Տեր-Ավետիս (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), Սյունիքի հայ ազատագրական շարժման գործիչ 1720-ական թվականներին։

Տեր-Ավետիս
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի[1]
Մասնագիտությունքահանա

Սկզբում ընդդիմացել է Դավիթ Բեկի իշխանությանը, որի համար ձերբակալվել է (աներոջ՝ Հալիձորի Մելիք Փարսադանի հետ և նետվել բանտ)։ Սակայն շուտով ազատվել է Ավան Յուզբաշու միջնորդությամբ, դարձել Դավիթ Բեկի մերձավոր զինակիցը, ղեկավարել Հալիձորի մի զորամաս (468 մարդ)։ Աչքի է ընկել Զեա բերդի գրավման (1723), 1725 թվականին Կազանկուլի լեռներում վաչկատուն ցեղերի դեմ կռվում (ազատել է գերված Մխիթար Սպարապետին), թուրքական զորքերի դեմ Հալիձորի ճակատամարտում 1727 թվականին։ Նույն թվականին Տեր-Ավետիսը (Մխիթար Սպարապետի հետ) թուրք, նվաճողներից ազատագրել է Մեղրին, Օրդուբադը և Ագուլիսը։ Այնուհետև, ճնշելով Չավնդուրի դավաճան տերերի ապստամբությունը, նշանակվել է այդ գավառի կառավարիչ։ Չավնդուրում Տեր-Ավետիսը գիշերային հարձակումով պարտության է մատնել և դուրս քշել կողոպուտի նպատակով գավառ ներխուժած Բարգուշատի Ֆաթալի խանին։ 1728 թվականին, երբ թուրքական մեծաքանակ ուժերն անցել են ընդհանուր հարձակման, Տեր-Ավետիսը շարժման մյուս ղեկավարների հետ ամրացել է Հալիձորի բերդում։ Դժվար կացությունը տարաձայնություն և գժտություն է առաջ բերել Տեր-Ավետիսին և Մխիթար Սպարապետի միջև։ Վերջինս գիշերով հեռացել է բերդից, իսկ Տեր-Ավետիսը ներկայացել թուրք փաշային, որն ուխտադրժորեն ավերել է բերդը, գերել պաշտպաններին և բնակիչներին։

Գրականություն խմբագրել

  • Ընտիր պատմութիւն Դավիթ Բէգին..., Վաղարշապատ, 1871։
  • Լեո, Երկերի ժողովածու, հ. 3, գիրք 2, Երևան, 1973։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 662