Վիրաբույժ

վիրաբուժության մասնագետ բժիշկ

Ժամանակակից բժշկության մեջ վիրաբույժը բժիշկ է, ով կատարում է վիրահատություններ։ Վիրաբույժներ կան նաև մանկաբուժության, ստոմատոլոգիայի, օրթոդոնտիայի և անասնաբուժության ոլորտում։

Ալ-Զահրավի, ոսկեդարի իսլամական բժիշկ, որը համարվում է «ժամանակակից վիրաբուժության հայրերից» մեկը

Պատմություն խմբագրել

Առաջին վիրահատություն կատարած մարդը մ.թ.ա. 6-րդ դարում հնդիկ բժիշկ-վիրաբույժ Սուշրուտան (կամ Սուրուտան) էր։ Նա մասնագիտացել էր կոսմետիկ պլաստիկ վիրաբուժության մեջ և նույնիսկ նկարագրել էր քթի միջնապատի վիրահատության բաց ընթացակարգը։ Նրա «Suśruta-saṃhitā» մեծածավալ գործը բժշկության մեջ պահպանված ամենակարևոր հնագույն գործերից մեկն է և համարվում է ինչպես Այուրվեդայի, այնպես էլ վիրաբուժության հիմնարար տեքստ։ Ստեղծագործությունն անդրադառնում է ընդհանուր բժշկության բոլոր ասպեկտներին, բայց թարգմանիչ Գ.Ս. Սինգհալը Սուշրուտային անվանեց «վիրաբուժական միջամտության հայր» ՝ հաշվի առնելով աշխատության մեջ հայտնաբերված վիրաբուժության արտասովոր ճշգրիտ և մանրամասն հաշվարկները։

Հնդկաստանում Սուշրուտայի բժշկական դպրոցի վերջնական անկումից հետո վիրաբուժությունը հիմնականում անտեսվեց, մինչև իսլամական ոսկե դարաշրջանի վիրաբույժ Ալ-Զաhրավին (936-1013) վերահաստատեց վիրաբուժությունը՝ որպես արդյունավետ բժշկական պրակտիկա։ Նա համարվում է միջնադարյան ամենամեծ վիրաբույժը, ով ծնվել է իսլամական աշխարհում, և հանդիսացել է նաև վիրաբուժության հայր[1]։ Բժշկության մեջ նրա ամենամեծ ներդրումը «Կիտաբ ալ-Տասրիֆ» -ն է՝ բժշկական պրակտիկայի երեսուն հատորանոց հանրագիտարանը[2]։ Նա առաջին բժիշկն է, ով նկարագրել է արտարգանդային հղիությունը և որոշել է հեմոֆիլիայի ժառանգական բնույթը։

Նրա ներդրումը վիրաբուժական պրոցեդուրաների և գործիքների բնագավառում հսկայական ազդեցություն ունեցավ վիրաբուժական միջամտությունների վրա, բայց միայն 18-րդ դարում էր, որ Անգլիայում վիրաբուժությունը հաստատվեց որպես հատուկ բժշկական առարկա[3]։ Եվրոպայում վիրաբուժությունը հիմնականում կապված էր վարսավիր-վիրաբույժների հետ, ովքեր հաճախ նաև ռազմի դաշտում օգտագործում էին մազերը կտրելու գործիքները վիրահատական միջամտություններ կատարելու համար[4]։ Ըստ բժշկության և ֆիզիոլոգիայի առաջընթացի, վարսավիրների և վիրաբույժների մասնագիտությունները տարանջատվեցին. մինչև 19-րդ դարը վարսավիր-վիրաբույժները գործնականում անհետացել էին, և վիրաբույժները գրեթե միշտ որակավորւոմ ստացած բժիշկներ էին, որոնք մասնագիտացել էին վիրաբուժության մեջ։ Վիրաբուժությունը շարունակեց գոյություն ունենալ որպես ռազմական բժշկական տիտղոս մինչև 19-րդ դարը, այնուամենայնիվ վիրաբուժության տիտղոսը շարունակում է գոյություն ունենալ և՛ ավագ ռազմական բժիշկ սպաների, և՛ կառավարական հասարակական ավագ բժիշկ սպաների համար։

Համագործակցության կոչումները խմբագրել

1950 թվականին, Անգլիայի վիրաբույժների թագավորական քոլեջը (RCS) Լոնդոնում սկսեց առաջարկել վիրաբույժներին պաշտոնական կարգավիճակ RCS-ի անդամակցության շնորհիվ։ Պարոն կոչումը դարձավ պատվո շքանշան, և այսօր համագործակցության շատ երկրներում որակյալ բժիշկ, ով ամենաքիչը 4 տարի ուսումից հետո ստանում է վիրաբուժական որակավորում, պատիվ ունեն կոչվելու պարոն, տիկին, օրիորդ իրենց մասնագիտական պրակտիկայում, բայց այս անգամ իմաստը այլ է։ Երբեմն ենթադրվում է, որ կոչման փոփոխությունը ենթադրում է խորհրդատուի կարգավիճակ (և երբեմն որոշները սխալմամբ ենթադրում են, որ ոչ վիրաբուժական պրոֆիլը նույնպես հանդիսանում է պարոն), բայց հետդիպլոմային բժշկական ուսումնառությունը Հյուսիսային Ամերիկայից այն կողմ այնպիսին է, որ որակավորված վիրաբույժից կարող են պահանջվել տարիներ այդ կարգավիճակը ստանալու համար։ Նախկինում շատ բժիշկներ ստացել են այս որակավորումը այլ ավագ կոլեգաներից և մնացել են այդ աստիճանին, երբ սկսել են մասնագիտական ուսումը։ Պարոն դիմելաձևը օգտագործվում է նաև Իռլանդիայում, Ավստրալիայի մի քանի նահանգներում, Բարբադոսում, Նոր Զելանդիայում, Հարավային Աֆրիկայում, Զիմբաբվեում և որոշ այլ երկրներում, որոնք գտնվում են Համագործակցության կազմի մեջ[5]։

Ռազմական կոչումներ խմբագրել

Անգլախոս շատ երկրներում վիրաբույժի զինվորական կոչումը կիրառվում է ցանկացած բժշկական պրակտիկայում՝ շնորհիվ տերմինի պատմական էվոլյուցիայի։ ԱՄՆ բանակի բժշկական կորպուսը պահպանում է տարբեր վիրաբույժների տվյալներ՝ վիրավոր զինվորներին բուժելու համար։

Մասնագիտություններ խմբագրել

Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում պահվող կտավ, որտեղ պատկերված է վիրաբույժ
  • Սրտի վիրաբուժություն
  • Հաստ աղիքի և հետանցքի վիրահատություն
  • Գանգադիմային վիրահատություն
  • Ատամնաբուժական վիրաբուժություն
  • Էնդոկրին վիրաբուժություն
  • Ընդհանուր վիրաբուժություն
  • Նյարդաբանական վիրաբուժություն
  • Մանկաբարձություն և գինեկոլոգիա
  • Ակնաբուժություն
  • Բերանի և դիմածնոտային վիրաբուժություն
  • Օրթոպեդիկ վիրաբուժություն
  • Օտոռինոլարինգոլոգիա
  • Մանկական վիրաբուժություն
  • Պլաստիկ վիրահատություն
  • Ոտնաթաթի վիրաբուժություն
  • Վիրաբուժական ուռուցքաբանություն
  • Կրծքային վիրաբուժություն
  • Փոխպատվաստման վիրահատություն
  • Վնասվածքների վիրահատություն
  • Վերին ստամոքս-աղիքային համակարգի վիրահատություն
  • Ուրոլոգիա
  • Անոթային վիրաբուժություն

Որոշ բժիշկներ, որոնք ընդհանուր պրակտիկայով զբաղվող մասնագետներ են կամ ընտանեկան բժիշկներ և շտապ բուժ. օգնության մասնագետներ, կարող են կատարել փոքր, ընդհանուր կամ շտապ վիրաբուժության սահմանափակ միջամտություններ։ Անզգայացումը հաճախ ուղեկցվում է վիրաբուժական միջամտությամբ, և անեսթեզիոլոգները և բուժքույր անեսթեզիոլոգները կարող են վերահսկել վիրաբուժության այս բնագավառը։ Վիրաբույժի օգնականը, վիրաբուժական բուժքույրերը, վիրաբուժական տեխնոլոգները պատրաստված մասնագետներ են, ովքեր աջակցում են վիրաբույժներին։

Միացյալ Նահանգներում Վիրաբույժի Աշխատանքի դեպարտամենտի նկարագրությունն է. «վիրաբույժ է համարվում նա, ով բուժում է հիվանդությունները, վնասվածքները և դեֆորմացիաները ինվազիվ, նվազագույն ինվազիվ կամ ոչ ինվազիվ վիրաբուժական մեթոդներով, ինչպիսիք են գործիքների, սարքերի կամ ձեռքի մանիպուլյացիայի մեթոդները»[6]։

Առաջատար վիրաբույժներ խմբագրել

  • Սուշրուտա (առաջինը, ով փաստում է բաց ռինոպլաստիկայի վիրահատության մասին)
  • Ալ-Զահրավի ( համարվում է միջնադարյան մեծագույն վիրաբույժներից մեկը և վիրաբուժության հայրը)
  • Բ. Կ. Միսրա (աշխարհում առաջին նյարդավիրաբույժը, որն իրականացրել է անևրոլոգիայի պատկերով վիրահատություն, նաև Հարավային Ասիայում ՝ ստերեոտակտիկ ռադիովիրաբուժություն, և նաև Հնդկաստանում՝ արթուն կլանիոտոմիա և ողնաշարի լապարոսկոպիկ վիրահատություն)[7]
  • Չարլզ Քելման (հորինված ֆակոէմուլսացիա, կատարակտային ժամանակակից վիրաբուժության զարգացնող)
  • Ուիլյամ Ստյուարտ Հալստեդ (նախաձեռնել է վիրաբուժական օրդինատուրայի դասընթաց ԱՄՆ-ում)
  • Ալֆրեդ Բլալոկ (սրտի առաջին ժամանակակից հաջող բաց վիրահատությունը 1944 թ.)
  • Ց. Վալտոն (պիտակավորված «Այսօրվա սրտի բաց վիրաբուժության հայր»)
  • Քրիստիան Բարնարդ (սրտի վիրաբուժություն, սրտի առաջին փոխպատվաստում)
  • Վիկտոր Չանգ (Սրտի փոխպատվաստում, ավստրալիացի ռահվիրա)
  • Հանթեր (Շոտլանդացի, ով դիտվում է որպես ժամանակակից վիրաբուժության հայր, կատարել է հարյուրավոր հերձումներ)
  • Սըր Վիկտոր Հորսլի (նյարդավիրաբուժություն)
  • Լարս Լեքսել (նյարդավիրաբուժություն, ռադիովիրաբուժության գյուտարար)
  • Ժոսեֆ Լիստեր (վիրահատական սեպսիս- ի հայտնագործող, իր պատվին անվանվել է Լիստերին)
  • Հարվի Քուշինգ (պիոներ և հաճախ համարվում է ժամանակակից նյարդավիրաբուժության հայր)
  • Պոլ Թեսիեր (ֆրանսիացի վիրաբույժ, գանգուղեղային վիրաբուժության հայր)
  • Գոլամ Ա. Պեյմըն- (LASIK- ի գյուտարար)
  • Իոաննիս Պալիկարիս (հույն վիրաբույժ, մարդու աչքի վրա կատարել է LASIK[8]- ի առաջին պրոցեդուրան, մշակել է Epi-LASIK )
  • Նիկոլայ Պիրոգով (դաշտային վիրաբուժության հիմնադիր, ավստրալիացի ռահվիրա)
  • Վալերի Շումակով (արհեստական օրգանների իմպլանտացիայի առաջատար)[9])
  • Սվյատոսլավ Ֆյոդորով (ճառագայթային կերատոտոմիայի ստեղծողը)
  • Ռենե Ֆավալարո (առաջին վիրաբույժը, ով կատարեց շրջանցիկ վիրահատություն)
  • Միքայել Ռ․ Հարիսոն (պտղի վրահատության առաջատար)
  • Միքայել Դե Բակե(մանկավարժ և նորարար սրտային վիրաբուժության ոլորտում)
  • Ֆիդել Փեյջս(էպիդուրալ անզգայացման առաջատար)
  • Վայլդր Փեյնֆիլդ (նեյրովիրաբույժ)
  • Հարոլդ Գիլիս (պլաստիկ վիրաբուժության առաջատար)
  • Մարիա Սեմյոնովա(դեմքի փոխպատվաստման, գրեթե ընդհանուր վիրահատության առաջատար)
  • Մարի Էդվարդս Վոլքեր(առաջին կին վիրաբույժը ԱՄՆ-ում)
  • Ջենի Սիմայլ Ռոբերտսոն(առաջին կին վիրաբույժը Կանադայում)
  • Ջեսս Գրեյ(Հոփկինսի հիվանդանոցի վիրաբուժության առաջին կին ղեկավարը)
  • Մարիան Ֆրաուենտալ Սլոան (առաջին հրեա օրթոպեդիկ վիրաբույժը և ունի հրատարակված գրախոսվող օրթոպեդիկ հանդես)
  • Էլեոնոր Դեվիս-Քոլեյ (վիրաբույժ ևՀարավային Լոնդոնի մայր և երեխաների համար հիվանդանոցի հիմնադիր)
  • Դորաթի-Լավիանիա Բրաուն (առաջին աֆրոամերիկացի վիրաբույժը)
  • Սակինեհ Պարի (առաջին կին վիրաբույժը Իրանում)
  • Նինա Սթար Բրաունվալդ (առաջին կին կարդիովիրաբույժը)

Կազմակերպություններ և կրթաթոշակներ խմբագրել

  • ACFAS(Ոտքի և կոճի վիրաբույժների ամերիկյան քոլեջ)
  • FACS(Վիրաբույժների ամերիկյան քոլեջ)
  • FRACDS(Ատամնաբույժներ-վիրաբույժների ավստրալասիական թագավորական քոլեջ)
  • FRACS(Վիրաբույժների ավստրալասիական թագավորական քոլեջ)
  • FRCS(Վիրաբույժների թագավորական քոլեջների կրթաթոշակ)
  • FRCS (Կանադա)(Կանադայի ֆիզիկոսների և վիրաբույժների թագավորական քոլեջ)
  • FRCS (Էդինբուրգ)(Վիրաբույժների թագավորական քոլեջ Էդինբուրգում)
  • FRCSI (Իռլանդիա)(Վիրաբույժների թագավորական քոլեջ Իռլանդիայում)
  • MRCS(Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջների անդամություն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ahmad, Z. (2007). «Sh08 Al-Zahrawi – the Father of Surgery». ANZ Journal of Surgery (անգլերեն). 77 (s1): A83–A83. doi:10.1111/j.1445-2197.2007.04130_8.x. ISSN 1445-2197.
  2. al-Zahrāwī, Abū al-Qāsim Khalaf ibn ʻAbbās; الزهراوي،, ابو القاسم خلف بن عباس; Lewis, Geoffrey L.; Spink, Martin S. (1973). مقالة في العمل باليد (անգլերեն). University of California Press. ISBN 978-0-520-01532-6.
  3. «Surgeons and surgical spaces». Science Museum (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. «Surgeons and Surgical Spaces #The barbers shop». sciencemuseum.org.uk. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
  5. sitecore\[email protected]. «Surgical Staff & Regulation». Royal College of Surgeons (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. «Surgeons, Except Ophthalmologists». www.bls.gov (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  7. http://www.neurosocietyindia.org/site/Past-president/Basant%20Kumar%20Misra,%20President%20NSI%202008.pdf
  8. «A Look at LASIK Past, Present and Future». American Academy of Ophthalmology (անգլերեն). 2009 թ․ հունիսի 1. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  9. "When Cornea Transplants Fail. What Next?" Արխիվացված 2006-09-09 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրաբույժ» հոդվածին։