Ֆրանսուա Բեռլեան

ֆրանսիացի դերասան

Ֆրանսուա Բեռլեան (ապրիլի 22, 1952(1952-04-22)[1][2][3], Փարիզ, Փարիզի շրջան[4]), թատրոնի և կինոյի ֆրանսահայ դերասան։

Ֆրանսուա Բեռլեան
ֆր.՝ François Berléand
Ծնվել էապրիլի 22, 1952(1952-04-22)[1][2][3] (72 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Փարիզի շրջան[4]
ԿրթությունՍենտ Բարբի քոլեջ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Երեխա(ներ)Martin Berléand?
Պարգևներ և մրցանակներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա

Կենսագրություն խմբագրել

Ֆրանսուա Բեռլեանը ծնվել է Փարիզում։ Նրա հայրը ազգությամբ հայ էր, մայրը՝ ֆրանսուհի։ Փոքր հասակում Ֆրանսուան տառապել է ջղաձգությունից և կակազումից։ Իր դերասանական առաջին քայլերը կատարել է «Սպլենդիդ» թատերական-էստրադային ստուդիայում; Կինոյում առաջին անգամ դերակատարմամբ հանդես է եկել 1978 թվականին, «Մարտին և Լեա» ֆիլմում։ Նա խաղացել է ֆրանսիական լավագույն ռեժիսորների ֆիլմերում՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների։ Ֆրանսուա Բեռլեանը 2000-ական թվականներին հիմնականում նկարահանվել է կոմերցիոն ֆիլմերում։ Նա հրատարակել է ինքնակենսագրական «Անտեսանելի մարդու որդին» վեպը։

Ֆիլմեր խմբագրել

  • Ոչ ոքի չասես»
  • «Տղամարդիկ նախընտրում են գիրուկներին» (1981)
  • «Քայլ ստվերում» (1984)
  • «Զուտ անհատական գործ» (1985),
  • «Ցտեսություն, երեխաներ» (1985),
  • «Միլուն մայիսին» (1990),
  • «Կապիտան Կոնանը» (Ֆրեդ) (1996),
  • «Յոթերորդ երկինք» (1997),
  • «Մարմնի դպրոց» (1998),
  • «Հենց սրտում» (1998),
  • «Իմ փոքրիկ բիզնեսը» (1999)
  • «Ռոմանս X» (1999)
  • «Փոխադրողը» (2002),
  • «Զինվորի եղբայրը» (2002),
  • «Ախ, այդ աղջիկները» (2003),
  • «Փոխադրողը 2» (2005),
  • «Իսկ եթե դա սե՝ր է» (2007)
  • «Փոխադրողը 3» (2008),

Մրցանակներ խմբագրել

Ֆրանսուա Բեռլեանի ստացած մրցանակներն ու պարգևների առաջադրումը[5]
ՏարինԱնվանակարգըՖիլմի վերնագիրըԱրդյունքը
Սեզար
2000«Սեզար» կինոմրցանակ ՝տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարման համար«Իմ փոքրիկ բիզնեսը»Հաղթանակ
2003«Լավագույն դերասան»«Իմ կուռքը»Առաջադրում
2005«Սեզար» կինոմրցանակ ՝տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարման համար«Երգչախումբը»Առաջադրում
Ֆրանսիական կինոյի ոսկե աստղ (շնորհվում է l’Académie de la presse du cinéma français-ի կողմից)
2003Ոսկե աստղ՝ գլխավոր դերի լավագույն կատարման համար«Իմ կուռքը»Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Բեռլեան» հոդվածին։