Տալյամենտո

գետ

Տալյամենտո (Իտալերեն: [taʎʎaˈmento]), հյուսիսարևելյան Իտալիայում է, Ալպերով հոսում է դեպի Ադրիատիկ ծով Վենեցիայի և Տրիեստի միջև գտնվող շրջանով։ Ակունքը գտնվում է Մաուրիա Փասսից (Mauria Pass) Վենետոյի և Ֆրիուլի-Վենետիկ Ջիուլիայի (Friuli-Venezia Giulia) սահմանին։

Տալյամենտո
Բնութագիր
Երկարություն172 կմ
Ավազանի մակերես2916 կմ²
Ջրի ծախս69 ± 0,001 մ³/վ, 92 ± 0,001 մ³/վ և 70 ± 0,001 մ³/վ
Ջրահոսք
Գետաբերանի տեղակայումԱդրիատիկ ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերFella?, Torrente Degano?, Arzino?, But?, Q3694992? և Q3760980?
ԵրկրամասՄաուրիա Փասս, Ֆրիուլի, Իտալիա
ՋրահավաքAdriatic Sea basin?
Ցելլինա Մենդունա և Տալյամենտո գետերի բնական գույնի արբանյակային պատկերը

Վերևի մասում այն հոսում է պատմական Սարինա շրջանով հյուսիսային մասով՝ Ուդինե պրովինցիայով։Միջին և ցածր մակարդակներում այն սկզբում անցնում է Ուդինե և Պորդենոնե նահանգներով, իսկ հետո նախկին Վենեցիայի նահանգի միջով, հետո թափվում է Վենետիկի ծոց։

Լիգնանո Սաբբիադորոլնի (Lignano SabbiadoroIn) և Սան Միքել Տալյամենտոյի (San Michele al Tagliamento) միջև։Ջրբաժանը ընդգրկում է 2916 կմ քառ. մակերես մոտ 165000 բնակչությամբ։ Ջրբաժանը գրեթե ամբողջությամբ գտնվում է Սարնիայում և Ֆրուլիի այլ լեռնային հարթավայրերում։

Ջրբաժանի 86.5% -ը գտնվում է Ուդինե նահանգում։ Նրա ափերի երկայքով գտնվող գլխավոր քաղաքներն են Լատիսանան և Սան Միքելե ալ Տալյամենտոն։ Նրա մոտակայքում են գտնվում հետևյալ քաղաքները՝ Տոլմեզզոն, Ջեմոնա դել Ֆրիուլին, Սան Դանիել դել Ֆրիուլին, Սփիլիմբերգոն, Կասարա դելլա Դելիզիան, Քոդրոիփոն, Սան Վիտո ալ Տալյամենտոն, Փինզանո ալ Տալյամենտոն։

Ընթացք խմբագրել

Ակունքը գտնվում է 1195 ոտնաչափ բարձրության վրա՝ Վենետոյում՝ Լորենզագո դի Կադորեում՝ Բելլունո նահանգում։ Սկզբում հոսում է արևմուտքից արևելք ուղղությամբ՝ Քարնից Ալպերին զուգահեռ։ Առաջին վտակը Լումիեյն է, որը միանում է Տալյամենտոյին ձախից ակունքից 26 կմ հեռավորությունից։Գետն անցնում է Փինզանո ալ Տալյամենտո յով և, ընթանալով հարավային ուղղությամբ, ընդարձակվելով հարթավայրում, հասնում է 3 կմ լայնության Սփիլիմբերգոյի մոտակայքում և բաժանվում է մի քանի ճյուղերի։Իր ընթացքն ավարտելուց առաջ գետը ջրեր է ընդունում ստորգետնյա գետից ՝ Վարմոյից։ Վերջ ի վերջո այն թափվում է Ադրիատիկ ծով Լագունա Մարանոյի և Կաորլեի միջև։

Անուններ խմբագրել

Բացի իտալական Տալյամենտո անունից, գետը հայտնի է տարբեր շրջաններում տրված անուններով. օրինակ, Տիլիմենտ (Tiliment), Տաիամենտ (Taiament), Տիլիմինտ (Tilimint), Տիումենտ (Tiument), Տիմենտ(Timent) և Տուեմենտ (Tuement)[1]։ Վենետիկի լեզվով գետը հայտնի է որպես Տաջամենտո (Tajamento), սլովեներեն լեզվով՝ Tilment, իսկ լատիներենով՝ Տիլիավենտում (Tiliaventum)[2] կամ Տալյամենտում (Taliamentum) անուններով, նաև գերմաներեն Դուլմենդե (Dülmende) անվամբ` Միջին դարերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bacino del fiume TAGLIAMENTO. Արխիվացված 2015-02-02 Wayback Machine Retrieved 30 August 2011
  2. Richard J.A. Talbert, ed. (2000). Barrington Atlas of the Greek and Roman World: Map-By-Map Directory. Vol. I. Princeton, New Jersey and Oxford, UK: Princeton University Press. էջ 279. ISBN 0691049459.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տալյամենտո» հոդվածին։