Քերծի, հայկական ռազմական պար։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Պարի անվանումն առաջացել է գյուղի անունից։

Խորհուրդ խմբագրել

Կան ենթադրություններ, թե պարը որսորդական է։ Սա մեկ անգամ ևս ապացուցում է պարի ռազմական բնույթ ունենալը։ Քերծիի որսորդական պար լինելու օգտին են խոսում Վասպուրականի Ոզմ գավառից գաղթած և Արտաշատի շրջանում հաստատված բնակիչների մեկնաբանությունները։ Նրանցից գրառված պարատեսակում պարաքայլի առաջ տանող քայլերը կատարվում են կիսակքանիստ, որը համեմատվում էր որսի գնացողի գաղտագողի շարժումների հետ։

Պարային քայլերը խմբագրել

Երաժշտական չափը հավասար է 3/4: Այն պարվում է դհոլի և զուռնայի նվագակցությամբ։ Պարողները շարվում են մեկ գծով։ Երբեմն կարող են պարել երկու գծով, իրար դիմաց կանգնած շարքերով։ Գծով առաջ շարժվող պարաքայլերը մեկնաբանվում են որպես հակառակորդի վրա հարձակման արտացոլում։ Դրանց հետևող տեղում շարժումներից հետո շարքը վերադառնում է իր ելման դիրքին։ Վերադառնալու ընթացքում մասնակիցները վերադասավորվում են իրար թիկունքի կանգնած դիրքով, այսինքն՝ 90˚ դարձումներով։ Երկու շարքով պարելու ժամանակ առաջ գնացող և վերադարձող պարաքայլերի տարբեր համադրումները թերևս մեկնաբանվում են որպես մի կողմի հարձակման, մյուսի ինքնապաշտպանության և ապա հակահարձակման անցնելու արտացոլում։ Ձեռքերը բռնում են ափ ափի, խաչված մատներով, թևկախ վիճակում։ Պատահում է նաև, որ պարում են ձեռքերը ճկույթներով բռնած[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Քերծի(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել