Սոխականման ճռիկահավ

Սոխականման ճռիկահավ
Սոխականման ճռիկահավ
Սոխականման ճռիկահավ
Դասակարգում
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ԵնթադասՏիպիկ թռչուններ (Neognathae)
ՎերնակարգNeoaves
ԿարգՃնճղուկազգիներ (Passeriformes)
ԸնտանիքՇահրիկներ (Locustellidae)
ՑեղLocustella
ՏեսակՍոխականման ճռիկահավ (L. luscinioides)
Միջազգային անվանում
Locustella luscinioides
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սոխականման ճռիկահավ (լատին․՝ Locustella luscinioides), շահրիկների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Locustella luscinioides
Locustella luscinioides

Տարածվածություն խմբագրել

Ընդհատվող արեալով տեսակ է, որը տարածված է Հյուսիսային ծովից և Ալժիրի արևմուտքից մինչև Օբգետի ջրավազանի վերնամասերը և Տյան-Շանի նախալեռները։ Հայաստանում տարածված է Արարատի մարզի Արմաշ ձկնաբուծական տնտեսության տարածքում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Չվող թռչուններ են, ապրում են եղեգնուտներում, բնադրավայրերում հանդիպում՝ ապրիլից մինչև սեպտեմբեր, բնադրում՝ հողի վրա՝ ջրաճահճային բուսականության մացառումներում, ձվադրում՝ տարեկան մեկ անգամ՝ ապրիլ-մայիսին՝ դնելով 3-6 ձու։ Զարգացումը տևում է 10-14 օր[1]։

Պահպանություն խմբագրել

Հայաստանում խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կրմիր ցուցակում քիչ մտահոգ տեսակ կարգավիճակով և գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Վերջին տարիներին կազմում է սակավաթիվ գաղութներ։

Վտանգման հիմնական գործոններից է ձկնաբուծական տնտեսություններում եղեգնուտների այրման հետևանքով բների ոչնչացումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոխականման ճռիկահավ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոխականման ճռիկահավ» հոդվածին։