Սուլեյման Նաբշի

ֆրանսիացի երգիչ

Սուլեյման Նաբշի (ֆր.՝ Slimane Nebchi, հոկտեմբերի 13, 1989(1989-10-13)[2], Մոնֆերմել, Սեն-Սեն-Դենի[3]), ֆրանսիացի երգիչ և երգերի հեղինակ, որն առավել հայտնի է Slimane կեղծանվամբ։ Նաբշին հաղթել է «The Voice: la plus belle voix» նախագծի հինգերորդ եթերաշրջանը, և դրանից ի վեր ունի թողարկած մեկ դեբյուտային ալբոմ և ինը սինգլ։ Ներկայացնելու է Ֆրանսիան Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում[4]։

Սուլեյման Նաբշի
Բնօրինակ անունֆր.՝ Slimane Nebchi և سليمان نبشي
Նաև հայտնի է որպեսSlimane[1]
Ծնվել էհոկտեմբերի 13, 1989(1989-10-13)[2] (34 տարեկան)
Մոնֆերմել, Սեն-Սեն-Դենի[3]
Երկիր Ֆրանսիա
Ժանրերփոփ[1]
Մասնագիտություներգիչ, հեղինակ-կատարող, դերասան և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլՄերկուրի Ռեքորդս և Universal Music France
Կրթությունlycée Jehan-de-Chelles?
ԱնդամակցությունVitaa & Slimane?
 Slimane Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Սուլեյման Նաբշին ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայի Սեն է Մարն բնակավայրում։ Նա ունի ալժիրյան ծագում։ Հաճախել է Շելսի Ջեհան ավագ դպրոցը, հետագայում տեղափոխվել է Փարիզի Լը Լիլա արվարձան, որտեղ աշխատել է ATEED-ի համար։

Երաժշտական կարիերա խմբագրել

Սուլեյմանի առաջին երգերից են՝ «Toi et moi», «Je n'y suis pour rien», «Salem» և «Amour Impossible»: Նախքան ֆրանսիական «The Voice»-ը, նա մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների` 2009 թվականին «Nouvelle Star», 2011 թվականին՝ «X Factor», 2012 թվականին «Encore une chance» և «Je veux signer chez AZ»-ի երկրորդ եթերաշրջանին[5]։ 2012 թվականին «Star Music Beach Tour»-ի ընթացքում նա երգել է Ռիչարդ Քրոսի հետ[6]։

2015 թվականին երգիչը ստացել է երկրորդական դեր Դիդյե Բարբելիվիենի ֆրանսիական «Marie-Antoinette et le Chevalier de Maison-Rouge» մյուզիքլում։

2016 թվականին, 26 տարեկանում, նա մասնակցում է «The Voice: la plus belle voix»-ի 5-րդ եթերաշրջանին` երգելով Vitaa-ի «À fleur de toi» երգը։ Ժյուրիի բոլոր չորս անդամները պտտվել էին, ինչը մրցույթում նշանակում է, որ նրանք ցանկանում էին տեսնել իրեն հաջորդ փուլում։ Նա ընտրում է Ֆլորենտ Փագնիի թիմը։ 2016 թվականի մայիսի 14-ին հաղթում է տիտղոսը 33 % հանրային քվեարկությամբ՝ գերազանցելով իր մրցակից ֆինալիստ MB14-ին։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմ խմբագրել

Ստուդիական ալբոմների ցանկ, ընտրված դիրքերի հետ
ԱնունՄանրամասներԼավագույն դիրքը աղյուսակներում
FRA[7]BEL

(Fl)[8]

BEL

(Wa)[9]

SWI[10]SWI

(Ro)[11]

À bout de rêves
  • Թողարկում` 2016 թ. հուլիսի 8[12]
  • Լեյբլ` ULM, Mercury, Universal
  • Ձևաչափ` CD, թվային ներբեռնում
1116141
Solune
  • Թողարկում`2018 թ. հունվարի 26[13]
  • Լեյբլ` ULM, Mercury, Universal
  • Ձևաչափ` CD, թվային ներբեռնում
1181
VersuS(with Vitaa)
  • Թողարկում` 2019թ. օգոստոսի 23
  • Լեյբլ։ Mercury
  • Ձևաչափ։ CD, թվային ներբեռնում, հոսքային
2

[14]

7816

Սինգլներ խմբագրել

ՏարիՍինգլԶբաղեցրած դիրքԱլբոմ
FRA[7]BEL

(Wa)[9]

2016"Paname"102*

(Ultratip)

À bout de rêves
"À fleur de toi"12
"Le vide"68
"Adieu"759*

(Ultratip)

"La famille ça va bien !"139
"On n'oublie pas"192
"Abîmée"

(with Léa Castel)

378
2017"J'en suis là"14Solune
"Viens on s'aime"10

[15]

10
2018"Luna"

(featuring Boostee)

10
"Je te le donne"

(with Vitaa)

33
2019"Nous deux"13
"Les choses simples"

(with Jenifer)

183

[16]

"Versus"

(with Vitaa)

159

[17]

35VersuS
"Ça va ça vient"

(with Vitaa)

48

[18]

7

*Did not appear in the official Belgian Ultratop 50 charts, but rather in the bubbling under Ultratip charts.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.nrj.fr/artistes/slimane/actus/a-bout-de-reve-l-album-qui-a-fait-triompher-slimane-71342787
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 https://www.youtube.com/watch?v=7oVdmGWIKas
  4. «Slimane will represent France at Eurovision 2024». eurovision.tv (անգլերեն). 2023 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. Public.fr: Slimane (The Voice 5) : Il avait déjà tenté Nouvelle Star, X Factor
  6. Le Figaro: Slimane (The Voice) : cet habitué de la télé a ému Twitter
  7. 7,0 7,1 «LesCharts.com Slimane discography page». lescharts.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. «Ultratop Slimane discography page». ultratop.be/nl. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  9. 9,0 9,1 «Ultratop Slimane discography page». ultratop.be/fr. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  10. «Swiss Hitparade discography page». hitparade.ch. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  11. «Les charts de la Suisse romande». lescharts.ch. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  12. «"A bout de rêves", le premier album de Slimane». Universal Music France. 2016 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  13. «Solune by Slimane». iTunes. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  14. «Le Top de la semaine : Top Albums Fusionnes – SNEP (Week 35, 2019)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  15. «Le Top de la semaine : Top Singles Téléchargés – SNEP (Week 39, 2017)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  16. «Le Top de la semaine : Top Singles (téléchargement + streaming) – SNEP (Week 22, 2019)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Le Top de la semaine : Top Singles (téléchargement + streaming) – SNEP (Week 19, 2019)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  18. «Le Top de la semaine : Top Singles (téléchargement + streaming) – SNEP (Week 45, 2019)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
Lilian Renaud
The Voice: la plus belle voix Winner
2016
Հաջորդող՝
Lisandro Cuxi
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլեյման Նաբշի» հոդվածին։