Սյանյան ( չինարեն հեշտ. 咸阳 , պինին: Xiányáng), քաղաքային համայնք Չինաստանի Շենսի նահանգում։ Չինաստանի նախկին մայրաքաղաք, որը հետագայում տեղափոխվել է հարևան Չանան։ Պատմական քաղաքը ներկայիս վարչական բաժանմամբ համապատասխանում է Վեիչեն շրջանին։

Քաղաք
Սյանյան
չինարեն՝ 咸阳市
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումQindu District?, Yangling District?, Weicheng District?, Sanyuan County?, Jingyang County?, Qian County?, Liquan County?, Yongshou County?, Binzhou?, Changwu County?, Xunyi County?, Chunhua County?, Wugong County? և Xingping?
Հիմնադրված է1950 թ.
Մակերես10 323,99 կմ²
Բնակչություն3 959 842 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ29
Փոստային դասիչ712000
Ավտոմոբիլային կոդ陕D
Պաշտոնական կայքxianyang.gov.cn
Սյանյան (Չինաստան)##
Սյանյան (Չինաստան)

Պատմություն խմբագրել

Մ․ թ․ ա․ 350 թվականին Լիյանայից այս տարածք է տեղափոխվել Ցին կայսրության մայրաքաղաքը[2]։ Այն բանից ի վեր, երբ քաղաքը Վեիհե գետի հյուսիսից տեղափոխվել է Ցզյուցզյունշան լեռան հարավ, համապատասխան հին բնափիլիսոփայության, բոլոր իմաստներով այն սկզբում համընկել է «Յան»–ին, ահա թե ինչու անվանվել է Սյանյան («ամբողջությամբ յան»)[2]։ Այն բանից հետո երբ Ցին կայսրությունը նվաճել է մյուս բոլոր կայսրությունները և ստեղծել Չինաստանի պատմության մեջ առաջին կենտրոնացած կայսրությունը, մերձակա վարչական հողերը միավորվել և կազմել են Սյանյան (咸阳县) գավառը։

Սյանյանի վարչական բաժանումը

Մ․ թ․ ա․ 206 թվականին Սյանյանը վերանվանվել է Սինչեն (新城县, «նոր քաղաք»), երբ Ցին կայսրության անկումից հետո Լյու Բանգը հաղթել է Սան Յուային՝ ոչնչացնելով մի քանի արգելված գրքերի միակ օրինակները, որոնք պահվում էին արքայական գրադարանում[3][4]։ Խան կայսրության հիմնադրումից հետո մայրաքաղաքը վերանվանվել է Չանան, սակայն Սյանյանը շարունակում էր պահպանել կարևոր դեր, քանի որ նրանից հյուսիս ընկած էին Խան կայսրերի գերեզմանները։ Մ․ թ․ ա․ 114 թվականին Սինչենը վերանվանվել է Վեիչեն (渭城县, «քաղաք Վեիհե գետի վրա»)։

1950 թվականին ստեղծվել է Սյանյանի հատուկ շրջանը (咸阳专区), որի կազմի մեջ են անցել 13 կոմսություններ։ 1952 թվականին Սյանյանի կոմսության ուրբանիզացված հատվածը առանձնացել–դարձել է նոր քաղաք՝ Սյանյան։ 1953 թվականին Սյանյան հատուկ շրջանը կազմալուծվել է, Սյանյան քաղաքը և երեք հարակից կոմսություններ անցել են Շենսի նահանգի իշխանության անմիջական ենթակայության տակ, 5 կոմսություններ անցել են Վաինան (渭南专区) Հատուկ շրջանի կազմի մեջ, և էլի 5 կոմսություններ՝ Բաոցզի (宝鸡专区) Հատուկ շրջանի կազմի մեջ։ 1958 թվականին Սյանյան կոմսությունը վերամիավորվել է Սյանյան քաղաքին։

1983 թվականի սեպտեմբերին ՉԺՀ Պետխորհրդի վճռով Սյանյան շրջանը և Սյանյան քաղաքը կազմացրվել են, և ստեղծվել է Սյանյան քաղաքային համայնքը, նախկին Սյանյան քաղաքը դարձել է Սյանյան քաղաքային համայնքի Ցինդու շրջանը, Գաոլին, Չժոուչժի և Խուսյան կոմսությունները անցել են Սիանի կազմի մեջ։ 1986 թվականին Ցինդու շրջանի արևելյան հատվածը բաժանվել–դարձել է նոր շրջան՝ Վեիչեն։

1993 թվականին Սինպին կոմսությունը վերափոխվել է Քաղաքային կոմսության։

2018 թվականին Բինսյան կոմսությունը վերափոխվել է Բինչժոու քաղաքային կոմսության։

Վարչատարածքային բաժանում խմբագրել

Սյանյան քաղաքային համայնքը բաժանվում է 3 շրջանի, 2 քաղաքային կոմսության, 10 կոմսության․

ԿարգավիճակԱնվանումՀիերոգլիֆՓինյինՏարածք կմ²Բնակչությունը
(2009)
ՇրջանՑինդու秦都区Qíndū qū259490 000
ՇրջանՅանլին杨陵区Yánglíng qū114190 000
ՇրջանՎեիչեն渭城区Wèichéng qū268410 000
Քաղաքային կոմսությունՍինպին兴平市Xīngpíng shì475585 000
Քաղաքային կոմսությունԲինչժոու彬州市Bīnzhōu shì1185340 000
ԿոմսությունՍանյուան三原县Sānyuán xiàn569420 000
ԿոմսությունՑզինյան泾阳县Jīngyáng xiàn792510 000
ԿոմսությունՑիանսիան乾县Qián xiàn1002590 000
ԿոմսությունԼիցյուան礼泉县Lǐquán xiàn1017500 000
ԿոմսությունՅունշոու永寿县Yǒngshòu xiàn889210 000
ԿոմսությունՉանու长武县Chángwǔ xiàn583180 000
ԿոմսությունՍյունի旬邑县Xúnyì xiàn1697280 000
ԿոմսությունՉունխուա淳化县Chúnhuà xiàn965200 000
ԿոմսությունՈւգուն武功县Wǔgōng xiàn392440 000

Ըստ Չինական բյուրոյի վիճակագրության Սյանյանի քաղաքային բնակչությունը 1990-ական թվականներին կազմել է 316 641 մարդ, 2000-ականներին ցուցանիշն աճել է մինչև 814,625, իսկ 2010 թվականին քաղաքային բնակչությունը կազմել է 835,648 մարդ[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՉԺՀ յոթերորդ ազգային մարդահամար
  2. 2,0 2,1 中国古今地名大词典 [Չինական հին և ժամանակակից տեղանունների բառարան] (Chinese (China)). Շանհայի բառապաշարային հրատարակչություն (Shanghai Lexicographical Publishing House). էջ 2134. ISBN 9787532617432.
  3. Կոտտերելլ (Cotterell)։ Էջ 29։
  4. Մայեր, Միլթոն Վոլտեր (1997). Ասիա․ հակիրճ պատմություն. Rowman & Littlefield. էջ 92. ISBN 0847680681. OCLC 33276519.
  5. «Չինաստան. մարզեր և խոշոր քաղաքներ. Բնակչության վիճակագրություն, քարտեզներ, գծապատկերներ, եղանակ և ինտերնետային տեղեկատվություն». citypopulation.de.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Սյանյան վարչատարածքային միավորի տարածքի, բնակչության և պատմության մասին տեղեկություններ կարող եք գտնել 行政区划网 կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյանյան» հոդվածին։