Փորափքանք, մետեորիզմ (հուն․՝ μετεωριαμός – բարձրացում, փքում), փքվածություն, որովայնի փքվածությունը մարսողական համակարգում գազերի կուտակման հետևանքով։ Առողջ մարդու ստամոքսում և աղիքներում, բնականոն պայմաններում, պարունակվում են 900 սմ³ գազեր, որոնք անհրաժեշտ են աղիքների տոնուսը պահպանելու և գալարակծկանքն ապահովելու համար։ Մեծ քանակությամբ ածխաջրեր պարունակող սննդանյութերի (ընդեղեն, սև հաց, բանջարեղեն և այլն) ընդունումից գազերի քանակությունն ավելանում Է։ Փորափքանք նաև մի շարք հիվանդությունների (փորկապություն, ներողներ, հաստ աղիքի քրոնիկական բորուքում, որովայնամզի բորբոքում, աղիքների անանցանեչիություն և այլն) ախտանշան Է։ Բուժումը դիետա՝ գազ առաջացնող սննդանյութերի սահմանափակմամբ, կանոնավոր սնուցում, գազերը կլանող, լուծողական միջոցներ, հիմնական հիվանդության բուժում։

Կոմիկական պատկերազարդում


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։