Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղ 2016

2016 թվականի Ֆրանսիայի բաց առաջնություն
Եզրափակիչ
Հաղթող Սերբիա Նովակ Ջոկովիչ
Միացյալ Թագավորություն Էնդի Մարրեյ
Հաշիվ 3–6, 6–1, 6–2, 6–4
Մրցաշար
Մենախաղ տղամարդիկ կանայք 
Զուգախաղ տղամարդիկ կանայք խառը
2015←Ֆրանսիայի բաց առաջնություն→2017

Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղ 2016, թենիսի տղամարդկանց մենախաղի մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2016 թվականի մայիսի 22-ից մինչև հունիսի 5-ը, Փարիզի Stade Roland Garros-ի («Ռոլան Գարոս մազադաշտ») կորտում, Ֆրանսիա։

Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի մրցաշարի հաղթող Նովակ Ջոկովիչը
Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի մրցաշարի եզրափակիչի մասնակից Էնդի Մարրեյը

Մրցաշարի գործող չեմպիոն Ստանիսլաս Վավրինկան կիսաեզրափակիչում պարտվել է Էնդի Մարրեյին, ով դարձել է առաջին բրիտանացի թենիսիստը՝ 1937 թվականին Բենի Օստինից հետո, ով դուրս է եկել եզրափակիչ։

Նովակ Ջոկովիչը Ֆրանիսայի բաց առաջնության իր առաջին տիտղոսն է նվաճել, եզրափակիչում Էնդի Մարրեյին հաղթելով 3-6, 6-1, 6-2, 6-4 հաշվով։ Ջոկովիչն արժանացել է կարիերային Մեծ Սաղավարտին և հասել է օրացույցային Մեծ Սաղավարտին, դառնալով առաջին թենիսիստը՝ 1969 թվականին Ռոդ Լևերից հետո, ով հաջորդաբար շահել է բոլոր չորս հիմնական տիտղոսները (2015 թվականի Ուիմբլդոնի մրցաշարից մինչև 2016 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունը)[1][2]։ Ջոկովիչը նաև դարձել է առաջին թենիսիստը՝ 1992 թվականին Ջիմ Կուրիեից հետո, ով միևնույն օրացույցային տարում հաղթանակ է տարել Ավստրալիայի և Ֆրանսիայի բաց առաջնություններում[3], բացի այդ, նա իր 200-րդ շաբաթն է անց կացրել որպես ATP դասակարգման 1-ին համար՝ մրցաշարի առաջին շաբաթի ընթացքում և 100-րդ շաբաթը որպես ATP աղյուսակի առավին հորիզոնական զբաղեցնող՝ մրցաշարի երկրորդ շաբաթի ընթացքում։

Այդ մրցաշարը նշվել է որպես 21-րդ դարի առաջին մրցաշար, որում Ռոջեր Ֆեդերերը մասնակցություն չի ունեցել Մեծ Սաղավարտի մրցաշարի հիմնական ցանցում՝ 1999 թվականի ԱՄՆ բաց առաջնությունից հետո, ավարտին հասցնելով Մեծ Սաղավարտի մրցաշարերում 65 անընդմեջ ելույթների ռեկորդը։ Դա եղել է առաջին անգամ՝ 2004 թվականից ի վեր, որ քառորդ եզրափակիչում մասնակցություն չեն ունեցել ոչ Ռոջեր Ֆեդերերը, ոչ Ռաֆայել Նադալը

Դասակարգում

խմբագրել
  1. Նովակ Ջոկովիչ (Հաղթող)
  2. Էնդի Մարրեյ (Եզրափակիչ)
  3. Ստանիսլաս Վավրինկա (Կիսաեզրափակիչ)
  4. Ռաֆայել Նադալ (Երրորդ շրջան, հրաժարում ձախ դաստակի վնասվածքի պատճառով)
  5. Կել Նիշիկորի (Չորրորդ շրջան)
  6. Ժո Վիլֆրեդ Ցոնգա (Երրորդ շրջան, հրաժարում ոտքի վնասվածքի պատաճառով)
  7. Տոմաշ Բերդիխ (Քառորդ եզրափակիչ)
  8. Միլոշ Ռաոնիչ (Չորրորդ շրջան)
  9. Ռիշար Գասկե (Քառորդ եզրափակիչ)
  10. Մարին Չիլիչ (Առաջին շրջան)
  11. Դավիդ Ֆերեր (Չորրորդ շրջան)
  12. Դավիդ Գոֆին (Քառորդ եզրափակիչ)
  13. Դոմինիկ Տիմ (Կիսաեզրափակիչ)
  14. Ռոբերտո Բաուտիստա Ագուտ (Չորրորդ շրջան)
  15. Ջոն Իզներ (Չորրորդ շրջան)
  16. Ժիլ Սիմոն (Երրորդ շրջան)
  17. Նիկ Կիրգիոս (Երրորդ շրջան)
  18. Քևին Անդերսոն (Առաջին շրջան)
  19. Բենուս Պեր (Երկրորդ շրջան)
  20. Բեռնարդ Տոմիչ (Երկրորդ շրջան)
  21. Ֆելիսիանո Լոպես (Երրորդ շրջան)
  22. Վիկտոր Տրոիցկի (Չորրորդ շրջան)
  23. Ջեկ Սոկ (Երրորդ շրջան)
  24. Ֆիլիպ Կոլշրայբեր (Առաջին շրջան)
  25. Պաբլո Կուէվաս (Երրորդ շրջան)
  26. Ժոաո Սոուզա (Երկրորդ շրջան)
  27. Իվո Կառլովիչ (Երրորդ շրջան)
  28. Ալեքսանդր Դոլգոպոլով (հրաժարում մկանային լարվածության պատճառով)
  29. Լուկաս Պոուլի (Երկրորդ շրջան)
  30. Ժերեմի Շարդի (Երրորդ շրջան)
  31. Ֆեդերիկո Դելբոնիս (Առաջին շրջան)
  32. Ֆաբիո Բոնինի (Առաջին շրջան)
  33. Սթիվ Ջոնսոն (Առաջին շրջան)

Հիմնական ցանց

խմբագրել
  • Հապավումներ
    • Q - Որակավորված
    • WC - Wild card, Ջոկեր
    • LL - Երջանիկ անհաջողակ
    • PR - Պաշտպանված վարկանիշ

Քառորդ եզրափակիչ

խմբագրել
ԹենիսիստԹենիսիստՀաշիվՏևողություն
1 Նովակ Ջոկովիչ7 Տոմաշ Բերդիխ6-3, 7-5, 6-3
13 Դոմինիկ Տիմ12 Դավիդ Գոֆին4-6, 6-7(7), 6-4, 6-1
Ալբերտ Ռամոս Վինյոլաս3 Ստանիսլաս Վավրինկա2-6, 1-6, 6-7(7)
9 Ռիշար Գասկե2 Էնդի Մարրեյ7-5, 6-7(3), 0-6, 2-6

Կիսաեզրափակիչ

խմբագրել
ԹենիսիստԹենիսիստՀաշիվՏևողություն
1 Նովակ Ջոկովիչ13 Դոմինիկ Տիմ6-2, 6-1, 6-4
3 Ստանիսլաս Վավրինկա2 Էնդի Մարրեյ4-6, 2-6, 6-4, 2-6

Եզրափակիչ

խմբագրել
ԹենիսիստԹենիսիստՀաշիվՏևողություն
1 Նովակ Ջոկովիչ2 Էնդի Մարրեյ3-6, 6-1, 6-2, 6-4

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «French Open men's final: Novak Djokovic beats Andy Murray to win title – as it happened». Guardian. 2016 թ․ հունիսի 5. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  2. «Novak Djokovic beats Andy Murray to win first French Open title». BBC Sport. 2016 թ․ հունիսի 5. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  3. «Novak Djokovic eyes calendar slam after French Open title». Sports Cafe. 2016 թ․ հունիսի 6. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.

Աղբյուրներ

խմբագրել