Սպանդարյան (Շիրակի մարզ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպանդարյան (այլ կիրառումներ)

Սպանդարյան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 22 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի աջափնյակում։ Սպանդարյան բնակավայրը հիմնադրվել է 1830 թվականին՝ վերաբնակեցումից հետո։ Մինչև 1946 թվականի մայիսի 31-ը կոչվել է Ղուլիջան[3]։ Գյուղը գտնվում է Շիրակի դաշտի նախալեռնային մասում, ծովի մակարդակից 1825 մետր բարձրության վրա։ Այն փռված է Արագած լեռան հյուսիս-արևմտյան լանջին։ Մայրաքաղաքից գտնվում է 125 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Սպանդարյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես8.6 կմ²
ԲԾՄ1825 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1763[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 244[2]
Փոստային ինդեքս3023
Սպանդարյան (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Սպանդարյան (Շիրակի մարզ) (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Նախնիների մի մասը 1829 թվականից 1830 թվականը գաղթել է Ալաշկերտի գյուղերից։

Սպանդարյանի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի183118731897192619311939195919701979198920012011
Բնակիչ6542963281688185687311311118144614821662[5]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, ճակնդեղի և ծխախոտի մշակությամբ։

Օգտակար հանածոներ խմբագրել

Գյուղում կան բազալտի պաշարներ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղը հարուստ է մեր հայրենի պատմության և մշակութային խոսուն վկաներ հանդիսացող բազմաթիվ հուշարձաններով՝ բրոնզի դարաշրջանի պեղված և չպեղված դամբարաններ, նախաուրարտական շրջանի Կիկլոպյան ամրոց իր միջնաբերդով, ուրարտական շրջանի Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրություն, նույն ժամանակաշրջանի քարանձավներ, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ջրաղացներ գերեզմանոց և «Կուլիանի» պատմաերկրագիտական թանգարան։ Ինչպես նաև Սպանդարյանը ունի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. «Շիրակի մարզպետարան». shirak.mtad.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 182» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 9-ին.
  5. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ խմբագրել