Օղուզներ (արաբ․՝ أوغوز‎‎, պարս.՝ اغوز, թուրքմ.՝ oguzlar, թուրքերեն՝ և ադրբ.՝ oğuzlar, նաև՝ թյուրք-օղուզներ, ղուզեր) - միջնադարյան թյուրքական ցեղեր, ժամանակակից թուրքերի, ադրբեջանցիների, գագաուզների և թուրքմենների նախնիները[1]։

Սկզբում «օղուզ» տերմինը կիրառվում էր տարբեր թյուրքական ցեղերի միությունների ընդհանուր բնորոշման համար, սակայն հետագայում այն դարձել է հարարալյան տափաստաններում ձևավորված ցեղերի էթնիկ անվանում։ Օղուզները պատմական ասպարեզ են դուրս եկել որպես Խազարական խաքանության վասալներ։

Օղուզերի մասին առաջին անգամ հիշատակվում է արաբական աղբյուրներում, IX դարի առաջին կեսին։ Նրանք զբաղեցնում էին հսկայական տարածք Սիրդարյա գետից և Արալի ծովից հյուսիս ընկած տափաստաններում մինչև խազարների և Վոլգայի բուլղարների տարածքներ՝ արևմուտքում[2]։

Օղուզական դինաստիաներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Britannica. Oğuz. "confederation of Turkic peoples whose homeland, until at least the 11th century AD, was the steppes of central Asia and Mongolia"
  2. «Խազարների պատմություն», 1962, Մ․Ի․ Արտամոնով