Վահրամաբերդ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Վահրամաբերդ (նախկին անվանումը՝ Ներքին Ղանլիջա),գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 10 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Վահրամաբերդ է վերանվանվել 1946 թվականին ի պատիվ միջնադարի հայ զորավար Վահրամ Պահլավունու[3], որի տապանաքարը պահպանվում է Մարմաշենի վանքի գավթում։

Գյուղ
Վահրամաբերդ
Վահրամաբերդ գյուղի մուտքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի մարզ
Մակերես8.2 կմ²
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1683[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[2]
Վահրամաբերդ (Հայաստան)##
Վահրամաբերդ (Հայաստան)
Վահրամաբերդ (Շիրակի մարզ)##
Վահրամաբերդ (Շիրակի մարզ)

Բնական պայմանները խմբագրել

Գյուղը գտնվում է Ախուրյանի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1650 մետր բացարձակ բարձրության վրա։ Կլիման ցուրտ է, քիչ տեղումներով։ Հաճախ են ուժեղ քամիները, մառախուղները և ձնաբքերը։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է շուրջ 450-500 միլիմետր։ Բնական լանդշաֆտներն են սևահողային լեռնատափաստանները, որոնք հիմնականում ոռոգվում են Շիրակի ջրանցքի ջրերով։ Ունի պեմզայի և տուֆի պաշարներ։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վահրամաբերդի մշտական բնակչությունը կազմել է 1455, առկա բնակչությունը՝ 1393 մարդ[4]։Բնակիչները հայեր են, որոնց նախնիները գաղթել են Կարսի Ինջալար գյուղից[3]։

Վահրամաբերդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի18311873189719261939195919701979198920012011
Բնակիչ247389[6]46627253860274775291911551455[4]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է հիմնականում աշնանացան ցորենի, բանջարաբոստանային մշակաբույսերի, կերային մշակաբույսերի մշակությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Վահրամաբերդից հարավ-արևմուտք, ձորամիջում, գտնվում են Մարմաշենի վանքը (IX-XIII դարեր) և XIII դար կամուրջը։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 738
  4. 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 185» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 9-ին.
  6. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»

Արտաքին հղումներ խմբագրել