Արգիշտի Ա (մոտ մ.թ.ա. 827- մոտ մ.թ.ա. 764, Վանի թագավորության թագավոր մ.թ.ա. 786-764 թվականներ։

Արգիշտի Ա
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 827 կամ անհայտ[1]
Մահացել էմոտ մ. թ. ա. 764[1]
ՔաղաքացիությունՎանի թագավորություն
Մասնագիտությունմիապետ
Ծնողներհայր՝ Մենուա
Զբաղեցրած պաշտոններՎանի թագավորության արքա
ԵրեխաներՍարդուրի Բ
 Argishti I Վիքիպահեստում

Տարեգրություն

խմբագրել

Մենուային հաջորդում է որդին՝ Արգիշտի Ա-ը։ Նրա օրոք Ուրարտական պետությունը հասնում է իր ռազմական և քաղաքական հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա-ը իր թագավորության ընթացքում ձեռնարկել է մի շարք արշավանքներ, որոնց մասին գրված է Վանի ժայռի վրա փորագրված «Խորխոռյան» տարեգրության մեջ[2]։ Արգիշտի Ա-ի ռազմաքաղաքական նվաճումների մասին վկայում է Վանի ժայռի վրա փորագրված Խորխոռյան ութ սյունակների արձանագրությունները, որոնցից կարևոր են առաջին յոթը, իսկ վերջինը տալիս է միայն անեծքի ֆորմուլան։ Ուրարտական արձանագրությունների մեջ Արգիշտի Ա-ի ութ արձանագրությունները իրենց տողերի քանակով առաջինն են՝ 380 տող։ Այսպիսի մեծ արձանագրություններ պահել են միայն եգիպտացիներն ու պարսիկները։ Խորխոռյան տարեգրության կրկնօրինակի Վանի Սուրբ Սահակ եկեղեցուց գտնված երկու հատվածները պարունակում են 138 տողեր, որոնք չեն պահպանվել ժայռի վրա։ Ուստի տարեգրության սկզբնական բնագիրը պետք էր անցներ 500 տողից։ Արգիշտի Ա-ի երկրորդ կարևոր հուշարձանն է ստելան՝ քարակոթողը, որը նա գրել է Վանի ժայռի հյուսիսային մասի արևելյան նիշայում։ Մյուս կարևոր արձանագրությունները, այսպես կոչված տեղական արձանագրություններն են, որոնք մնացել են միայն Ուրարտուի հյուսիսում[3]։

Արգիշտի Ա-ի հաղթարշավները

խմբագրել

Իր գահակալության հաջորդ տարում (785 թ.) արտաքին ձեռնարկումներով հագեցած էր:Արգիշտի Ա-ն արշավանք կատարեց դեպի Դիաուխի (հետագա Մեծ Հայքի Տայք աշխարհը), և վերջինիս մետաղահանքերով հարուստ շրջանները միացնում է իր պետությանը։ Այս երկիրը Մենուայի մահվանից հետո Ուրարտուի գերիշխանությունից դուրս էր եկել:Այնուհետև արշավքում է Տայք, ներխուժում Կարսի սարահարթ, որից հետո արշավում է Զաբախա՝ (Ջավախք)` հասնում մինչև Հզոր Սիրիմու լեռը։ 784 թ. Արգիշտին ամրապնդեց իր դիրքերը հյուսիսում (հատկապես Սևանա լճի հյուսիսում), արշավանքներ իրականացրեց Ուրմիո լճից հարավ-արևմուտք և Մեծ Զաբի միջին հոսանքի շրջաններ՝ վերահսկողություն սահմանելով Ասորեստանից դեպի մերձուրմյան ավազան և Հայկական լեռնաշխարհ տանող ճանապարհների վրա։ 783 թ. արշավելով դեպի արևմուտք և անցնելով Եփրատը, գրավեց Մելիտեան (Մալաթիա), Թաբալը (Աստվածաշնչում՝ Թոբել), Խաթինիլին։ Այսպիսով Արգիշտի Ա-ն Ասորեստանի առջև փակեց Փոքր Ասիայի հումքի աղբյուրներ տանող ճանապարհը։ Մինչ Ասորեստանին վճռական հարված հասցնելը, Արգիշտի Ա-ն ուշադրությունը սևեռում է հյուսիսում թիկունքի ամրապնդմանը։ 782 թ. Վանի զորքերը գրավեցին Էթիունյան միության մաս կազմող Կեխունի (Գեղունի) ծովային գավառը և հաղթարշավը շարունակեցին դեպի Ալիշտու (Աղստևի հովիտ)։ Արարատյան դաշտում հիմնադրելով Էրեբունի ամրոցը, այնտեղ տեղակայում է անդրեփրատյան Խաթի և Ծուփանի (Ծոփք) երկրներից բերված 6600 ռազմիկներ։ Արշավանքը շարունակեց մինչև Մեծ Հայքի Գուգարաց աշխարհի Տաշիր գավառ:Արգիշտի Ա-ի հաջողությունները կանխելու համար, Ասորեստանը 781 թ. նախահարձակ եղավ։ Արգիշտի Ա-ն պարտության մատնեց ասորեստանյան զորքերին և Զագրոսյան լեռներով հասավ մինչև Պարսուա (Պարսք) և Բաբելոնիա (Բաբիլու երկիր), որը ձգվում էր մինչև Պարսից ծոց։ Արգիշտի Ա-ն երեք կողմից (հյուսիս,արևելք և հարավ) շրջափակման մեջ վերցրեց Ասորեստանը։ Իր ձեռքբերումները ամրապնդելու համար հաջորդ տարի արշավում է Զագրոս։ Մ.թ.ա. 786-781 թթ. Արգիշտի Ա-ի թագավորության շրջանում Վանի (Նաիրի-Բիայնիլի-Ուրարտու-Արարատի)թագավորությունը հյուսիսում ներառում էր Ջավախքը, հարավում՝ Բաբելոնիայում հասնում էր մինչև Պարսից ծոց, արևմուտքում՝Փոքր Ասիա թերակղզի, արևելքում իշխանությունը տարածվում էր Զագրոսյան լեռնազանգվածի հյուսիսային կեսում։ Արգիշտի Ա-ի հաղթարշավները դրանից հետո էլ շարունակվեցին։ Արտաքին քաղաքականությամբ աչքի ընկան հատկապես մ.թ.ա. 780-777 և 775-773 թվանակները։ Խորխոռյան տարեգրությունից մեզ է հասել Արգիշտի Ա-ի կառավարման տասնչորս տարվա պատմությունը՝ մինչև 773 թվականը, սակայն այլ աղբյուրներից հայտնի է, որ թագավորը իշխել է մինչև 764 թվականը։ Արգիշտի Ա-ն արշավանքներից վերադառնում էր ռազմագերիներով և հսկայական ռազմավարով[4]։

Քաղաքաշինություն և շինարարական աշխատանքներ

խմբագրել

Արգիշտի Ա-ն բացի պատերազմական գործողություններից զարկ տվեց նաև քաղաքաշինությանը՝ հիմնելով այնպիսի խոշոր վարչատնտեսական կենտրոններ, ինչպիսիք էին 782 թ. հիմնադրված Էրեբունին (ապագա Երևանը), 776 թ. հիմնադրված Արգիշտիխինիլին (Արմավիր), Արգիշտիխինիլի քաղաք է հիմնել նաև Մուշի շրջանում։ Մ.թ.ա. 782 թ. Երևանի հարավարևելյան շրջանում, Արին-Բերդ կոչվող բլրի վրա Արգիշտի Ա-ն մի հզոր քաղաք-ամրոց է կառուցում և անվանում Էրեբունի։ Պեղումնեևի ժամանակ հայտնվել են արձանագրություններ, որոնցով Արգիշտի Ա-ն ազդարարում է. Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի, որդի Մենուայի, այս հզոր քաղաք-ամրոցը կառուցեցի. նրա համար անուն սահմանեցի Էրեբունի, Բիայնիլի երկրի հզորության և թշնամական երկրների սարսափեցման ու խաղաղեցման համար։ Արգիշտի Ա-ն, Արարատյան դաշտում, Արաքսի ձախ ափին, իր անունով քաղաք-ամրոց է կառուցում, Արգիշտիխինիլի անունով, որը հետագայում անվանում են Արմավիր։ Կառուցվեցին նաև պալատական շենքեր, տաճարներ, զորանոցներ, տնկում է նաև խաղողի և մրգատու ծառերի այգիներ։ Թե՛ Էրեբունին, թե՛ Արգիշտիխինիլին դառնում են Ուրարտական պետության հյուսիսային մարզերի վարչական, ռազմական և տնտեսական խոշոր կենտրոնները։ Տերության կարիքները բարելավելու համար անցկացվեցին ջրանցքներ և մշակովի հողատարածքներ:Արգիշտի Ա-ի թագավորության շրջանում Վանի թագավորությունը հասավ մեծ հաջողությունների՝ վերածվելով աշխարհակալության և դառնալով Առաջավոր Ասիայի հզորագույն ուժի[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Մելիք-Բախշյան, Ս.Տ. (1975). Հայ ժողովրդի պատմություն. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 40.
  3. Ղափանցյան, Գրիգոր (1940). Ուրարտուի պատմությունը. Երևան: Պետհամալսարանի հրատարակչություն. էջեր 157–170.
  4. «Արգիշտի Ա թագավոր». Հայկական թվային գրադարան.
  5. Մովսիսյան, Արտակ (2012). 10 հայ ականավոր արքաներ. Երևան: Զանգակ հրատարակություն.

Գրականություն

խմբագրել
Նախորդող
Մենուա
Վանի արքա
Արգիշտի Ա

մ.թ.ա. 786-764
Հաջորդող
Սարդուրի Բ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգիշտի Ա» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջԿատեգորիա:Ծրագրային ապահովում այբբենական կարգովՍպասարկող:ՈրոնելՎիոլետա ԳևորգյանՋոուի ԱնսաՎարդավառՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Բուժաշխատողի օրԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՍեռական հարաբերությունՊաղեստինՀայաստանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՋրծաղիկԱրևադարձՏիգրան ՄեծԿառլես ՊուչդեմոնՀովհաննես ԹումանյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԾաղկեվանք (Արա լեռ)Սուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Հունիսի 21Պարբերական հիվանդությունՋուրՆիդերլանդներՀայոց ցեղասպանությունԳառնու հեթանոսական տաճարԵրկրորդ համաշխարհային պատերազմՍաղմոսավանքՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀայ գրերի գյուտՊարույր ՍևակԳիշերահավասարԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցՀեշտոցային արտադրությունՀայերենի այբուբենԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀայաստանի առաջին հանրապետություն