Սեմ Ադեկուգբե

Սամուել Ադեկուգբե (անգլ.՝ Samuel A. "Sam" Adekugbe, հունվարի 16, 1995(1995-01-16)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), նիգերիական ծագմամբ կանադացի ֆուտբոլիստ, «Գյոտեբորգ» ակումբի և Կանադայի հավաքականի պաշտպան։

Սեմ Ադեկուգբե
անգլ.՝ Sam Adekugbe
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Կանադա և  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվհունվարի 16, 1995(1995-01-16)[1][2] (29 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Հասակ175 սանտիմետր
Քաշ75 կիլոգրամ
Դիրքպաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՇվեդիա Գյոտեբորգ
Համար5
Պատանեկան կարիերա
2011—2013Կանադա Վանկուվեր Ուայթքեփս
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2013—մ․հ․Կանադա Վանկուվեր Ուայթքեփս16 (0)
2015 Կանադա Վանկուվեր Ուայթքեփս 26 (0)
2016—2017 Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն1 (0)
2017— Շվեդիա Գյատեբորգ9 (0)
Ազգային հավաքական
2013Կանադա Կանադա (մինչև 18)1 (0)
2014—2015Կանադա Կանադա (մինչև 20)6 (0)
2015—մ․հ․Կանադա Կանադա5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 30.10.2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 15.07.2017

Ակումբային կարիերա խմբագրել

Ադեկուգբեի ծնողները նիգերիական ծագմամբ անգլիացիներն են։ Սամուելը ծնվել է Լոնդոնում, սակայն 10 տարեկանում ծնողների հետ Անգլիայից տեղափոխվել է Կանադա։ 2011 թվականին Ադեկուգբեն ընդունվել է «Վանկուվեր Ուայթքեփս» ակադեմիա։ 2013 թվականի հոկտեմբերի 28-ին «Կոլորադո Ռեփիդզի» դեմ խաղում նշել է նորամուտը MLS-ում[3]։ 2015 թվականին Սամուելը դարձել է Կանադայի առաջնության հաղթող։ 2016 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար Ադեկուգբեն վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»։ Օգոստոսի 9-ին «Կոլչեստեր Յունայթեդի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղում նշել է նորամուտը նոր ակումբում[4]։ Օգոստոսի 23-ին «Օքսֆորդ Յունայթեդի» դեմ Լիգայի գավաթի խաղում Սամուելն իր առաջին գոլն է խփել «Բրայթոնի» կազմում[5]։ Հունվարի 14-ին «Պրեստոն Նորթ Էնդ» ակումբի դեմ խաղում նշել է նորամուտը Չեմպիոնշիպում[6]։

2017 թվականի ամռանը Սեմը վարձավճարով տեղափոխվել է շվեդական «Գյոտեբորգ»։

Միջազգային կարիերա խմբագրել

2015 թվականին Ադեկուգբեն ընդգրկվել է Կանադայի երիտասարդական հավաքականի հայտացուցակում՝ Ճամայկայում կայանալիք ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական գավաթին մասնակցելու համար։ Մրցաշարում նա խաղացել է Կուբայի[7], Մեքսիկայի[8], Հոնդուրասի[9] և Հայիթիի[10] երիտասարդական թիմերի դեմ խաղերում։

2015 թվականի սեպտեմբերի 9-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Բելիզի դեմ խաղում Ադեկուգբեն նշել է նորամուտը Կանադայի հավաքականում[11]։

2017 թվականին Ադեկուգբեն ընդգրկվել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթին մասնակցելու հայտացուցակում։ Մրցաշարում նա մասնակցել է Կոստա Ռիկայի[12] և Հոնդուրասի[13] թիմերի դեմ հանդիպումներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Վանկուվեր Ուայթքեփս VS. Կոլորադո Ռեփիդզ 3:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 28.
  4. «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն VS. Կոլչեստեր Յունայթեդ 4:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 9.
  5. «Օքսֆորդ Յունայթեդ VS. Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 2:4» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 23.
  6. «Պրեստոն Նորթ Էնդ VS. Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 14.
  7. «Կուբա (մինչև 20) VS. Կանադա (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 19.
  8. «Կանադա (մինչև 20) VS. Մեքսիկա (մինչև 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 12.
  9. «Հոնդուրաս (մինչև 20) VS. Կանադա (մինչև 20) 3:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 22.
  10. «Հայիթի (մինչև 20) VS. Կանադա (մինչև 20) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 11.
  11. «Բելիզ VS. Կանադա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 9.
  12. «Կոստա Ռիկա VS. Կանադա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 12.
  13. «Կանադա VS. Հոնդուրաս 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 15.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Ադեկուգբե» հոդվածին։