Տյումեն, քաղաք, ՌԴ-ի Տյումենի մարզի վարչական կենտրոնը։ Նավահանգիստ Տուրա գետի (Տոբոլի վտակ) ափին։ Երկաթուղային հանգույց։ Մեքենաշինության (նավաշինության և այլն), փայտամշակման, տեքստիլ արդյունաբերության կենտրոն[2]։

Քաղաքային շրջան
Տյումեն
Tyumen
ԴրոշԶինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1586 թ.
Մակերես698,48 կմ²
ԲԾՄ102 մետր
Կլիմայի տեսակ480
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն861 100 մարդ (հունվարի 1, 2024)[1]
Ժամային գոտիUTC+ 2
Հեռախոսային կոդ3452
Փոստային դասիչ625000
Պաշտոնական կայքtyumen-city.ru(ռուս.)
Տյումեն (Ռուսաստան)##
Տյումեն (Ռուսաստան)

Ստուգաբանություն խմբագրել

Տյումեն Սիբիրում ռուսների հիմնած առաջին քաղաքն է։ Հիմնադրվել է 1586 թվականին Չինգի-Տուրա («Չինգիզի քաղաք») թաթարական քաղաքի տեղում։ Ռուսները Տյումեն անունը փոխառել են այն տարածաշրջանից, որում հայտնի էր թաթարական Տյումեն թագավորությունը։ Դրա անվանման հիմքում են մոնղոլ և թուրք тюмян, тюмэн բառերը, որ նշանակում են «տասը հազար», տասը հազար մարդ միավորող զորամիավորում։ Այդպես էին կոչվում նաև այդ տարածքը և դրա վրա բնակվող ցեղը։ Այսպիսով`զորամիավորման, տարածքի և դրա բնակիչների անունը դարձավ նաև ռուսական Տյումեն քաղաքի անունը։

Քույր քաղաքներ խմբագրել

Կլիմա խմբագրել

Ժամային գոտի խմբագրել

Տյումենը գտնվում է MSC + 2 ժամային գոտում (Եկատերինբուրգի ժամանակ)։ UTC- ի նկատմամբ կիրառելի ժամանակի հաշվարկը +5: 00  աստղագիտական կեսօրը սկսվում է ժամը 12։ 38-ին:

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տյումեն
Ամիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկտարին
բացարձակ առավելագույնը (°C)5,67,317,130,734,936,237,537,431,224,112,89,037,5
միջին առավելագույնը (°C)−10,7−8,20,19,417,723,324,521,214,77,2−3,51,47,2
միջին ջերմաստիճանը (°C)−15−13,3−5,33,711,317,118,815,89,63,1−7−132,2
միջին նվազագույնը (°C)−19,2−18,1−10,4−1,35,411,313,611,15,4−0,4−10,4−16,9−2,5
բացարձակ նվազագույնը (°C)−46,2−43,7−38,4−29,5−10,2−1,90,7−2,7−8,6−26,7−41−49,2−49,2
տեղումների քանակը (մմ)251517234555896057393427485
Աղբյուր՝ Տյումեն կլիմա (ռուսերեն)

Քաղաքի ընդհանուր բնութագրերի համաձայն, կլիման չափավոր մայրցամաքային է։ Տեղումները ցածր են, միջինում տարեկան 480 մմ, հիմնականում ամռանը։ Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը -15 °C է, մինչ այսօր գրանցված ամենացածր ջերմաստիճանը 1958 թ. Դեկտեմբերի 26-ին էր`- 49.2 °C,: Ձմռանը տեղումների քանակը մինչեւ 130 է։ Ձմեռը չափավոր է։ Ձմռան առաջին կեսը համեմետաբար մեղմ է երկրորդ կեսից, հաճախակի տաքացումներով։ Հունվարից փետրվար պահպանվում է ցուրտ եղանակը, հնարավոր են նաև խիստ սառնամանիքներ։ Փետրվարը ամենածանր ձմեռային ամիսն է։ Մարտը ցուրտ է, գարնան եղանակային փոփոխություն նկատվում է ապրիլի առաջին օրերին։ Լինում են ուժեղ շոգեր՝ առանց անձրևների, կամ միայն անձրևոտ օրեր և թեթև քամիներ։ Ամառը ուղեկցվում է փոփոխական եղանակներով՝ շոգ օրերին հաջորդում են զով եղանակները։ Հուլիսի ջերմաստիճանը +18,8 °C է, ամռանը առավելագույնը `+ 37,5 ° C: Աշունը նույնպես տաք է։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2018 թ. Համառուսական մարդահամարի բնակչության թիվը 1111 է։ Ռուսաստանի Դաշնության քաղաքներից 70-րդն էր։ Սիբիրում `4-րդ, Ուրալը` 3-րդ տեղը։

2019 թ. Հունվարի 1-ին տվյալներով բնակչության թիվը ավելացել է 791,236 հազարի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.tyumen-city.ru/gorodtumeny/naselenie
  2. Горячко М.Д., Павлинов П.С Тюме́нь / председ. Ю.С. Осипов и др.. — Большая Российская Энциклопедия (в 35 т.). — Москва: Научное издательство «Большая российская энциклопедия», 2016. — Т. 32. Телевизионная башня - Улан-Батор. — С. 618—619. — 765 с. — 35 000 экз. — ISBN 978-5-85270-369-9
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://vsluh.ru/novosti/obshchestvo/druzhit-gorodami-kak-tyumen-podderzhivaet-svyaz-s-pobratimami_326953/
  4. https://city-brest.gov.by/ru/pobratim-ru/
  5. http://hlj.sina.com.cn/news/b/2018-06-20/detail-ihefphqk1691433.shtml
  6. https://www.celle.de/Celle-entdecken/Partnerstädte/Tjumen-Russland-.php?object=tx,2727.5&ModID=7&FID=2092.184.1&NavID=2727.396&La=1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տյումեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 24