

(100%)

$997,536
Օգոստոսի 4, 2014Սոլթ Լեյք ՍիթիEnergySolutions ArenaBabymetal9,359 / 9,359

(100%)

$516,910
Օգոստոսի 6, 2014ԴենվերPepsi CenterBabymetal10,660 / 10,660

(100%)

$853,570
Ասիա[13]
Օգոստոսի 13, 2014ՏոկիոՃապոնիաChiba Marine StadiumLady Starlight
Momoiro Clover Z
50,453 / 50,453

(100%)

$7,874,436
Օգոստոսի 14, 2014
Օգոստոսի 16, 2014ՍեուլՀարավային ԿորեաOlympic StadiumLady Starling

Judas

Օվկիանիա
Օգոստոսի 19, 2014ՊերթPerth ArenaBeyonce49,236/49,236

(100%)

$3,935,140
Օգոստոսի 20, 2014ՊերթPerth ArenaLady Starling

Judas

8,120 / 8,120

(100%)

$744,661
Օգոստոսի 23, 2014ՄելբուրնԱվստրալիաRod Laver ArenaLady Starling

Judas

17,253 / 17,253

(100%)

$1,732,910
Օգոստոսի 24, 2014
Օգոստոսի 26, 2014ԲրիսբենBrisbane Entertainment CentreLady Starling9,249 / 9,249

(100%)

$913,894
Օգոստոսի 30, 2014ՍիդնեյԱվստրալիաAllphones ArenaLady Starling20,445 / 20,445

(100%)

$1,818,090
Օգոստոսի 31, 2014
Ասիա
10 սեպտեմբերի, 2014ԴուբայԱՄԷMeydan RacecourseLady Starling

Judas

8,365 / 8,365

(100%)

$1,835,201
13 սեպտեմբերի, 2014Թել ԱվիվԻսրայելՅարկոն այգիLady Starling

Judas

18,984 / 18,984

(100%)

$1,786,945
Եվրոպա[14]
սեպտեմբերի 16, 2014ՍտամբուլԹուրքիաITU Stadium19,157 / 19,157

(100%)

$1,123,106
սեպտեմբերի 19, 2014ԱթենքՀունաստանAthens Olympic Stadium26,860 / 26,860

(100%)

$941,091
սեպտեմբերի 23, 2014ԱնտվերպենԲելգիաSportpaleis15,188 / 15,188

(100%)

$1,394,133
սեպտեմբերի 24, 2014ԱմստերդամՆիդեռլանդներZiggo Dome14,196 / 14,196

(100%)

$1,273,725
սեպտեմբերի 27, 2014ՀերնինգԴանիաJyske Bank Boxe10,534 / 10,534

(100%)

$916,980
սեպտեմբերի 29, 2014ՕսլոՆորվեգիաTelenor Arena8,948 / 8,948

(100%)

$708,508
սեպտեմբերի 30, 2014ՍտոկհոլմՇվեդիաEricsson Globe
Հոկտեմբերի, 3, 2014ՀամբուրգԳերմանիաO2 World11,430 / 11,430

(100%)

$1,094,202
Հոկտեմբերի, 5, 2014ՊրահաՉեխիաO2 Arena10,734 / 10,734

(100%)

$776,719
Հոկտեմբերի, 7, 2014ՔյոլնԳերմանիաLanxess Arena13 189 / 13 189

(100%)

$1,139,559
Հոկտեմբերի, 9, 2014ԲեռլինO2 World10 555 / 10 555

(100%)

$950,331
Հոկտեմբերի, 15, 2014ԲիրմինգհեմՄեծ ԲրիտանիաNational Indoor Arena12 092 / 12 092

(100%)

$1,329,847
Հոկտեմբերի, 17, 2014ԴուբլինԻռլանդիաThe O211 497 / 11 497

(100%)

$1,117,109
Հոկտեմբերի, 19, 2014ԳլազգոՄեծ ԲրիտանիաSSE Hydro11 554 / 11 554

(100%)

$1,278,571
Հոկտեմբերի, 21, 2014ՄանչեստրPhones 4u Arena14 719 / 14 719

(100%)

$1,625,149
Հոկտեմբերի, 23, 2014ԼոնդոնThe O2 ArenaLady Starling

Judas

42 845 / 42 845

(100%)

$4 631 817
Հոկտեմբերի, 24, 2014
Հոկտեմբերի, 25, 2014
Հոկտեմբերի, 30, 2014ՓարիզՖրանսիաZénith de Paris-12 301 / 12 301

(100%)

$1 071 553
Հոկտեմբերի, 31, 2014
Նոյեմբերի, 2, 2014ՎիեննաԱվստրիաWiener Stadthalle11 586 / 13 598

(95%)

$1,055,678
Նոյեմբերի, 4, 2014ՄիլանԻտալիաMediolanum Forum10 852 / 10 852

(100%)

$989,889
Նոյեմբերի, 6, 2014ՑյուրիխՇվեյցարիաHallenstadion13 259 / 13 259

(100%)

$1,314,684
Նոյեմբերի, 8, 2014ԲարսելոնաԻսպանիաPalau Sant Jordi17 513 / 17 513

(100%)

$1,420,987
Նոյեմբերի, 10, 2014ԼիսաբոնՊորտուգալիաMEO Arena7 345 / 7 345

(100%)

$365,313
Նոյեմբերի, 13, 2014ԲիրմինգհեմԱնգլիաNational Indoor Arena6 129 / 6 129

(100%)

$455,781
Նոյեմբերի, 16, 2014ԳլազգոՇոտլանդիSSE Hydro10 403 / 10 403

(100%)

$681,824
Նոյեմբերի, 20, 2014ՇեֆիլդԱնգլիաMotorpoint Arena11 528 / 11 528

(100%)

$672,004
Նոյեմբերի, 22, 2014Նյուքասլ-ափոն-ԹայնԱնգլիաMetro Radio Arena8 779 / 8 779

(100%)

$824,555
Նոյեմբերի, 24, 2014ՓարիզՖրանսիաBercy Arena13 018 / 13 018

(100%)

$1 249,746
Ընդհանուր973,988 / 976,224$86,975,886

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Grow, Kory (2013 թ․ դեկտեմբերի 3). «Lady Gaga Taking 'ArtRave' on the Road». Rolling Stone. Jann Wenner. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. Montgomery, James (2014 թ․ փետրվարի 27). «Sorry Lady Gaga, You Can't Perform Inside A Giant Doritos Vending Machine». MTV News. Viacom. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  3. Lane, Randal (2014 թ․ մարտի 6). «SXSW's Death by Doritos – With an Assist from Lady Gaga». Forbes. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  4. Hampp, Andrew (2014 թ․ մարտի 7). «Lady Gaga Playing Stubbs at SXSW For Doritos, Must Do 'Bold Mission' To Get In». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  5. «Lady Gaga Talks Intimate South by Southwest Show». Rolling Stone. Jann Wenner. 2014 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  6. «Lady Gaga's new antics, gets vomited on during SXSW show». India Today. 2014 թ․ մարտի 15. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
  7. Ehrlich, Brenna (2014 թ․ մարտի 18). «Lady Gaga's Vomit Artist Responds To Demi Lovato's SXSW Slam». MTV News. Viacom. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
  8. Lipshutz, Jason (2014 թ․ մարտի 21). «Lady Gaga Previews 'G.U.Y.' Video, Explains SXSW Performance on 'TODAY' Show». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  9. Леди Гага (17 ноября). «сообщение Леди Гаги в Твиттере».
  10. «трансляция».
  11. North American tour dates and locations for ArtRave: The Artpop Ball Tour:
  12. Sources for Opening acts:
  13. Asia tour dates and locations for ArtRave: The Artpop Ball Tour:
  14. European tour dates and locations for ArtRave: The Artpop Ball Tour: