Վարդաղբյուր

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաղբյուր (այլ կիրառումներ)

Վարդաղբյուր (նախկին անվանումը՝ Գյուլլիբուլաղ,գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 17 կմ հյուսիս։ Վերանվանվել է Վարդաղբյուր 1936 թվականին[2]։

Գյուղ
Վարդաղբյուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես8.8 կմ²
ԲԾՄ2040 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն103[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Վարդաղբյուր (Հայաստան)##
Վարդաղբյուր (Հայաստան)

Կլիմա խմբագրել

Վարդաղբյուր գյուղը ծովի մակերևույթից բարձր է 2070 մետր, գյուղում ամենացածր ջերմաստիճանը -30 -35 աստիճան, ամենաբարձր ջերմաստիճանը՝ +20 +25։ Տեղումների քանակը նորմայից շատ է, ձյան շերտի բարձրությունը անցնում է 1 մետրից։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վարդաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 99, առկա բնակչությունը՝ 95 մարդ[3]։Բնակիչները 1831 թվականից մինչ օրս հայեր են[4], որոնց նախնիների մի մասը 1829-1830 թթ. գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասեն գավառի գյուղերից[5]։

Վարդաղբյուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].

Տարի1873189719261939195919701979198920012011
Բնակիչ151225271383939770729099[3]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Վարդաղբյուրում կա 1700 թվականի եկեղեցի, արևմտյան բարձունքի վրա Սուրբ Ղազարոսի անվան խաչքարատիպ հուշաքար, 1968 թվականին կառուցվել է Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Շիրակի մարզ, գյուղ Վարդաղբյուր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 775
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 189» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել