Տավուշի թեմ
Հայ առաքելական եկեղեցու թեմ
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմ, Հայ Առաքելական Եկեղեցու գործող նորաստեղծ թեմ, որը ընդգրկում է Հայաստանի Տավուշի մարզի տարածքը։
Տավուշի թեմ | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Մարզեր | Տավուշի մարզ |
Վարչկենտրոն | Իջևան |
Հիմնադրված | 2010 դեկտեմբերի 10 |
Մայր տաճար | Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի |
Առաջնորդ | Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան |
🌐 | tahuys.am |
Պատմություն խմբագրել
Տավուշի թեմի ստեղծում խմբագրել
Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանում հիմնվել են երկու նոր թեմեր՝ Վայոց թեմը և Տավուշի թեմը[1]։
Այս կապակցությամբ, Հայրապետական կոնդակում, մասնավորապես, ասվում է.
Այսօր, երբ Հայրենի մեր երկրում վեր են հառնում խոնարհված աղոթավայրերը, կառուցվում են նոր եկեղեցիներ, ստեղծվել են նոր համայնքներ ու ծուխեր, հրամայական է դառնում նաև եկեղեցավարչական նոր կառույցների հաստատումը։ Հայրապետական այս Կոնդակով Վայոց ձորի մարզի եկեղեցական համայնքներն առանձնացնում ենք Սյունյաց թեմի կազմից, Տավուշի մարզի եկեղեցական համայնքները՝ Գուգարաց թեմի կազմից և հռչակում ենք ստեղծումը Վայոց թեմի` առաջնորդանիստ Եղեգնաձոր քաղաքով, և Տավուշի թեմի՝ առաջնորդանիստ Իջևան քաղաքով[1] |
Վայոց թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը՝ ազատվելով Սյունյաց թեմի առաջնորդի պաշտոնից։ Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը, ազատվելով իր պաշտոնից, նշանակվել է նույն թեմի Առաջնորդական տեղապահ։ Իսկ Գուգարաց թեմի Տավուշի փոխառաջնորդ Տ. Թորգոմ վարդապետ Տոնիկյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմում՝ որպես Առաջնորդական տեղապահ[1]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
🔥 Top keywords: Գլխավոր էջՀայոց ցեղասպանությունՍպասարկող:ՈրոնելՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀայաստանԿոմիտասՀամո ՍահյանՍևանա լիճԱլեքսանդր ԹամանյանՇառլ ԱզնավուրՀայերենի այբուբենՀովհաննես ԹումանյանՎահան ՏերյանՊարույր ՍևակԳարեգին ՆժդեհԶվարթնոցի տաճարԵղիշե ՉարենցՎիլյամ ՍարոյանՍասունցի ԴավիթԽաչատուր ԱբովյանՎարդանանք (պատմավեպ)ՈրոտանԱրարատՎիկտոր ՀամբարձումյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըՀովհաննես ՇիրազՏիգրան ՊետրոսյանՄարտիրոս ՍարյանՄատենադարանՔութեշՋրծաղիկՄուշեղ ԳալշոյանԵրևանՍասնա ծռերՎբեթՄոնթե ՄելքոնյանՋուրԽաչքարՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)