Փոքր ջրցուլ

Փոքր ջրցուլ (լատին․՝ Ixobrychus minutus), համարվում է թռչունների ընտանիքի ամենափոքր ներկայացուցիչը։

Փոքր ջրցուլ
Արական սեռի ներկայացուցիչը
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԹռչուններ
ԿարգՀավալուսնանմաններ
ԸնտանիքՏառեղներ
ՑեղIxobrychus
ՏեսակՓոքր ջրցուլ
Լատիներեն անվանում
Ixobrychus minutus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Փոքր թռչունը
Փոքր ջրցուլ
Ixobrychus minutus

Ջրցուլի հասակը հասնում է ընդամենը 36 սանտիմետրի։ Քաշը կշռվում է 136-145 գրամ, իսկ թևերի երկարությունը հասնում է մոտ 15 սմ-ի։ Փոքր ջրցուլն միակ դասի ներկայացուցիչն է, որի արուն և էգը տարբերվում են իրենց գունավորմամբ։ Արուն հիմնականում ունենում է սև - կանաչ գույներ գլխի վրա, թևերը հիմնականում գտնվում են մեջքի վրա, պարանոցը և փետուրների ծայրերը ունեն սպիտակ գունավորում։ Կտուցը դեղին-կանաչավուն է։ Էգի թիկունքն ունի հիմնականում շագանակագույն գունավորում։ Գլուխը և պարանոցը ունեն կաքավաքարային գույն։ Իգական սեռի մոտ կտուցը դեղին և մուգ դարչնագույն երանգավորում է ստանում մինչև վերջ։

Տարածվածություն խմբագրել

Փոքր ջրցուլը տարածված է Եվրոպայում, Միջին Ասիայում, Արևմտյան Հնդկաստանում, Աֆրիկայում և Ավստրալիայում։ Եվրոպական ջրցուլները չվող թռչուններ են ձմռանը չվում են դեպի Աֆրիկա։ Ռուսաստանում փոքր ջրցուլին կարելի է հանդիպել եվրոպական մասում (հիմանակնում՝ հյուսիսում մինչև Սանկտ-Պետերբուրգ) և Արևմտյան Սիբիրում ։

Կենսակերպ խմբագրել

Փոքր ջրցուլները տարածված են փոքր և խոշոր ջրավազանների ափերին։ Այս թռչունը վարում է շատ զգույշ ապրելակերպի, լողումէ երկար մատների վրա, սակայն ոտքերը բռունցք անելով։ Չի թռչում ոչ այնքան շատ, միայն կարճ հեռավորությունների վրա, շատ ցածր ջերմաստիճանի կամ ջրերի մակերեսի վրա։ Ակտիվ է հիմնականում գիշերը։ Եվրոպայում թռչում է ապրիլին և մայիսին, ձմռանը, կամ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Ինչպես մեծ ջրցուլները, այնպես էլ փոքրերը մեկնում են ձմռանը առանց հոտ ձևավորելու։ Շատ հաճախ գիշերը թռչում են։

Սնունդ խմբագրել

Փոքր ջրցուլները սնվում են մանր ձկներով, գորտերով, ջրային անողնաշարավորներով։ Երբեմն բռնում են փոքր անցողիկ թռչունների ձագերին։

Ձայն խմբագրել

Գարնանը արուի երգը ձայնը շատ խուլ է միակ ձայնը, որ լսվում է դա «կռո - կռո» կամ «վռո - վռո» հնչյուններն են մեկը մեկին հաջորդելով[1]։ Թռչունը երգում է 2-3 վայրկյան։ Սակայն, երգում են հիմնականում երեկոյան ժամերին։

Բազմացում խմբագրել

Յուրաքանչյուր զույգը բավականին մեծ վայր է զբաղեցնում։ Բույնը պատրաստում են գոմերում կամ ծառի ճյուղերի վրա։ Ձվերը դնում են հունիսի սկզբից մինչև հուլիսի վերջը ընկած ժամանակահատվածում, կախված տեղանքից և կլիմայից։ Բազմացման համար դնում են 5-9 սպիտակ ձու ։ Արդեն մի քանի օրվա ընթացքում երիտասարդ ձագերը դուրս են գալիս ձվից, նրանց երկար նիհար մատները գրավելով։ 7-12 օրվա ընթացքում ձագերը կարող են կարճ ժամանակով դուրս գալ բույնից։ 1 ամսվա ընթացքում փոքրիկ ձագարերը արդեն թևավորվում են։

Ենթատեսակներ խմբագրել

Փոքր ջրցուլն ունի 3 տեսակ՝

  • I. m. minutus (Linnaeus, 1766) «Հյուսիսային փոքր ջրցուլ»[2], տարածված է Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Կենտրոնական Ասիայի և Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում,
  • I. m. payesii (Hartlaub, 1858) — Աֆրիկա, Սահարայի հարավ;
  • I. m. podiceps (Bonaparte, 1855) — Մադագասկար.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Голос малой выпи (описание и аудиозаписи)(չաշխատող հղում)
  2. Птицы Советского Союза. Том 2. Голуби, рябки, трехпёрстки, журавли, дрофы, чистики, гагары, поганки, трубконосые, фламинго, голенастые / Под ред. Г. П. Дементьева и Н. А. Гладкова. — М.: Советская наука, 1951. — С. 453. — 480 с.

Գրականություն խմբագրել

  • Ганзак Я. Иллюстрированная энциклопедия птиц Прага: Артия 1990
  • Бейчек В., Штясны К. Птицы. Иллюстрированная энциклопедия М.: Лабиринт-пресс 2004
  • Жизнь животных Т.6 Птицы М.: Просвещение 1986

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր ջրցուլ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր ջրցուլ» հոդվածին։