Վալ դե Բոյի ռոմանական եկեղեցիներ

Վալ դե Բոյի ռոմանական եկեղեցիներ (իսպ.՝ Iglesias románicas del Valle de Bohí), ինը եկեղեցիներ Իսպանիայի Վալ դե Բոյ հովտում։ Կառուցված են ռոմանական ճարտարապետական ոճով։ Գտնվում են կատալոնական Ալտա Ռիբագորսա կոմարկայում (Լյեիդա պրովինցիա)։ Բոլոր եկեղեցիները ներառաված են ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Վալ դե Բոյի ռոմանական եկեղեցիներ
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունՎալյե դե Բոի
Կազմված էSant Feliu de Barruera?, Sant Joan de Boí?, Santa Eulàlia d'Erill la Vall?, Santa Maria de Cóll?, Santa María de Cardet?, La Nativitat de Durro?, Sant Quirc de Durro?, Santa Maria de Taüll? և Sant Climent de Taüll?
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Մակերես7,98 հեկտար, 3562 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Romanesque Churches of the Vall de Boí (World Heritage Site) Վիքիպահեստում
Վալ դե Բոյի ռոմանական եկեղեցիներ
Iglesias románicas del Valle de Bohí*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

ԵրկիրՎալյե դե Բոի, Իսպանիա
ՏիպՄշակութային
Չափանիշներii, iv
ՑանկՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում2000  (24 նստաշրջան)
Համար988
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ խմբագրել

2000 թվականին 9 եկեղեցիները ներառվել են ՅՈԻՆԵՍԿՕ-ի Համաշխարհային օբյեկտների ցանկում։

ԿոդԱնունՎայրԿոորդինատներ
988-001Սանտ Ֆելիու դե ԲառուերաԲառուերա42°30′17″ հս․ լ. 0°48′13″ ավ. ե.HGЯO
988-002Սանտ Խուան դե ԲոյԲոյ42°31′41″ հս․ լ. 0°50′01″ ավ. ե.HGЯO
988-003Սանտա Մարիա դե ՏաուլՏաուլ[1]42°31′01″ հս․ լ. 0°51′03″ ավ. ե.HGЯO
988-004Սանտ Կլեմենտե դե ՏաուլՏաուլ42°30′59″ հս․ լ. 0°50′59″ ավ. ե.HGЯO
988-005Սանտա Մարիա դե ԿոլլԿոլլ42°26′35″ հս․ լ. 0°44′43″ ավ. ե.HGЯO
988-006Սանտա Մարիա դե ԿարդետԿարդետ42°29′03″ հս․ լ. 0°46′36″ ավ. ե.HGЯO
988-007Լա Նաթիվաթեդ դե ԴուրրոԴուրրո42°30′09″ հս․ լ. 0°49′19″ ավ. ե.HGЯO
988-008Սանտ Քուիրս դե ԴուրրոԴուրրո42°30′08″ հս․ լ. 0°49′25″ ավ. ե.HGЯO
988-009Սանտա Էուլալիա դե Էրիլլ լա ՎալլԷրիլ լա Վալլ42°31′49″ հս․ լ. 0°49′55″ ավ. ե.HGЯO

Վալ դե Բոյ եկեղեցիների ֆրեսկոների պատմություն խմբագրել

20-րդ դարի սկզբին մեծ ջանքեր էին գործադրվել Վալ դե Բոյի եկեղեցիներում ռոմանական նկարներն ուսումնասիրելու համար։ Այս գործունեությունը իրականացվում էր ինչպես գիտնականների, այնպես էլ արվեստի դիլերների կողմից, որոնց միակ շարժառիթը ֆինանսական շահույթն էր։ 1905-1909 թվականներին Բարսելոնայի թանգարանների խորհուրդը տպագրեց Պիրենեյների ֆրեսկոների վերարտադրությունը։ 1919 թվականին շատ միջնորդներ ներգրավված էին այդ աշխատանքներիի գնման և վաճառքի մեջ, որոնց նպատակը դրանք ԱՄՆ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Տաուլիի շրջանը բացառություն է դարձել այս միտումների համար, քանի որ տեղացիները հրաժարվել են թույլ տալ ֆրեսկոներն ու արվեստի այլ աշխատանքներ հեռացնել իրենց եկեղեցուց։ Արդյունքում համաձայնեցվեց, որ լավագույն որմնանկարները պահվեն Կատալոնական արվեստի ազգային թանգարանում։

Սանտ Կլեմենտե, Տաուլ խմբագրել

1123 թվականի դեկտեմբերի 10-ին Սանտ Կլեմենտե եկեղեցին օծվել է Ռոդա եպիսկոպոսի կողմից։ Եկեղեցին ունի երեք նավ, որը բաժանված է գլանաձև սյուներով։ Դրանք պատկանում է խորանին։ Երկհարկանի տանիքը կառուցված է փայտից։ Շենքի կողքին կա զանգակատուն։ Հիմնական մուտքը հարավային ճակատի կողմից է, և կամարաձև է։ Եկեղեցու ներսում կան շատ ֆրեսկոներ, որոնք արվել են անհայտ նկարչի կողմից։ Վերջինիս կոչել են Տաուլիի վարպետ։

Սանտա Մարիա, Տաուլ խմբագրել

Եկեղեցին օծվել է 1123 թվականին և եղել է Տաուլիի մունիցիպալիտետ։ Սանտա Մարիայի կառուցվածքը նման է Սանտա Կլեմենտեյի կառուցվածքին։ Բազիլիկ հատակագիծը բաղկացած է երեք նավից և երեք աբսիդից։

Զանգակատունը գտնվում է նավի կենտրոնում։ Դրա ներսում հայտնաբերվել են շատ ֆրեսկոներ, որոնք ուսումնասիրվել են 1907 թվականին Ժոզեպ Պուչի Կադաֆալկի կողմից։ Հատկանշական է Սուրբ Մարիամին իր որդու հետ ներկայացնող որմնանկարը, որը նույնպես ցուցադրվում է Կատալոնական արվեստի ազգային թանգարանում։

Սանտ Խուան դե Բոյ խմբագրել

Սան Խուան դե Բոյ եկեղեցի

Սանտ Խուան դե Բոյում նույնպես կա երեք նավ։ Սկզբում տանիքը պատրաստված է եղել փայտով, սակայն հետագայում այն փոխվել է քարե պատվածքով։ Զանգակատունը կառուցված է Լոմբարդ ճարտարապետական ոճով, որը կցված է հարավային կողմում գտնվող նավին։ Միայն երկու հարկերում է պահպանում բնօրինակը, իսկ ներկայիս զանգակատան վերջին հարկն ավելացվել է ավելի ուշ։ Պահպանվել է միայն եկեղեցու աբսիդը։ Եկեղեցում պահպանվել են 12-րդ դարի գեղանկարների հավաքածու, որոնցում հիմնականում ներկայացված են առասպելական կենդանիներ։

Սանտա Էուլալիա դե Էրիլլ լա Վալլ խմբագրել

Սանտա Էուլալիա դե Էրիլլ լա Վալլ

Կառույցն ունի մեկ նավ և կիսալուսնաձև աբսիդ։ Արտաքին մասում կա նախասրահ, որը ձևավորված է գլանաձև սյուներով։ Զանգակատունը Լոմբարդ ճարտարապետության տիպիկ օրինակ է, ունի 6 հարկ, և բարձրությունը 23 մետր է։ Պատուհանները երկակի են՝ կամարաձև շրջանակով։ Եկեղեցու ավանդատանը գտնվել է 12-րդ դարի El Davallament արձանախումբը։ Այն ներկայումս պահվում է Վիկի Եպիսկոպոսական թանգարանում։

Սանտ Ֆելիու դե Բառուերա խմբագրել

Սանտ Ֆելիու, Բառուերա

Սանտ Ֆելիու եկեղեցին առաջին անգամ հիշատակվում է 13-րդ դարում, բայց պատմության մեջ շատ քիչ բան է հայտնի։ Տեղակայված է Բառուերայի մունիցիպալիտետում։ Եկեղեցին բաղկացած է մեկ նավից։ Այն ամբողջանում մեկ կիսաշրջանաձև աբսիդով։

Լա Նաթիվաթեդ դե Դուրրո խմբագրել

Լա Նաթիվիաթեդ եկեղեցին կառուցված է Դուրրո փոքրիկ քաղաքում, 1386 մ բարձրության վրա։ Եկեղեցու մասին առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում։ Ոճապես և առանձնահատկություններով այն շատ նման է վերը նշված եկեղեցներին։ Ունի մեկ նավ և մեկ աբսիդ, իսկ կողքին՝ 5 հարկանի զանգակատուն։

Սանտ Քուիրս դե Դուրրո խմբագրել

Սանտ Քուիրս եկեղեցին փոքրիկ ճարտարապետական կոթող է։ Նավը ծածկված է գլանաձև կամարով և ամբողջանում է պրեսբիտերիումում, որ փոքր-ինչ բարձր է նավի մնացյալ հատվածից։ Մուտքի դուռը շրջանակված է կամարաքարով։

Սանտա Մարիա դե Կարդետ խմբագրել

Այս եկեղեցին ևս փոքր է, բաղկացած է մեկ նավիս։ Քանի որ կառուցված է զառիթափի վրա, աբսիդն ու երկու հարկերն ավելի բարձր են, քան նավը։ Աբսիդը հիմքում կա նկուղ։

Սանտա Մարիա դե Կոլլ խմբագրել

Սանտա Մարիա դե Կոլլ եկեղեցին ունի մեկ նավ։ Զանգակատունը քառակուսի է և բաղկացած է 2 հարկից։ Առաջին պատուհաններ են, իսկ զանգերը գտնվում են երկրորդ հարկում։ Ենթադրվում է, որ կառուցվել է 13-րդ դարի կեսերին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Rediscovering Romanesque». Centre del Romànic de la Vall de Boí. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել