Վիլյամ Չեմփլին

Վիլյամ Քրիստոֆեր Չեմփլին (ապրիլի 24, 1983(1983-04-24), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ, որը հայտնի է դարձել NBCThe Voice երաժշտական նախագծի հինգերորդ եթերաշրջանին մասնակցելու շնորհիվ, որտեղ եղել է Ադամ Լևինի թիմում։ Այդ եթերաշրջանում նա զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ զիջելով երկրորդ տեղն զբաղեցրած Ժաքի Լիին և եթերաշրջանի հաղթող Տեսեն Չինին[1]։

Վիլյամ Չեմփլին
Ծնվել էապրիլի 24, 1983(1983-04-24) (41 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող
Գործիքներստեղնաշարային գործիքներ
ԼեյբլAtlantic Records
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ
Կայքwillchamplin.com

Անձնական կյանք

խմբագրել

Չեմփլին Chicago խմբի նախկին անդամ Բիլլ Չեմփլինի և Թամարա Չեմփլինի կրտսեր որդին է։ Նա ավարտել է Բոստոնի (Մասաչուսեթս նահանգ) Բերկլե երաժշտական քոլեջը[2]։ Վիլյամ Չեմփլինն ունի 1 դուստր[3]։

Վաղ կարիերա

խմբագրել

Վիլյամ Չեմփլինը որոշակի հաջողությունների է հասել որպես երգահան նախքան The Voice նախագծին մասնակցելը։ Նա նաև համագործակցել է Մայքլ Կարուզոյի հետ ու ապահովել Ace Young-ի նույն անունը կրող ալբոմի բեք վոկալը։ Նվագել է դաշնամուր Մայքլ Ջեքսոնի՝ հետմահու թողարկված Michael ալբոմի համար։ Մասնակցել է (I Like) The Way You Love Me երգի ձայնագրմանը։ 2010 թվականին արժանացել է Գրեմմի մրցանակի իր գրած երգի համար։ Վիլյամ Չեմփլինն առաջադրվել էր Լավագույն ժամանակակից R&B գոսփել ալբոմ անվանակարգում համահեղինակությամբ գրված «Ordinary Me» ստեղծագործության համար, որ ներառվել է Heather Headley-ի Audience of One ալբոմում։ Audience of One երգն այդ կատեգորիայում արժանացել է մրցանակի 2010 թվականին[4]։

«Ձայնը» երգի մրցույթ

խմբագրել

2013 թվականի հոկտեմբերի 1-ին կույր լսումների չորրորդ հեռարձակման ժամանակ Վիլյամ Չեմփլինը կատարել է Գևին Դեգրոյի "Not Over You" երգը։ Ադամ Լևինը, Սի Լո Գրինը և Բլեյք Շելթոնը շրջվել են, սակայն նա ընտրել է Ադամ Լևինին[5][6]։

Ճակատամարտ փուլում Վոլփերթը հաղթել է, և Չեմփլինը տեղափոխվել է Ագիլերայի թիմ։

Նոկաուտի փուլում հաղթել է Շչուլերը, Չեմփլինին վերադարձել է Ադամ Լևինի թիմ։

     - Կատարման ստուդիական տարբերակն ընդգրկվել է iTunes-ի թոփ տասնյակում։
ՓուլԵրգՕրիգինալ տարբերակի կատարողԱմսաթիվԿարգԱրդյունք
Կույր լսումներ"Not Over You"Գևին Դեգրո2013 թվականի հոկտեմբերի 14.1Ադամ Լևին, Սի Լո Գրին և Բլեյք Շելթոն, միացել է Ադամի թիմին
Ճակատամարտ"Radioactive" (vs. James Wolpert) Imagine Dragons2013 թվականի հոտեմբերի 219.6Տեղափոխվել է Քրիստինա Ագիլերայի թիմ
Նոկաուտ"When I Was Your Man" (vs. Matthew Schuler) Բրունո Մարս2013 թվականի հոտեմբերի 2912.8Տեղափոխվել է Ադամ Լևինի թիմ
Ուղիղ եթեր փլեյ-օֆֆ"Secrets"OneRepublic2013 թվականի նոյեմբերի 413.7Պահպանվել է Լևինի կողմից
Ուղիղ եթեր 12"Demons"Imagine Dragons2013 թվականի նոյեմբերի 1116.12Պահպանվել է հանրության քվեարկության շնորհիվ
Ուղիղ եթեր 10"Love Me Again"Ջոն Նյումեն2013 թվականի նոյեմբերի 1818.3Պահպանվել է հանրության քվեարկության շնորհիվ
Ուղիղ եթեր 8"At Last"Գլին Միլլերն իր նվագախմբի հետ, վոկալիստներ Ռեյ Էբերլի և Փեթ Ֆրայդեյի հետ2013 թվականի նոյեմբերի 2520.6Պահպանվել է հանրության քվեարկության շնորհիվ
Ուղիղ եթեր 6"A Change Is Gonna Come"Սեմ Կուկ2013 թվականի դեկտեմբերի 222.4Պահպանվել է հանրության քվեարկության շնորհիվ
"Hey Brother"Ավիսի22.10
Ուղիղ եթեր 5 (Կիսաեզրափակիչ)"Carry On"Fun2013 թվականի դեկտեմբերի 924.2Պահպանվել է հանրության քվեարկության շնորհիվ
Ուղիղ եթեր - եզրափակիչ"Not Over You"Գևին Դեգրո2013 թվականի դեկտեմբերի 1626.2Երրորդ տեղ
"Tiny Dancer" (Ադամ Լևինի հետ) Էլթոն Ջոն26.6
"(Everything I Do) I Do It for You"Բրայան Ադամս26.8

Սկավառակագրություն

խմբագրել

Ստուդիական ալբոմներ

խմբագրել
ՎերնագիրՆշումներԱմենաբարձր հորիզոնականներ
US[7]
Will Champlin
Borrowing Trouble

Սինգլներ

խմբագրել
ՎերնագիրՏարիԱմենաբարձր հորիզոնականներԱլբոմ
USCAN
"Last Man Standing"2014Borrowing Trouble
"Eye of the Pyramid"

The Voice-ից թողարկումներ

խմբագրել
ԱլբոմՆշումներԱմենաբարձր հորիզոնականներ
US
The Complete Season 5 Collection
  • Թողարկում՝ 2013 թվական դեկտեմբերի 17
  • Լեյբլ՝ Republic Records
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում
ՍինգլՏարեթիվԱմենաբարձր հորիզոնականներ
USCAN
"At Last"20138373
"Carry On"97
"—" նշանակում է, որ չի ընդգրկվել հիթ-շքերթում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Sophie Schillaci; Natasha Chandel (2013 թ․ դեկտեմբերի 18). «'The Voice' Finalist Will Champlin Felt 'Vindicated' By Third-Place Finish». MTV. Viacom. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  2. Kirschbaum, Megan (2006). «Nashville Notes». Alumni, Berklee Today. Berklee College of Music. «Among the fresh faces in our Nashville Alumni Chapter are Ashley Farrell '05, Will Champlin '05..»
  3. Liberatore, Paul (2013 թ․ նոյեմբերի 21). «'Marin's love child' Will Champlin in top eight on 'The Voice'». Marin Independent Journal. Marin County, CA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  4. «Will Champlin: The Reader's Digest Version of My Life». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  5. «Will Champlin: "Not Over You"». The Voice - Blind Auditions, Season 5. NBCUniversal. 2013 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  6. Arellano, Jennifer (2013 թ․ հոկտեմբերի 2). «'The Voice' recap: Second Time's A Charm». Entertainment Weekly. CNN. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին. «WILL CHAMPLIN, 30, of California, is the son of Chicago member Bill Champlin.»
  7. «Billboard Top 200 Albums for week ending May 26, 2012». Billboard. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել