Սեմ Քլաֆլին

բրիտանացի դերասան
(Վերահղված է Սեմ Կլաֆլինից)

Սեմ Քլաֆլին (անգլ.՝ Samuel George "Sam" Claflin, հունիսի 27, 1986(1986-06-27)[1][2], Իպսուիչ[1] և Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի դերասան, ով հայտնի է դարձել, երբ նկարահանվել է «Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին» ֆիլմում Սվիֆտայի դերը, Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը ֆիլմում Ֆինիկա Օդեիրա դերը, Սպիտակաձյունիկը և որսորդը ֆիլմում արքայազն Ուիլյամի դերը և Սեր, Ռոզի ֆիլմում Ալեքս Ստյուարտի դերը։

Սեմ Քլաֆլին
անգլ.՝ Sam Claflin
Ծնվել էհունիսի 27, 1986(1986-06-27)[1][2] (37 տարեկան)
ԾննդավայրԻպսուիչ[1] կամ Միացյալ Թագավորություն[3]
ԿրթությունԼոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[4] և City College Norwich?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, մոդել և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ)Լորա Հեդոք

Կենսագրություն խմբագրել

Սեմ Քլաֆլինը ծնվել է 1986 թվականի հուլիսի 27-ին Իսպուիչ քաղաքում, Մեծ Բրիտանիայի Սաֆոլկ կումսությունում։ Նրա հայրը ֆինանսների կառավարիչ էր, իսկ մայրը՝ ուսուցչուհի։ Նա ունի 2 մեծ եղբայր, Բենը և Դենիելը և 1 փոքր եղբայր՝ Ջոզեֆ Քլաֆլինը, ով նույնպես դերասան է։

Սեմը երբ երեխա էր, նա հետաքրքրվում էր ֆուտբոլով։ Նա իր ամբողջ մանկության ընթացքում խաղաց ֆուտբոլ, մինչ ստացավ սրունքի լուրջ վնասվածք։ Այդ լուրջ վնասվածքի պատճառով, նա չկարողացավ զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով։ Երբ Սեմը սովորում էր միջնակարգ դպրոցում, նա դպրոցի համերգներից մեկի ժամանակ ելույթ ունեցավ և հենց այդ ժամանակվանից շատ մեծ տպավորություն թողեց իր ուսուցիչների վրա, որից հետո սկսեց հաճախել դերասանի վարպետության հավելյալ դասընթացների, իսկ մի քիչ ուշ ընդունվեց Լոնդոնի երաժշտական և թատերական ակադեմիայի ինստիտուտում[5]։

Ֆիլմոգրություն խմբագրել

ԹվականՀայերեն անվանումԻրական անվանումԴեր
2010Երկրի սյուներThe Pillars of the EarthՌիչարդ
2010Կորցրած հետագաThe Lost FutureԿալեբ
2010Բոլոր մարդկանց սրտերAny Human HeartԼոգան Մաունտսյուարտ
2011ՅունայթեդUnitedԴունկան Էդվարդս
2011Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերինPirates of the Caribbean: On Stranger TidesՖիլիպ Սվիֆտ
2012Սպիտակաձյունիկը և որսորդը (ֆիլմ 2012)Snow White and the Huntsmanպրինց Վիլիամ
2012Սպիտակ ջերմությունWhite HeatՋեք
2013Մերին և ՄարտանMary & MarthaԲեն
2013Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակըCatching FireՕդեիր Ֆինիկ
2014Սեր, Ռոզի (ֆիլմ)Love, RosieԱլեքս Ստյուարտ
2014Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1The Hunger Games: Mockingjay – Part 1Օդեիր Ֆինիկ
2014Ակումբի ապստամբներըThe Riot clubԱլիստեր Ռայլ
2015Քաղցած խաղեր։ Ճայ-խառնակիչThe Hunger Games: Mockingjay – Part 2Օդեիր Ֆինիկ
2016Սպիտակաձյունիկը և որսորդը 2The Huntsman: Winter's Warպրինց Վիլիամ
2016Մինչ հանդիպումMe Before YouՎիլյամ Թրեյլոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sam Claflin Biography
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Who trained at LAMDA?London Academy of Music and Dramatic Art.
  5. «Laura Haddock confirms she and Sam Claflin have welcomed first child». Mail Online. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Քլաֆլին» հոդվածին։