Վոլոդյա Գրիգորյան (դերասան)

հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վոլոդյա Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վոլոդյա Հակոբի Գրիգորյան (1925, նոյեմբերի 18, Ալավերդի - նոյեմբերի 6, 2017[2]), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978

Վոլոդյա Գրիգորյան
Կադր «Ձիավորը, ում չէին սպասում» ֆիլմից (1984)
Ծնվել էնոյեմբերի 18, 1925(1925-11-18)
Մահացել էնոյեմբերի 6, 2017(2017-11-06)[1] (91 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

Վոլոդյա Գրիգորյանը ծնվել է 1925 թվականին Լոռու մարզի Հագվի գյուղում։ Հայրը 1908 թվականից աշխատել է Ալավերդու պղնձաձուլարանում, հետագայում Ալավերդի է տեղափոխել նաև ընտանիքը։ Դպրոցն ավարտել է Ալավերդիում։ Առաջին անգամ բեմ է բարձրացել Ալավերդու պետական բանվորական թատրոնում։ Կարճ ժամանակ անց դարձել թատրոնի առաջատարը և կերպավորել խաղացանկի գրեթե բոլոր հերոսներին։ 1951 թվականին Ալավերդու բանվորական թատրոնի փակվելուց հետո աշխատել է Ստեփանավանի, այնուհետև Երևանի պատանի հանդիսատեսի թատրոններում։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում։ Ուսումը կիսատ է թողնել և շարունակել է  դերասանական գործունեությունը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ խաղացել է շուրջ 50 տարի՝ մինչ 1993 թվականը[3][4]։ Հայ մեծանուն դերասանների` Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Վահրամ Փափազյան և ուրիշների հետ։ Սերտ ու բարեկամական կապեր է ունեցել հատկապես Փափազյանի հետ՝ արժանանալով նրա բարձր գնահատականին։ Վոլոդյա Գրիգորյանը համարվում է Վահրամ Փափազյանի լավագույն կասիոներից մեկը։ 1970-ին հիմնադրել է ՀԹԳՄ Կիրովականի բաժանմունքը և դրան կից դերասանական ստուդիան, որը կարևոր նշանակություն ունեցավ հանրապետության երրորդ քաղաքում և ընդհանրապես Լոռում դերասնական կադրերի նախանական պատրաստության գործում։ Ստուդիականների մեծ մասը համալրեցին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի արտիստակամ կազմը։ Նախաձեռնել և համախոհների հետ հիմանդրել է նաև (1979 թ.) «Թատերական Լոռի փառատոնը, որը գործում է մինչև օրս։ Վոլոդյա Գրիգորյանը երկար տարիներ ղեկավարել է նաև Կիրովականի Երկաթուղայինների ակումբի ժողովրդական թատրոնը, ինքնագործ դերասանների հետ բեմադրելով մի քանի տասնյակ ներկայացումներ։ Ներկայացումներ է բեմադրել նաև Աբելյանի անվան թատրոնում։

Ալավերդու, Վանաձորի, Ստեփանավանի և Երևանի Պատանի Հանդիսատեսի թատրոններում։   Վոլոդյա Գրիգորյանը կերտել է շուրջ 200 կերպարներ`

  • Ֆերդինանդ (Շիլլեր «Ավազակներ»)
  • Դավիթ Կոպերֆիլդ (Չարլզ Դիքքենս «Դավիթ Կոպերֆիլդ»)
  • Սեյրան (Շիրվանզադե «Նամուս»)
  • Մակբեթ (Շեքսպիր «Մակբեթ»)
  • Ռիչարդ Երրորդ (Շեքսպիր «Ռիչարդ Երրորդ»)
  • Քեբըթ (Յուջին Օ Նիլ «Սերը ծփիների տակ»)
  • Բաղդասար (Հ.Պարոնյան «Բաղդասար աղբար»)
  • Մանուկ Աղա (Հ.Պարոնյան «Մեծապատիվ մուրացկաններ»)
  • Կոլոմիյցեվ (Մաքսիմ Գորկի «Վերջինները»)
  • Եզոպոս (Գ.Ֆիգեյրետո «Եզոպոս»)
  • Բոռ (Ա.Վոյնիչ «Բոռ») և այլն։

Նկարահանվել է նաև ֆիլմերում՝

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1967
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1978
  • Ալավերդու պատվավոր քաղաքացի
  • Արտավազդ մրցանակ, 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.aysor.am/am/news/2017/11/07/Վոլոդյա-Գրիգորյան/1334834
  2. «Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը». aysor.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. «Վոլոդյա Գրիգորյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  4. Григорян Владимир Яковлевич

3. «Ապրելն ինքնին երջանկություն է(չաշխատող հղում)»