Քրիստինե Ալեքսանյան

Քրիստինե Ալեքսանյան (մարտի 25, 1989(1989-03-25)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, «Ռյազան-ՎԴՎ» ակումբի պաշտպան։ Հանդես է եկել Հայաստանի հավաքականում։

Քրիստինե Ալեքսանյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հայաստան
Ծննդյան ամսաթիվմարտի 25, 1989(1989-03-25)[1][2] (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ1,74 ± 0,001 մետր[1]
Դիրքպաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՌուսաստան Ռյազան ՎԴՎ
Համար8
Պատանեկան կարիերա
Հայաստան Միգ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
Հայաստան Միգ
Լիբանան Հոմենմեն
2012Ուկրաինա Նեֆտեխիմիկ12 (3)
2012-2015Ռուսաստան Զվեզվա-2005 52 (3)
2016Ռուսաստան Ռոսիյանկա 9 (0)
2017—Ռուսաստան Ռյազան-ՎԴՎ 14 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Քրիստինե Ալեքսանյանը ծնվել է 1989 թվականի մարտի 25-ին[3] Երևանում։Մանկուց տարվել է ֆուտբոլով։ Երևանյան «Միգ» ակումբի կազմում հաղթել է Հայաստանի առաջնությունը։

Արժանանալով օտաերկրացի սելեկցիոներների ուշադրությանը՝ հրավիրվել է Լիբանանի «Հոմենմեն» ակումբ, որը հիմնադրել են հայ գաղթականները։ Դարձել է Բեյրութի առաջնության արծաթե մեդալակիր։ Մի քանի մրցաշրջան Լիբանանում խաղալուց հետո տեղափոխվել է Կալուշի «Նեֆտեխիմիկ», որի կազմում դարձել է Ուկրաինայի փոխչեմպիոն և գավաթակիր։

2012 թվականին տեղափոխվել է ռուսական «Զվեզդա-2005» ակումբ, որի կազմում 2013 թվականի դարձել է Ռուսաստանի փոխչեմպիոն և գավաթակիր։ Ընդ որում՝ Քրիստինե Ալեքսանյանը խփել է որոշիչ գոլը «ՑՍՊ Իզմայլովո» ակումբի դեմ եզրափակիչ խաղի ավելացված ժամանակում։ 2014 թվականին դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Դա Քրիստինեին հնարավորություն է տվել խաղալ ՈՒԵՖԱ Չեպիոնների լիգայում։ «Զվեզդա-2005»-ն անցել է քառորդ եզրափակիչ, իսկ Քրիստինեն մասնակցել է 3 խաղի։ 2015 թվականի «Զվեզդա-2005»-ը ձևակերպում է դուբլ։

2016 թվականին խաղացել ռուսական «Ռոսիյանկա» ակումբի կազմում։ Առաջին իսկ մրցաշրջանում նոր թիմի կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն։

Քրիստինե Ալեքսանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական, որի կազմում մասնակցել է 19 խաղի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Քրիստինե Ալեքսանյան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել