Սպանդանոց (Րաֆֆի)

Սպանդանոց պատմվածք, Րաֆֆու արևմտահայության կյանքը ներկայացնող գործերից, որը գրել է 1872 թվականին վերջին կամ 1873թ Թիֆլիսում։ Րաֆֆու եղբոր որդի Սողոմոն Մելիք-Հակոբյանը վկայում է, որ ատմվածքում նկարագրված դեպքերը, ինչպես վկայում է, որայս պատմվածքը կապ ունի հեղինակի անձնական վշտի հետ։ Նա գրում է, որ «Սպանդանոցի» գրության շարժառիթ է հանդիսացել Րաֆֆու կրտսեր եղբոր՝ Արշակի մահը[1]։

Սպանդանոց
Տեսակպատմվածք
ՀեղինակՐաֆֆի
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1873
Կերպարներ

ՐիկոՄարտիրոս

Մ․ ․ յան
Հրատարակվել է1890

Տպագրման պատմություն խմբագրել

Շիրվանզադեն իր հուշերում ակնարկում է, որ Արծրունուն վերաբերող դիպվածի պատճառով պատմվածքը «Մշակում» չի հրապարակվել։ «Սպանդանոցը» պետք է մտներ «Փունջի» երրորդ հատորի մեջ, բայց վերջինս չտպագրվելու հետևանքով մնացել է անտիպ։«Սպանդանոցը» առաջին անգամ տպագրվում է հեղինակի այրու՝ Աննա Րաֆֆիի նախաձեռնությամբ։ 1890, «Հանդես գրականական և պատմականի» մեջ, ապա «Վիպակներ և պատկերներ» ժողովածուի առաջին հատորում[1]։

Սյուժե խմբագրել

Պատմվածքը երկու պանդուխտ եղբայրների մասին է։ Ավագ եղբայըը խնամք էր տանում հայրենիքում ապրող իր ծնողների և եղբոր ուսման համար, ով հիվանդացել էր։ Ավագ եղբայրը շատ էր մտահոգվում կրտսեր եղբոր առողջությամբ, ով հեռու լինելով հայրենի օջախից, հեռու ծնողի հոգատարությունից՝ տանջվում էր հիվանդությունից։ Առավոտյան եղբայրը սպասում էր բժշկի այցելությանը, ով ուշանում էր, և եղբայրը իրեն է մեղադրում, որ գումարը նախապես չի վճարել և այդ է ուշացման պատճառը։ Նա բժշկին է տալիս իր վերջին տասը ռուբլանոց թղթադրամը և հրավիրում հիվանդ եղբոր մոտ։ Այդ ժամանակ նրանց այցի էր եկել նաև իրենց ծանոթներից մի հայ բժիշկ։ Երկու բժիշկներն էլ խորհուրդ են տալիս հիվանդին տեղափոխել հիվանդանոց։ Հիվանդը՝ լսելով հիվանդանոց տարվելու լուրը՝ սարսափում է, քանի որ շատ էր լսել բժիշկների տգիտության մասին։ Սխալ բուժումը պատճառ է հանդիսանում նրա թուլանալու, միջանցքում ընկնելուն։ Նա այդ պահին զրկված էր բժիշկների խնամատարությունից և իր մոտ էր միայն մեկ այլ հիվանդ՝ Մարտիրոսը, որին էլ հայտնում է իր սպասվող մահվան մասին և խնդրում փոխանցել եղբորը, որ մորը չհայտնի իր մահվան լուրը և ավանդում է հոգին։

Առավոտյան տեսակցության եկած եղբորը հայտնում են, որ հիվանդի հետ ամեն ինչ լավ է և տեսակցության կարող է գալ կիրակի, այնինչ եղբոր դին արդեն դիահերձարանում էր։ Կիրակի այցելության գնացած եղբորը ցույց են տալիս երիտասարդ եղբոր սառած, այլանդակված մարմինը։ Երբ հնչում է երիտասարդի արդար բողոքը, թե դա հիվանդանոց չէ, այլ՝ սպանդանոց, նրան մխիթարում են, որ փոքր ինչ ուշանալու դեպքում նրան այլևս վիճակված չէր լինելու վերջին հրաժեշտը տալու։ Ուշաթափ լինելու պատճառով նա այդպես էլ չի լսում բժշկի այդ խոսքերը[2]։

Հրատարակություն խմբագրել

Սպանդանոցը առաջին անգամ հրատարակվել է Րաֆֆու «Երկերի ժողովածուի» եռահատոր հրատարակության առաջին հատորում (Երևան, 1949, էջ 483)[1]։

Թարգմանություն խմբագրել

1891 թվականին Դավիթ Տեր-Դավթյանի թարգմանությամբ «Սով», «Անբախտ Հռիփսիմեն» պատմվածքների հետ «Սպանդանոցը» հրապարակվում է հեղինակի «Մի քանի պատմվածքներ» վերնագրով Վրացերեն ժողովածուի մեջ (Թիֆլիս, 1891, էջ 53)։Արտատպվել է «Հանդես գրակականական և պատմական» գրքի չորրորդ հատորում (Մոսկվա, 1890, էջ 1)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Րաֆֆի (1873). Երկերի ժողովածու. Երևան: Սովետական գրող. էջ 546.
  2. Պատմվածքներ և վիպակներ. Երևան: Լույս. 1986. էջեր 40-48։. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)