Ռինիտ, քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում[2]։ Հաճախակի ակտանիշներն են՝ քթահոսություն, քթի լցվածություն, փռշտոց[3]։

Քթաբորբ
Տեսակվարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններՔթի փակվածություն, գլխացավ[1], քթահոսություն, փռշտոց և nasal irritation?
Բժշկական մասնագիտությունrhinology? և Ալերգիաբանություն
ՀՄԴ-9472.0 և 477
ՀՄԴ-10J00, J30 և J31.0
 Rhinitis Վիքիպահեստում

Բորբոքման պատճառը վիրուսներն են, բակտերիաները կամ ալերգենները։ Ռինիտի ամենատարածված տեսակը ալերգիկ ռինիտն է[4], որը հրահրվում է օդային ալերգեններով, փոշով[5]։ Ալերգիկ ռինիտը կարող է դրսևորվել նաև փռշտոցով, քորով, հազով, հոգնածությոմբ, գլխացավով[6], ճանաչողական խանգարումներով[7][8]։ Ալերգենները կարող են ախտահարել նաև աչքերը, առաջացնելով արցունքահոսություն, կարմրություն, քոր[6]։ Բորբոքումը նպաստում է լորձի գերարտադրության։ Բորբոքման պատճառը պլազմատիկ բջիջների ապահատիկավորումն է։ Պլազմատիկ բջիջներն արտազատում են հիստամին և այլ միջնորդանյութեր[9]՝ նպաստելով բորբոքման զարգացմանն ու արտաքթային դրսևորումների առաջացմանը, ինչպիսիք են՝ հոգնածությունն ու անհանգստությունը[10]:Ինֆեկցիոն ռինիտը երբեմն կարող է հանգեցնել վիրուսային կամ բակտերիալ թոքաբորբի առաջացման։

Ռինիտն հաճախ հանդիպող հիվանդություն է։ Ալերգիկ ռինիտը որոշ երկրներում ավելի հաճախ է հանդիպում։ ԱՄՆ-ում տարեկան ռինիտով հիվանդանում է մեծահասակների 10-30%-ը[11]։ Խառը ռինիտը վերաբերում է ոչ ալերգիկ և ալերգիկ ռինիտով հիվանդներին։ Խառը ռինիտը ռինիտի հատուկ ենթատեսակ է։ Ընդգրկում է ալերգիկ ռինիտով հիվանդների 50-70%-ին։ Այնուամենայնիվ, խառը ռինիտի իրական տարածվածությունը դեռ հաստատված չէ[12]։

Տեսակները խմբագրել

Ռինիտը դասակարգվում է՝

Ինֆեկցիոն ռինիտ՝ ընդգրկում է քրոնիկ բակտերիալ ինֆեկցիա։

Ոչ ալերգիկ ռինիտ՝ ներառում է վազոմոտոր, իդիոպաթիկ, հորմոնալ, ատրոֆիկ, մասնագիտական ռինիտները, ինչպես նաև՝ դեղ ինդուկցված ռինիտը[13]։

Ալերգիկ ռինիտ, որը հրահրվում է փոշուց, բորբոսից, կենդանական մազերից և այլ ներշնչվող ալերգեններից[4]։

Ինֆեկցիոն խմբագրել

Ինֆեկցիոն ռինիտի հիմնական պատճառներն են վիրուսային կամ բակտերիալ ինֆեկցիաները, ներառյալ՝ ռինովիրուսը, կորոնավիրուսը, ինֆլուենզան։ Այլ պատճառներն են՝ ադենովիրուսը, մարդու պարաինֆլուենզա վիրուսը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, էնտերովիրուսները, մետապնևմովիրուսը և այլն։ Ռինիտի պատճառ կարող է հանդիսանալ նաև բակտերիալ սինուսիտը՝ հարուցված Streptococcus pneumoniae-ովHaemophilus influenzae-ով և Moraxella catarrhalis-ով։ Ախտանիշները ներառում են՝ քթահոսություն, փռշտոց, ֆարինգիտ, հազ և թույլ գլխացավ[14]։

Ոչ ալերգիկ ռինիտ խմբագրել

Նախկինում կոչվում էր վազոմոտոր ռինիտ, քանի որ հայտնաբերված առաջին պատճառը վազոդիլացիան էր` գերակտիվ պարասիմպատիկ նյարդային համակարգի պատճառով։ Լրացուցիչ պատճառների հայտնաբերման պատճառով, ոչ-ալերգիկ ռինիտի հավելյալ տեսակներ են առանձնացվել։ Վազոմոտոր ռինիտը այժմ ներառված է ոչ ալերգիկ ռինիտի ընդհանուր դասակարգման մեջ[15]։ Ախտորոշումը կատարվում է ալերգիկ պատճառները բացառելով[16]։ Այն ռինիտի բազմաթիվ պատճառների ընդհանուր տերմինն է, որն իր մեջ ներառում է՝ մասնագիտական (քիմիական), ծխելու հետևանքով առաջացած, հորմոնալ, ծերացման (տարեցների ռինիտ), ատրոֆիկ, դեղորայքով պայմանավորված, տեղային ալերգիկ ռինիտը[17]։

Վազոմոտոր ռինիտի դեպքում[18][19] որոշակի ոչ առանձնահատուկ գործոններ, ներառյալ շրջակա միջավայրի փոփոխությունները (ջերմաստիճանը, խոնավությունը, մթնոլորտային ճնշումը կամ եղանակը), օդային գրգռիչները (հոտերը, գոլորշիները), սննդային գործոնները (կծու սնունդ, ալկոհոլը), ֆիզիկական ակտիվությունը[20] և հուզական գործոնները խթանում են ռինիտը[21]։ Վազոմոտոր ռինիտի մասին դեռ շատ ուսումնասիրելու բան կա, բայց ենթադրվում է, որ այս ոչ ալերգիկ խթանիչներն առաջացնում են քթի խոռոչի արյան անոթների լայնացում, ինչը հանգեցնում է այտուցվածության և քթահոսության։

Ոչ ալերգիկ ռինիտը կարող է զուգակցվել ալերգիկ ռինիտի հետ, կոչվելով՝ խառը ռինիտ[22]։ Վազոմոտոր ռինիտի ախտաֆիզոլոգիան ներառում է՝ նեյրոգեն բորբոքում, որը մինչ այժմ լավ պարզաբանված չէ[23]։ Վազոմոտոր ռինիտն առավել տարածված է կանանց շրջանում, որն հիմք է տալիս շատ հետազոտողների ենթադրել, որ հորմոնալ դիսբալանսը հանդիսանում է ռինիտի պատճառ[24][25]։ Ընդհանուր առմամբ, սկզբը 20 տարեկանից հետո է, ի տարբերություն ալերգիկ ռինիտի, որը կարող է զարգանալ ցանկացած տարիքում։ Վազոմոտոր ռինիտ ունեցող հիվանդների մոտ, սովորաբար ախտանիշները ձևավորվում են տարիների ընթացքում, այնուամենայիվ ախտանիշները կարող են սրվել գարնանը և աշնանը՝ եղանակային արագ փոփոխությունների հետևանքով[26]։ Միացյալ Նահանգների քաղաքացիների մոտավորապես 17 միլիոնն ունեն վազոմոտոր ռինիտ։

Ալկոհոլի օգտագործումը կարող է խթանել ռինիտի առաջացումը, ինչպես նաև վատթարացնել ասթման (ալկեհել-ինդուկցված շնչառական ռեակցիաներ)։ Բնակչության որոշ շրջանակներում, մասնավորապես Արևելյան Ասիայի երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան, այդ ռեակցիաները ունեն ոչ ալերգիկ հիմք[27]։ Այլ պոպուլյացիաներում, մասնավորապես Եվրոպական ծագում ունեցող բնակչությունում, այն գենի գենետիկական տարբերակը, որը նյութափոխանակում է էթանոլը ացետալդեհիդի, կապված է ալկոհոլի հետևանքով առաջացած ռինիտի հետ։ Ալկոհոլ-ինդուկցված ռինիտը ավելի հաճախ է հանդիպում ասպիրինով խթանված ռինիտի պատմություն ունեցող անձանց մոտ[28]։

Ասպիրինը և այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԲԴ), մասնավորապես, նրանք, որոնք ընկճում են ցիկլօքսիգենազա 1 ֆերմենտին (COX1), կարող են վատթարանալ ռինիտի ընթացքն ու ասթմայի ախտանիշները[29]։ Այս սրացումներն հաճախ հանդիպում են ՈՍՀԲԴ-ով պայմանավորված գերզգայունության ռեակցիաների պատճառով[30]։

Հակահիստամինային դեղամիջոցներից՝ ազելաստինը, որը կիրառվում է քթի սփրեյների ձևով, կարող է արդյունավետ լինել, որպես վազոմոտոր ռինիտի բուժման միջոց[31]։ Ֆլուտիկազոնի պրոպիոնատը կամ բուդեսոնիդը (երկուսն էլ ստերոիդներ են), նույնպես արդյունավետ են, որպես սիմպտոմատիկ բուժում։ Հակահիստամինային դեղերից ցիպրոհեպտիդինը նույնպես կիրառվում է։

Ալերգիկ ռինիտ խմբագրել

Ալերգիկ ռինիտն առաջանում է, երբ ալերգենները ներշնչվում են սենսիտիզացված իմունային համակարգ ունեցող անձի կողմից՝ խթանելով հակամարմինների արտադրությունը[32]։ Հակամարմինները կապվում են պլազմատիկ բջիջների հետ, որոնք պարունակում են հիստամին։ Երբ պլազմատիկ բջիջները խթանվում են ալերգենով՝ ազատվում է հիստամին (և այլ քիմիական նյութեր)։ Այս ամենի հետևանքով առաջացում է քոր, այտուց և լորձարտադրություն։ Ախտանիշները տարբերվում են ծանրությամբ։

Ալերգիկ ռինիտով հիվանդների ախտանիշները ներառում են՝ շաղկապենու այտուց և էրիթեմա, կոպերի այտուցվածություն, ստորին կոպի երակային կանգ, քթի այտուցվածություն[33]։

Նույնիսկ մաշկային փորձի, ներմաշկային և արյան անալիզներ բացասական արդյունքների դեպքում էլ անձը կորող է ունենալ ալերգիկ ռինիտ՝ քթի խոռոչում տեղային ալերգիայի արդյունքում։ Սա կոչվում է տեղային ալերգիկ ռինիտ։ Շատ հիվանդներ, ովքեր նախկինում ախտորոշվել են ոչ ալերգիկ ռինիտով, կարող են իրականում ունենալ տեղական ալերգիկ ռինիտ[34]։ Մաշկային փորձով հնարավոր է որոշել ալերգենի տեսակը։

Դեղ ասոցացված ռինիտ խմբագրել

Դեղ ասոցացված ռինիտը ոչ ալերգիկ ռինիտի տարատեսակ է, որն առաջանում է որոշ օրալ դեղամիջոցների (հիմնականում ՝ սիմպաթոմիմետիկ ամին և 2-իմիդազոլին ածանցյալների) և տեղային դեղամիջոցների (օրինակ՝ oxymetazoline, fenylephrine, xylometazoline և naphazoline քթի ցողացիրներ) օգտագործման պատճառով, որոնք սեղմում են քրի խոռոչի անոթային ցանցը[35]։

Քրոնիկական ատրոֆիկ ռինիտ խմբագրել

Քրոնիկական ռինիտը քթի լորձաթաղանթի և գեղձերի ատրոֆիայի ձև է։

Սիկկա ռինիտ խմբագրել

Լորձաթաղանթների քրոնիկական չորությունն է։

Պոլիպոզ ռինիտ խմբագրել

Կապված է քթի խոռոչի պոլիպների հետ։

Ախտաֆիզիոլոգիա խմբագրել

Ոչ ալերգիկ ռինիտի պաթոլոգիական փոփոխությունները[36]
Ոչ ալերգիկ ռինիտի մեխանիզմը: Քթի Լորձաթաղանթի սիմպատիկ և պարասիմպատիկ բաղադրիչների անհավասարակշռություն[36]

Ախտաֆիզիոլոգիական առավել ակնառու փոփոխությունը քթի խոռոչի էպիթելիալ մետապլազիան է, երբ քթի լորձաթաղանթի թարթչավոր էպիթելի բջիջները փոխարինվում են գավաթաձև բջիջներով[36]։ Սա հանգեցնում է գավաթաձև բջիջների կողմից լորձի գերարտադրության և լորձաթաղանթի մուկոցիլիար ապարատի գործունեության նվազման։ Քթային արտադրությունը լավ չի մաքրվում հանգեցնելով՝ քթի լցվածության, սինուսների ճնշման և գլխացավի դրսևորման։

Ախտորոշում խմբագրել

Ռինիտի տարբեր ձևերն ախտորոշվում են կլինիկորեն։ Վազոմոտոր ռինիտը տարբերվում է վիրուսային և բակտերիալ ռինիտներից` բորբոքային էքսուդատի բացակայությամբ[37]։

Կանխարգելում խմբագրել

Ադենովիրուսի, կարմրուկի, կարմրախտի, Streptococcus pneumoniae-ի, Haemophilus influenzae-ի, դիֆթերիայի, սիբիրյան խոցի և Bordetella pertussis-ի դեմ պատվաստումներն օգնում են կանխարգելել ալերգիկ ռինիտը։

Մենեջմենթ խմբագրել

Ալերգիկ ռինիտի դեպքում խորհուրդ են տրվում ներքթային կորտիկոստերոիդներ[38]։ Ծանր ախտանիշների դեպքում կարող են ավելացվել ներքթային հակահիստամիններ[38]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. WikiSkripta (չեխերեն) — 2008. — ISSN 1804-6517
  2. Pfaltz CR, Becker W, Naumann HH (2009). Ear, nose, and throat diseases: with head and neck surgery (3rd ed.). Stuttgart: Thieme. էջ 150. ISBN 978-3-13-671203-0.
  3. «Nonallergic rhinitis». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 24-ին.
  4. 4,0 4,1 «Allergic rhinitis». 2018 թ․ դեկտեմբերի 26. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. Sullivan JB, Krieger GR (2001). Clinical environmental health and toxic exposures. էջ 341.
  6. 6,0 6,1 «Allergic rhinitis».
  7. Quillen DM, Feller DB (2006 թ․ մայիս). «Diagnosing rhinitis: allergic vs. nonallergic». American Family Physician. 73 (9): 1583–90. PMID 16719251.
  8. Marshall PS, O'Hara C, Steinberg P (2000 թ․ ապրիլ). «Effects of seasonal allergic rhinitis on selected cognitive abilities». Annals of Allergy, Asthma & Immunology. 84 (4): 403–10. doi:10.1016/S1081-1206(10)62273-9. PMID 10795648.
  9. «Inflammatory Nature of Allergic Rhinitis: Pathophysiology».
  10. «Immunopathogenesis of allergic rhinitis» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
  11. «Economic Impact and Quality-of-Life Burden of Allergic Rhinitis: Prevalence».
  12. Bernstein, Jonathan A. (2010 թ․ սեպտեմբեր). «Allergic and mixed rhinitis: Epidemiology and natural history». Allergy and Asthma Proceedings. 31 (5): 365–369. doi:10.2500/aap.2010.31.3380. ISSN 1539-6304. PMID 20929601.
  13. Kaliner, Michael A (2009 թ․ հունիսի 15). «Classification of Nonallergic Rhinitis Syndromes With a Focus on Vasomotor Rhinitis, Proposed to be Known henceforth as Nonallergic Rhinopathy». The World Allergy Organization Journal. 2 (6): 98–101. doi:10.1097/WOX.0b013e3181a9d55b. ISSN 1939-4551. PMC 3650985. PMID 24229372.
  14. Troullos E, Baird L, Jayawardena S (2014 թ․ հունիս). «Common cold symptoms in children: results of an Internet-based surveillance program». Journal of Medical Internet Research. 16 (6): e144. doi:10.2196/jmir.2868. PMC 4090373. PMID 24945090.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  15. «Vasomotor rhinitis». American Family Physician. 72 (6): 1057–62. 2005 թ․ սեպտեմբեր. PMID 16190503.
  16. «Clinically relevant outcome measures of novel pharmacotherapy for nonallergic rhinitis». Current Opinion in Allergy and Clinical Immunology. 15 (3): 204–12. 2015 թ․ հունիս. doi:10.1097/ACI.0000000000000166. PMID 25899692.
  17. Van Gerven L, Boeckxstaens G, Hellings P (2012 թ․ սեպտեմբեր). «Up-date on neuro-immune mechanisms involved in allergic and non-allergic rhinitis». Rhinology. 50 (3): 227–35. doi:10.4193/Rhino11.152. PMID 22888478.
  18. Vasomotor rhinitis Am Fam Physician. 2005 Sep 15;72(6):1057-62.
  19. «Vasomotor rhinitis Medline Plus». Nlm.nih.gov. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  20. «Exercise-induced rhinitis: a common disorder that adversely affects allergic and nonallergic athletes». Annals of Allergy, Asthma & Immunology. 96 (2): 334–40. 2006 թ․ փետրվար. doi:10.1016/s1081-1206(10)61244-6. PMID 16498856.
  21. Adelman D (2002). Manual of Allergy and Immunology: Diagnosis and Therapy. Lippincott Williams & Wilkins. էջ 66. ISBN 9780781730525.
  22. (Middleton's Allergy Principles and Practice, seventh edition.)
  23. Knipping S, Holzhausen HJ, Riederer A, Schrom T (2008 թ․ օգոստոս). «[Ultrastructural changes in allergic rhinitis vs. idiopathic rhinitis]». Hno. 56 (8): 799–807. doi:10.1007/s00106-008-1764-4. PMID 18651116.
  24. «What causes non-allergic rhinitis?». NHS. Gov.uk. 2018 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  25. Hellings PW, Klimek L, Cingi C, Agache I, Akdis C, Bachert C, Bousquet J, Demoly P, Gevaert P, Hox V, Hupin C, Kalogjera L, Manole F, Mösges R, Mullol J, Muluk NB, Muraro A, Papadopoulos N, Pawankar R, Rondon C, Rundenko M, Seys SF, Toskala E, Van Gerven L, Zhang L, Zhang N, Fokkens WJ (2017 թ․ նոյեմբեր). «Non-allergic rhinitis: Position paper of the European Academy of Allergy and Clinical Immunology». Allergy. 72 (11): 1657–1665. doi:10.1111/all.13200. PMID 28474799.
  26. Wheeler PW, Wheeler SF (2005 թ․ սեպտեմբեր). «Vasomotor rhinitis». American Family Physician. 72 (6): 1057–62. PMID 16190503.
  27. Adams KE, Rans TS (2013 թ․ դեկտեմբեր). «Adverse reactions to alcohol and alcoholic beverages». Annals of Allergy, Asthma & Immunology. 111 (6): 439–45. doi:10.1016/j.anai.2013.09.016. PMID 24267355.
  28. Cardet JC, White AA, Barrett NA, Feldweg AM, Wickner PG, Savage J, Bhattacharyya N, Laidlaw TM (2014). «Alcohol-induced respiratory symptoms are common in patients with aspirin exacerbated respiratory disease». The Journal of Allergy and Clinical Immunology. In Practice. 2 (2): 208–13. doi:10.1016/j.jaip.2013.12.003. PMC 4018190. PMID 24607050.
  29. Rajan JP, Wineinger NE, Stevenson DD, White AA (2015 թ․ մարտ). «Prevalence of aspirin-exacerbated respiratory disease among asthmatic patients: A meta-analysis of the literature». The Journal of Allergy and Clinical Immunology. 135 (3): 676–81.e1. doi:10.1016/j.jaci.2014.08.020. PMID 25282015.
  30. Choi JH, Kim MA, Park HS (2014 թ․ փետրվար). «An update on the pathogenesis of the upper airways in aspirin-exacerbated respiratory disease». Current Opinion in Allergy and Clinical Immunology. 14 (1): 1–6. doi:10.1097/aci.0000000000000021. PMID 24300420.
  31. Bernstein JA (2007 թ․ հոկտեմբեր). «Azelastine hydrochloride: a review of pharmacology, pharmacokinetics, clinical efficacy and tolerability». Current Medical Research and Opinion. 23 (10): 2441–52. doi:10.1185/030079907X226302. PMID 17723160.
  32. Brooks P (2012 թ․ հոկտեմբերի 25). The Daily Telegraph: Complete Guide to Allergies. ISBN 9781472103949. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.(չաշխատող հղում)
  33. Valet RS, Fahrenholz JM (2009). «Allergic rhinitis: update on diagnosis». Consultant. 49: 610–613. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
  34. Rondón C, Canto G, Blanca M (2010 թ․ փետրվար). «Local allergic rhinitis: a new entity, characterization and further studies». Current Opinion in Allergy and Clinical Immunology. 10 (1): 1–7. doi:10.1097/ACI.0b013e328334f5fb. PMID 20010094.
  35. Ramey JT, Bailen E, Lockey RF (2006). «Rhinitis medicamentosa» (PDF). Journal of Investigational Allergology & Clinical Immunology. 16 (3): 148–55. PMID 16784007.
  36. 36,0 36,1 36,2 Bernstein JA, Singh U (2015 թ․ ապրիլ). «Neural Abnormalities in Nonallergic Rhinitis». Current Allergy and Asthma Reports. 15 (4): 18. doi:10.1007/s11882-015-0511-7. PMID 26130469.
  37. «Nonallergic Rhinitis - Ear, Nose, and Throat Disorders». MSD Manual Professional Edition (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  38. 38,0 38,1 Wallace DV, Dykewicz MS, Oppenheimer J, Portnoy JM, Lang DM (2017 թ․ դեկտեմբեր). «Pharmacologic Treatment of Seasonal Allergic Rhinitis: Synopsis of Guidance From the 2017 Joint Task Force on Practice Parameters». Annals of Internal Medicine. 167 (12): 876–881. doi:10.7326/M17-2203. PMID 29181536.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քթաբորբ» հոդվածին։