Սերգեյ Սոլովյով

ռուս խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Սոլովյով (այլ կիրառումներ)

Սերգեյ Սոլովյով, (ռուս.՝ Сергей Александрович Соловьёв, օգոստոսի 25, 1944(1944-08-25)[1], Կեմ, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 13, 2021(2021-12-13)[2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս պրոդյուսեր, ռեժիսոր, գրող, դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ։

Սերգեյ Սոլովյով
Сергей Соловьёв
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1944(1944-08-25)[1]
ԾննդավայրԿեմ, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 13, 2021(2021-12-13)[2] (77 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան և թատերական ուսուցիչ
ԱշխատավայրՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
ԱմուսինՏատյանա Դրուբիչ
Մարիաննա Կուշնիրովա
ԾնողներԴմիտրի Սոլովյով (հայր)
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Բարեկամության շքանշան
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ ԽՍՀՄ պետական մրցանակ և Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
ԵրեխաներԱննա Դրուբիչ
 Sergey Solovyov (director) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1968 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Մ. Ռոմմի արվեստանոց)։ 1967-1987 թթ. եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 1987 թվականից «Կրուգ» միավորման ղեկավարն է, հետագայում՝ այդ ստուդիայի վարչության նախագահը։ 90-ականների սկզբին բեմադրել է «Քեռի Վանյան» (Փոքր թատրոն) և «Ճայը» (Տագանկայի թատրոն)։ Դասավանդում է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանում, պրոֆեսոր է։ Հրատարակվում է մամուլում, ռուսական կինոյի անցյալին ու ներկային վերաբերող հեռուստահաղորդումների հեղինակ է և վարող։ Եղել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը 1994-1997 թթ.։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Սոլովյովը միջազգային ու հայրենական կինոփառատոների մրցանակակիր է, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։

Ֆիլմագրություն խմբագրել

ՏարիԱնուն
2010Համադասարանցիներ
20092-Ասսա-2
2009Աննա Կարենինա
2003Սիրո մասին
2000Քնքուշ տարիք
1994Երեք քույր
1991Տուն աստղալից երկնքի տակ
1989Սև վարդը թախծի նշան է, կարմիր վարդը՝ սիրո
1987Ասսա
1986Ուրիշի Սպիտակը և Չալպտուրիկը
1983Ընտրյալները
1982Ուղղակի ժառանգորդուհին
1980Փրկարարը
1976Սպիտակ գիշերվա մեղեդիները
1975Հարյուր օր մանկությունից հետո
1972Կայարանապետը
1971Եգոր Բուլիչովը և ուրիշները
1970Անգործությունից դրդված (Ընտանեկան երջանկություն)
1963Նայեք դեմքին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #136187145 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 The Moscow Times / H. Amos, M. Berdy, M. FishmanAlexander Gubsky, 1992. — ISSN 1563-6275

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սոլովյով» հոդվածին։