Քրիս Փրեթ

ամերիկացի դերասան

Քրիստոֆեր Մայքլ (Քրիս) Փրեթ (անգլ.՝ Christopher Michael «Chris» Pratt, հունիսի 21, 1979(1979-06-21)[1], Վիրջինիա, Սենտ Լուիս շրջան, Մինեսոտա, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։ Գլխավոր դերերով հայտնի է «Գալակտիկայի պահապանները» և «Աշխարհը յուրայի դարաշրջանում» ֆիլմերում։ 2014 թվականին «Լեգո ֆիլմ» անիմացիոն ֆիլմում ստացավ գլխավոր դեր, որի համար առաջադրվեց «Պատանիների ընտրության մրցանակաբաշխություն» (Teen Choice Awards) մրցանակին կերպարի լավագույն հնչյունավորում անվանակարգում[4]։

Քրիս Փրեթ
անգլ.՝ Chris Pratt
Ծնվել էհունիսի 21, 1979(1979-06-21)[1] (44 տարեկան)
ԾննդավայրՎիրջինիա, Սենտ Լուիս շրջան, Մինեսոտա, ԱՄՆ
ԿրթությունLake Stevens High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հնչյունավորող
ԸնտրանիԳալակտիկայի պահապանները (ֆիլմ), Աշխարհը յուրայի դարաշրջանում, The Lego Movie?, Դեպի առաջ և Սուպեր Մարիո եղբայրներ․ ֆիլմ
Ամուսին(ներ)Աննա Ֆերիս[2] և Katherine Schwarzenegger?[3]
Երեխա(ներ)Jack Pratt? և Eloise Christina Schwarzenegger Pratt?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Քրիս Փրեթը ծնվել է 1979 թվականի հունիսի 21֊ին ԱՄՆ֊ի  Վիրջինիա քաղաքում (Մինեսոտա նահանգ)[5]։ Նրա մայրը՝ Քեթի Փրեթը աշխատում էր «SafeWay» սուպերմարկետների ցանցում, իսկ հայրը՝ Դեն Փրեթը ոսկու հանքում իսկ որոշ ժամանակ անց սկսում է զբաղվել տների վերանորոգմամբ[6][7][8]։ Փրեթը անցկացրել է մանկությունը և երիտասարդությունը Վաշինգտոնում, ավագ դպրոցում զբաղվել է ըմբշամարտով[9]։

Դպրոցն ավարտելուց հետո Փրեթը ընդունվում է քոլեջ, սակայն մի կիսամյակ սովորելուց հետո դուրս է գալիս քոլեջից։ Արդյունքում նա աշխատում է որպես տոմսավաճառ, սակայն դառնում է անօթևան։ Նա շատ հաճախ ստիպված էր լինում քնել ֆուրգոնում կամ էլ վրաններում։ Տասնիննամյա Փրեթին նկատում է դերասան Ռեյ Դոն Չոնգը և 2001 թվականին նա ստանում է իր առաջին դերը «Այրու սերը» սերիալում, որից հետո հրավեր է ստանում նկարահանվելու «Միայնակ սրտերը» սերիալում։ Սկզբնական շրջանում Ֆրեդը հանդես էր գալիս որպես հեռուստատեսային դերասան, իսկ կինոյում իր դեբյուտը կատարում է 2005 թվականին նկարահանվելով «Կոնֆետով անծանոթները» ֆիլմում։

Քրիս Փրեթը փորձվեց  Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի գլխավոր դերում, բայց ի վերջո դերը ստացավ Սեմ Ուորթինգտոնը։ Դրա փոխարեն Փրեթը նկարվեց « Հարսնացուների պատերազմ»և «Ջենիֆերի մարմինը» կինոնկարներում։

2011 թվականին դերասանը խնդիրներ ունեցավ իր քաշի հետ, սակայն շատ արագ կորցրեց 14 կիլոգրամ և կարողացավ դեր ստանալ «Մարդ, ով փոխեց ամեն ինչ» ֆիլմում,որի արդյունքում մեծ հռչակ ձեռք բերեց։ Շուտով Փրեթը ստիպված եղավ քաշ հավաքել, որպեսզի կարողանա նկարահանվել «10 տարի» ֆիլմում, իսկ արդեն 2013 թվականին դերասանը դեր ստացավ Marvel Studios-ի «Գալակտիկայի պահապանները» ֆիլմում, որի համար կրկին ստիպված էր նիհարել։ 2014 թվականին մահացավ դերասանի հայրը։ Որոշ ժամանակ անց Փրեթը «Աշխարհը յուրայի դարաշրջանում» ֆանտաստիկ ֆիլմում հանդես եկավ գլխավոր դերում[10][11]։

Անձնական կյանք խմբագրել

2009 թվականի հուլիսի 9֊ին Փրեթը ամուսնացավ դերասանուհի Աննա Ֆերիսի հետ, ում հետ ծանոթացել էր 2007 թվականին «Հասցրու ինձ  տուն» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Ամուսիններին ունեն մեկ որդի՝ Ջեկ Փրեթը (օգոստոսի 21, 2012)[12]։  Բացի այդ Քրիսի կատուն միսիս Ուայթ անվամբ նկահարնվել է Ստյուարտ Լիթլ ֆիլմում Սնեժկայի դերում։

Ֆիլմագրություն խմբագրել

YearTitleRole
1995ԳողոնըՊրոդյուսերի օգնական
2003Արկածային թիմըԿինան
2005Կոնֆետով անծանոթներըԲրասոն
2005Կործանման ճանապարհըՆաթաթ ՄաքՔեին
2007Քայլիր զրույցը (Walk the Talk)Քամ
2008ՎիետնամցիներԲոբի
2008ՊահանջվածըԲերի
2009The Multi-HyphenateՔրիս
2009Հարսնացուների պատերազմՖլեչեր
2009Դեպի դաշտավայրԼեսթեր Ուոթս
2009Ջենիֆերի մարմինըՈստիկան Ռոման Դուդա
2011Տար ինձ տուր այսօրՔայլ Մաթերսոն
2011Փողե գնդակ (Moneyball)Սքոթ Հաթերբերգ
201110 տարիՔուլի
2011Ո՞րն է քո համարըԴոնալդ
2012ՈրոգայթումԱրտադրող
20125 տարվա նշանադրությունըԱլեքս Դույեր
2013Մուվի 43Ջեսոն
2013Պարոն ՓեյբեքըԴարեն
2013ՆրանՓոլ
2013ԱռաքիչըԲրեթ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. Jackson D. What Anna Faris Last Said About Chris Pratt — 2019.
  3. Chris Pratt se casó con la hija de Arnold Schwarzenegger (իսպ.) — 2019.
  4. «Teen Choice Awards Nominees For 2014 Announced». The Huffington Post. 2014 թ․ հունիսի 18. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  5. «Chris Pratt: Biography». TVGuide.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  6. Collis, Clark (հուլիսի 11, 2014 (online) 18 July 2014 (print)). «How Chris Pratt Went from Zero to Hero». Entertainment Weekly. էջեր 24–31. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  7. Fine, Audrey. «Getting to Know: Chris Pratt». Seventeen. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  8. «Charles William Indahl». Find a Grave.
  9. Sandy Ringer (2011 թ․ փետրվարի 14). «Lake Stevens wrestlers try to pin down storybook ending for documentary». The Seattle Times. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
  10. Sneider, Jeff (2013 թ․ նոյեմբերի 13). «'Guardians of the Galaxy' Star Chris Pratt Circling Lead in 'Jurassic World' (Exclusive)». TheWrap.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  11. Kit, Borys (2013 թ․ նոյեմբերի 13). «Chris Pratt in Early Talks to Star in 'Jurassic World'». The Hollywood Reporter.
  12. Garcia, Jennifer (2012 թ․ օգոստոսի 25). «Anna Faris Welcomes a Baby Boy». People. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Փրեթ» հոդվածին։