Վարդապետարան

Վարդապետարան, բարձր տիպի դպրոց միջնադարյան Հայաստանում, որի շրջանավարտներին կարող էր շնորհվել վարդապետի աստիճան և ինքնուրույն գործելու (դպրոց հիմնել, քարոզել և այլն) իրավունք։ Առաջին վարդապետարանը հիմնվել է Վաղարշապատում (այժմ՝ էջմիածին, տես Վաղարշապատի դպրոց)։

Վարդապետարանի ծրագիրը սկզբնական շրջանում ընդգրկել է Սուրբ գիրքը, վարքաբանությունը և եռյակ գիտությունները (քերականություն, ճարտասանություն, դիալեկտիկա

Հետագայում ծրագրերում մտցվել են բնաբանական, աստվածաբանական, բարոյական, տնտեսական, քաղաքական, թվաբանական, երաժշտական, երկրաչափական, աստղաբաշխական և այլ առարկաներ։ Նշանավոր են եղել Սյունյաց, Արշարունյաց, Սանահինի, Սևանի, Անիի, Հաղպատի, Տաթևի, Գոշավանքի, Խորանաշատի, Խոր Վիրապի, Մշո Առաքելոց, Գլաձորի, Հերմոնի, Երզնկայի, Մեծոփա, Խառաբաստա, Ամրդոլու և Կիլիկյան Հայաստանի մի շարք վանքերի վարդապետարանները, որոնք տվել են մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական բնագավառների խոշոր գործիչներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 324