Օդրա
Օդեր (լեհ. և չեխ. Odra, գերմ. Oder), գետ Արևմտյան Եվրոպայում։ Ակունքը գտնվում է Սուդետներում՝ Չեխիայի տարածքում, առավելապես հոսում է Միջինեվրոպական հարթավայրով՝ Լեհաստանում և Լեհաստանի ու Գերմանիայի սահմանով։ Թափվում է Բալթիկ ծովի Շչեցինի ծոցը։ Երկարությունը 854 կմ որից 112 կմ- Չեխիայում (6%), 742 կմ-ը (89%) Լեհաստանում (ներառյալ 187 կմ-ը սահմանային Գերմանիայի և Լեհաստանի միջև) և Գերմանիայում (5%)։ Վիսլայից հետո մեծությամբ երկրորդ գետ Լեհաստանում։ Նավարկելի է մինչև վերնագավառը։ Ջրանցքներով միացված է Էլբա և Վիսլա գետերին։ Օդրայի ափին է գտնվում Օստրավա, Օպոլե, Վրոցլավ, Շչեցին, Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքները[2]։
Անվանում խմբագրել
Գետը ունի մի քանի անվանումներ տարբեր լեզուներով։ Գերմաներեն և անգլերեն՝ Օդեր, չեխերեն, լեհերեն և ներքին լուժիկերեն՝ Օդրա, իսկ վերին լուժիկերեն Վոդրա, միջնադարյան լատիներեն Օդ(դ)երա։ Անվանումը ունի հնդեվրոպական հիմք, որը վերակառուցվում է որպես uodr (ջուր)։
Վաղ հիշատակումներ խմբագրել
Գետի մասին հիշատակում է Պտղոմեոսը որպես Συήβος (Սուեբոս, լատիներեն՝ Suevus): Սա հիմք ընդունելով որոշ հետազոտողներ գետի անունը կապում են սուեբների գերմանական ցեղերի հետ։Հին հռոմեացիները գետը օգտագործում էին որպես սաթի ճանապարհի մի մաս՝ Բալթիկ ծովից դեպի Հռոմեական կայսրության սահման։Միջնադարում գետը հիշատակվում է Dagome iudex-ում որպես Միեշկո I տիրույթների արևմտյան սահման։
Պատկերասրահ խմբագրել
- Օդրան Վրոցլավի մոտ, Տումցկի կղզի
- Օդրան Վրոցլավի մեջ
- Ֆրանկֆուրտ Օդրայի վրա
Ծանոթագրություններ խմբագրել
Գրականություն խմբագրել
- «Одер». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Kubicki W., Waszczuk Е., Odrapolska rzeka, Warsz., 1968
Արտաքին հղումներ խմբագրել
- Wasserstands- und Durchflussanzeige auf tschechischem Gebiet (de)
- Wasserstands- und Durchflussanzeige auf polnischem und deutschem Gebiet
- WWF-Oder-Auen-Atlas
- Projekt OderRegio – Transnationales Handlungsprogramm zum vorbeugenden raumordnerischen Hochwasserschutz im Einzugsgebiet der Oder Արխիվացված 2017-04-06 Wayback Machine
- Das Sommerhochwasser der Oder 1997 Արխիվացված 2014-04-10 Wayback Machine (PDF-Datei; 6,54 MB)
- Das Sommerhochwasser der Oder 2010 (PDF-Datei; 5,53 MB)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդրա» հոդվածին։ |