Սինգլիշ կամ Անգլերենի սինգապուրյան տարբերակ (անգլ.՝ Singlish), անգլերենի հիմքով կրեոլական լեզու, որ տարածված է Սինգապուրում։ Մայրենի լեզու է շատ սինգապուրցիների համար և երկրորդ լեզու կղզու այլ բնակիչների համար։ Կրթված բնակիչները հավասար չափով լավ տիրապետում են ստանդարտ անգլերենին և նրա սինգապուրյան տարբերակին։

Սինգլիշ
Տեսակկրեոլյան լեզուներ
Ենթադասանգլերեն
Երկրներ Սինգապուր
Գրերի համակարգլատինական այբուբեն
 Singlish Վիքիպահեստում

Բառապաշարը բաղկացած է անգլերեն, մալայերեն և չինարեն ծագումով բառերից, ինչպես նաև թամիլերենից, բենգալերենից, փանջաբերենից, ավելի քիչ եվրոպական, հնդկական ու չինական այլ լեզուներից կատարված փոխառություններից։

Հեռուստատեսության ու կինոյի շնորհիվ` լեզու են ներթափանցում ամերիկյան ու ավստրալիական ժարգոնի բառեր։ Քանի որ չինացի բնակչությանը, որ լրացուցիչ ցանկանում է սովորել Սինգապուրի լեզուն, դպրոցում դասավանդվում է պուտունհուա (նույնպես լայն կիրառություն ունի Սինգապուրում), փոխառվել են նաև որոշակի տարրեր այդ լեզվից։

Լեզվի շարահյությունը ենթարկվել է չինարենի հարավային բարբառների ազդեցությանը։

Անգլերենի սինգապուրյան տարբերակը զարգացել է անգլերենի հիմքով մալայերենի հետ (անգլ.՝ Manglish) զուգահեռ և տարածված է Մալայզիային մերձական տարածքում և մասամբ Սինգապուրի մալայական բնակչության շրջանում։

Սինգապուրի կառավարությունը չի խրախուսում անգլերենի տեղական տարբերակը` հանրահռչակելով անգլերենի ստանդարտ տարբերակը։ Կա կարծիք, որ նրա տարածումը կհեշտացնի սինգապուրցիների շփումը անգլերեն լեզվակիրների հետ։ Այս նպատակով գործում է «Խոսի'ր լավ անգլերենով» (անգլ.՝ Speak Good English Movement) ծրագիրը։

Բառապաշար խմբագրել

Ուղղագրության ու կիրառվող համառոտագրությունների առումով սինգլիշը հիշեցնում է անգլերենի բրիտանական տարբերակը, մինչդեռ բառապաշարը ամերիկյան ու բրիտանական տարբերակների համադրումն է։ Այսպես, սինգապուրյան տարբերակում կիրառվում է ամերիկյան անգլերենին բնորոշ «sports» բառը (բրիտանական տարբերակով` «sport»): Ֆուտբոլը մատնանշելու համար կիրառվում են ինչպես ամերիկյան «soccer», այնպես էլ բրիտանական «football» բառերը։

Սինգապուրյան անգլերենում շատ են չինարենի հարավմինյան բարբառի բառերը, որոնք հարազատ են Սինգապուրի չինական բնակչության 75 %-ի համար, ինչպես նաև մալայերեն բառերը։ Չինարենից առավել տարածված փոխառություն է «kiasu» (չինարեն՝ 怕輸— «ինչ-որ բան զիջել վախեցողները» (Օրինակ` You went to get a handicapped sticker just to chope a parking space? How kiasu can you get?[1])), իսկ մալայերենից — «makan» («ուտել»)։

Շատ դեպքերում անգլերեն բառերի նշանակությունը փոփոխվում է համապատասխան չինարեն բառերի ազդեցությամբ։ Մասնավորապես, սինգապուրյան տարբերակում «borrow» («պարտք վերցնել») և «lend» («պարտքով տալ») բառերը հոմանիշներ են (օրինակ` Oi, can borrow me your calculator?), «send» բառը հնարավոր է չինարեն 送 (sòng) բառի կամ մալայերեն «(meng)hantar» բառի ազդեցությամբ (կամ էլ մալայերեն ու չինարեն տարբերակների միասնական ազդեցությամբ) գործածվում է «մեկին ուղեկցել» իմաստով (օրինակ` Let me send you to the airport):

Հնչակարգություն խմբագրել

Ի սկզբանե սինգապուրյան անգլերենը հիմնված է եղել բրիտանական արտասանության վրա, որը կիրառվել է բրիտանական պաշտոնյաների և տեղի կրթված հասարակության շրջաններում, որոնք հիմնականում ապրել են երկրի արևելյան ափին։ Հետագայում արևելյան ափի բարբառի հնչյունաբանությունը ենթարկվել է տեղի լեզուների, իսկ ԱՄՆ-ի նշանակության աճին զուգահեռ` անգլերենի ամերիկյան տարբերակի ազդեցություններին։

Գոյություն ունեն սինգլիշի էթնիկ ու աշխարհագրական տարբերակներ։ Չինական, մալայական, հնդկական ու եվրոպական տարբերակներն ունեն իրենց բնորոշ արտասանությունը, որն ավելի շատ դրսևորվում է ինտոնացիայում։

Սինգլիշը կիսատոնային լեզու է. չինարեն բոլոր փոխառությունները պահպանել են իրենց տոնայնությունը, մինչդեռ անգլերեն, մալայերեն ու թամիլերեն բառերը տոնային չեն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինգլիշ» հոդվածին։