Սելտիկ

(Վերահղված է Սելթիկ ՖԱից)

Սելտիկ (անգլ.՝ Celtic F.C.), շոտլանդական ֆուտբոլային ակումբ Գլազգո քաղաքից։ Հանդես է գալիս շոտլանդական Պրեմիերշիփում։

Սելտիկ ՖԱ
Ամբողջական անունCeltic Football Club
Մականուն(ներ)The Bhoys, The Hoops, The Celts
Գույներսպիտակ և կանաչ
Հիմնադրումնոյեմբերի 6, 1887 թվական
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՄարզադաշտՍելտիկ Պարկ, Գլազգո
Տարողունակություն60411
ՆախագահՇոտլանդիա Իան Բանկիեր
ՄարզիչՀյուսիսային Իռլանդիա Նիլ Լենոն
Կայք
ԼիգաՇոտլանդիայի Պրեմիեր Լիգա
2022-231-ին (Չեմպիոն)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

«Սելտիկը» ի տարբերություն «Ռեյնջերսի», որը համարվում է բողոքականության հետևորդ, աջակցում է Գլազգոյի կաթոլիկ մասին։ Այս երկու ակումբների հակամարտությունը աշխարհում ամենահներից մեկն է։ «Սելտիկի» խորհրդանիշը չորստերևանի երեքնուկն է՝ Իռլանդիայի երջանկության խորհրդանիշը, որը պատկերված է կանաչ-սպիտակ գույներով, որը արտահայտում է այն, որ ակումբը ստեղծվել է իռլանդական կաթոլիկների կողմից։ Ակումբի մարզաշապիկի գույները չեն փոխվել. մինչև այժմ էլ շերտավոր կանաչ-սպիտակ են։ Տնային դաշտը՝ «Սելտիկ Պարկը» տեղավորում է 60411 երկրպագու։

Պատմություն խմբագրել

Ակումբը պաշտոնապես հիմնադրվել է 1887 թվականի նոյեմբերի 6-ին Ուոլֆրիդի կողմից, սակայն առաջին հանդիպումը անց է կացրել 1888 թվականի մայիսի 28-ին՝ «Ռեյնջերսի» դեմ։ Հանդիպումը ավարտվել է 5:2 հաշվով հօգուտ «Սելտիկի»։ Չորս տարի անց՝ 1892 թվականին «Սելտիկը» հաղթեց Շոտլանդիայի գավաթը, որը նրա համար առաջինն էր։ Հաջողությունը շարունակվեց և 1893 թվականին ակումբը հաղթեց Շոտլանդիայի առաջնությունը և պահպանեց տիտղոսը նաև հաջորդ մրցաշրջանում։ Հիմնադրման օրից ակումբը 47 անգամ հաղթել է Շոտլանդիայի առաջնությունը (վերջին անգամ 2015-16 մրցաշրջանը), և բոլորից շատ (36 անգամ) հաղթել է շոտլանդիայի գավաթը (վերջին անգամ 2012-13 մրցաշրջանում)։

XIX դարի վերջում ակումբի համար սկսվեց «ոսկե ժամանակաշրջանը»։ Ակումբի լեգենդար խաղացող Վիլլի Մեյլին դարձավ ակումբի մենեջերը, և ակումբի գլխավոր մարզիչը։ Ակումբը ղեկավարեց 1897-ից մինչև 1940 թվականները։ 1905-ից 1910 թվականներին «Սելտիկը» 6 անգամ անընդմեջ դարձավ երկրի չեմպիոն, և բացի այդ 1907 թվականին ակումբը առաջին անգամ շոտլանդական ֆուտբոլի պատմության մեջ հաղթեց, և՛ երկրի առաջնությունը, և՛ երկրի գավաթը, և դա կրկնեց հաջորդ տարի։ Երբ Մեյլին հեռացավ իր պաշտոնից, ակումբի համար սկսվեց անկման ժամանակաշրջան։

Միայն 1965 թվականին «Սելտիկը», երբ սկսեց մարզել Ջոկ Սթեյնը կարողացավ վերադարձնել առաջնորդի կարգավիճակը շոտլանդական ֆուտբոլում։ 1966-ից 1974 թվականներին ակումբը 9 անգամ անընդմեջ հաղթեց երկրի առաջնությունը։ Սթեյնի ղեկավարությամբ «Սելտիկի» գավաթների թիվը շատացավ։ Միայն նրա ղեկավարությամբ ակումբը հաղթեց 24 տիտղոս։ Իսկ արդեն 1965 թվականին «Սելտիկը» դարձավ ֆուտբոլի պատմության առաջին ակումբը, որը ստեղծեց իր թերթը։

1967 թվականին «Սելտիկը» դարձավ առաջին բրիտանական ակումբը, և մինչև այսօր առաջին շոտլանդական ակումբը, որը հաղթել է Չեմպիոնների լիգայում, եզրափակչում հաղթելով Միլանի «Ինտերին» 2:1 հաշվով։ «Սելտիկի» ֆուտբոլիստները, ովքեր հասել էին այդ պատմական նվաճմանը բրիտանական ֆուտբոլի համար՝ ստացան «Լիսաբոնյան առյուծներ» մականունը։ Այդ մրցաշրջանում «կելտերը» հաղթեցին այն բոլոր առաջնություններում որտեղ մասնակցում էին. Շոտլանդիայի առաջնություն, Շոտլանդիայի գավաթ, Լիգայի գավաթ, Չեմպիոնների լիգա, Գլազգոյի գավաթ։ Նրանք միայն պարտվեցին Մեժկոնտինենտալային գավաթում պարտվեց արգենտինական «Ռասինգին», բայց դա արդեն տեղի էր ունեցել հաջորդ մրցաշրջանում։

Այդ տարվա հունիսի 7-ին «Սելտիկը» Ալֆրեդո դի Ստեֆանոյի (անգլ.՝ Alfredo Di Stefano Trophy) գավաթի շրջանակներում Սանտյագո Բերնաբեու մարզադաշտում հաղթեց «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպումը ավարտվեց «Սելտիկի» հաղթանակով (1:0)։ Միակ գոլի հեղինակը դարձել է Բոբբի Լեննոկսը[2]։

1970 թվականին ակումբը կրկին հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն ավելացված ժամանակում հոլանդական «Ֆեյենորդը» կարողացավ հաղթանակ կորզել (1:2)։ Հանդիպումը տեղի է ունեցել «Սան Սիրո» մարզադաշտում։

«Սելտիկի» հաջողության նոր ժամանակաշրջանում ակումբը գլխավոր մարզչի համար կապ հաստատեց Գորդոն Ստրականի և Մարտին Օ'Նիլի հետ։ 2000-2001 մրցաշրջանում, որը Օ'Նիլի համար նորամուտային էր, «Սելտիկին» հաջողվեց հաղթել բոլոր ներքին գավաթները։ Իսկ 2003 թվականին ակումբը հասավ ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչ, որտեղ ավելացված ժամանակում պարտվեց պորտուգալական «Պորտուին» 2:3 հաշվով, որի մարզիչն էր Ժոզե Մոուրինյոն։ Չնայած նրան որ, բոլոր 80 հազար երկրպագուներն էլ չունեին հանդիպումը մարզադաշտից դիտելու հնարավորույթուն, միևնույնն է մեկնել էին Սևիլյա, որպեսզի երկրպագեն իրենց ակումբին։ Եվ ամենակարևորն այն է, որ «Սելտիկի» ոչ մի երկրպագու չի ձերբակալվել։ Նման պահվածքի համար ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից երկրպագուները ստացել եմ հատուկ՝ «նվիրվածության և օրինակելի պահվածքի համար» մրցանակը[3]։ Capita Consulting-ի և Կրենֆիլդի համալսարանի հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ակումբը ունի մոտ 9 միլիոն երկրպագու, որոնցից 1 միլիոնն հյուսիսամերիկացիներ են[4]։ 2004 թվականին ակումբը ստեղծեց իր հեռուստաալիքը։ 2005 թվականի միջնամասում ակումբ եկավ Գորդոն Ստրականը, ում ղեկավարությամբ ակումբը երեք անգամ հաղթեց երկրի առաջնությունը և 1 անգամ լիգայի Գավաթը։

2010 թվականի մարտի 25-ից մինչև 2014 թվականը «կելտերի» գլխավոր մարզիչը ակումբի նախկին կիսապաշտպան Նիլ Լենոնն էր։ Նա այդ պաշտոնում փոխարինել էր Թոնի Մուբրեին, ով նույնպես խաղացել էր «Սելտիկի» կազմում, բայց որպես պաշտպան։

2012 թվականին ազգային առաջնությունում «Սելտիկի» գլխավոր հակառակորդ «Ռեյնջերսը» ֆինանսական ճգնաժամի պատճառով չէր կարողանում ուժեղ ակումբ ստեղծել, և դուրս մնաց երրորդ դիվիզիոն[5]։ Ակումբին գործնականորեն լուրջ հակառակորդներ չուներ տվյալ առաջնությունում։

2016 թվականի մայիսի 20-ին Ռոնի Դեյլին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսը։ Պայմանագիրը կնքվեց 1 տարի ժամկետով։

2016 թվականի հուկիսի 27-ին տեղի ունեցավ ղազախական «Աստանայի» դեմ խաղը, որտեղ ակումբները վաստակեցին 1 միավոր (1:1)։ Դա եղել է որակավորման առաջին փուլում։

2016 թվականի նոյեմբերի 27-ին «Սելտիկը» Շոտլանդական լիգայի գավաթի եզրափակչում 3:0 հաշվով հաղթեց «Աբերդին», և իր 129 տարվա պատմության ընթացքում հաղթած գավաթների թիվը հասցրեց 100-ի։

Ակումբի պաշտոնական դեմքեր խմբագրել

Խորհրդի տնօրեն խմբագրել

ՊաշտոնԱնուն
Նախագահ Իան Բանկիր
Գործադիր տնօրեն Փիթեր Լոուել
Ֆինանսների տնօրեն Էրիկ Ռայլի
Գլխավոր անկախ տնօրեն Թոմ Էլլիսոն
Կառավարման անդամ Դերմոտ Դեսմոնտ
Կառավարման անդամ Իան Լիվինգստոն
Կառավարման անդամ Բրայան Ուիլսոն
Քարտուղար Ռոբերտ Հոուատ
Կոմերցիոն տնօրեն Էդրիան Ֆիլբի[6]
Միջազգային զարգացման տնօրեն Ջեյսոն Հյուզ[7]

Անձնակազմ խմբագրել

ՊաշտոնԱնուն
Գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերս
Գլխավոր մարզչի օգնական Քրիս Դևիս
Հիմնական կազմի մարզիչ Ջոն Քենեդի
Ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Ջիմ Մակգիննես
Դարպասապահների մարզիչ Սթիվի Վուդս
Ակադեմիայի գլխավոր Քրիս Մակկարտ
Մինչև 19 տարեկանների թիմի մարզիչ Սթիվեն Ֆրեյլ
Մինչև 19 տարեկանների թիմի մարզիչ Դեննի Մակգրեյլ
Մինչև 17 տարեկանների թիմի մարզիչ Միոդրագ Կրիվոկապիչ
Գիտական մասի ղեկավար Իան կոլլ
Գլխավոր սկաուտ Ջոն Պարկ
Ակումբային բժիշկ Իան Շարպ

Գլխավոր մարզիչներ խմբագրել

ԱնունԱշխատանքի տարիներՇոտլանդիայի առաջնությունՇոտլանդիայի գավաթՇոտլանդիայի լիգայի գավաթԵվրագավաթների չեմպիոնների գավաթԸնդհանուր
Մոյլի, ՎիլլիՎիլլի Մոյլի1897-19401614--30
Մակստեյ, ՋիմմիՋիմմի Մակստեյ1940-194500--0
Մակգրորի, ՋիմմիՋիմմի Մակգրորի1945-1965122-5
Ստեյն, ՋոկՋոկ Ստեյն1965-19781086125
Մակնիլլ, ԲիլլիԲիլլի Մակնիլլ1978-198331105
Հեյ, ԴևիդԴևիդ Հեյ1983-198711002
Մակնիլ, ԲիլլիԲիլլի Մակնիլ1987-199112003
Բրեյդի, ԼիամԼիամ Բրեյդի1991-199300000
Մակարի, ԼուԼու Մակարի1993-199400000
Բերնս, ԹոմմիԹոմմի Բերնս1994-199701001
Յանսեն, ՎիմՎիմ Յանսեն1997-199810102
Վենգլոշ, ՅոզեֆՅոզեֆ Վենգլոշ1998-199900000
Բարնս, ՋոնՋոն Բարնս1999-200000000
Դալգլիշ, ՔեննիՔեննի Դալգլիշ200000101
Օ'Նիլ, ՄարտինՄարտին Օ'Նիլ2000-200533107
Ստրական, ԳորդոնԳորդոն Ստրական2005-200931206
Մոուբրեյ, ԹոնիԹոնի Մոուբրեյ2009-201000000
Լենոն, ՆիլՆիլ Լենոն2010-201432005
Դեյլա, ՌոննիՌոննի Դեյլա2014-201620103
Ռոջերս, ԲրենդանԲրենդան Ռոջերս2016-մ.հ.00101

Ակումբի ավագներ խմբագրել

ԱնունԱվագության տարիներՇոտլանդիայի առաջնությունՇոտլանդիայի գավաթՇոտլանդիայի լիգայի գավաթԵվրագավաթների չեմպիոնների գավաթԸնդհանուր
Կելլի, ՋեյմսՋեյմս Կելլի1888-189731--4
Դոյլ, ԴենԴեն Դոյլ1897-189911--2
Մակմախոն, ՍենդիՍենդի Մակմախոն1899-190301--1
Օրր, ՎիլլիՎիլլի Օրր1903-190621--3
Ջեյմս Հեյ, Ջեյմս ՀեյՋեյմս Հեյ Ջեյմս Հեյ1906-191143--7
Մաքնեյր, ԱլեքԱլեք Մաքնեյր1917-192010--1
Կրինգան, ՎիլլիՎիլլի Կրինգան1920-192311--2
Շոու, ՉարլիՉարլի Շոու1923-192501--1
Մակստեյ, ՎիլլիՎիլլի Մակստեյ1925-192911--2
Մակստեյ, ՋիմիՋիմի Մակստեյ1929-193402--2
Հոգ, ԲոբբիԲոբբի Հոգ1934-193500--0
Լայոն, ՎիլլիՎիլլի Լայոն1935-193921--3
Մակֆեյլ, ՋոնՋոն Մակֆեյլ1948-1952010-1
Ֆալլոն, ՇոնՇոն Ֆալլոն1952-1953000-0
Սթեյն, ՋոկՋոկ Սթեյն1953-1955110-2
Էվանս, ԲոբբիԲոբբի Էվանս1955-1957001-1
Պիկոկ, ԲերտիԲերտի Պիկոկ1957-1961001-1
Մակայ, ԴանկանԴանկան Մակայ1961-196300000
Մակնիլ, ԲիլլիԲիլլի Մակնիլ1963-1975976123
Դալգլիշ, ԿեննիԿեննի Դալգլիշ1975-197711002
Մակգրեյն, ԴեննիԴեննի Մակգրեյն1977-198742107
Էյտկեն, ՌոյՌոյ Էյտկեն1987-199012003
Մակստրեյ, ՊոլՊոլ Մակստրեյ1990-199701001
Բոյդ, ԹոմԹոմ Բոյդ1997-200231307
Լամբերտ, ՊոլՊոլ Լամբերտ2002-200411002
Մակնամարա, ՋեկիՋեկի Մակնամարա2004-200501001
Լենոն, ՆիլՆիլ Լենոն2005-200721104
Մակմանուս, ՍթիվենՍթիվեն Մակմանուս2007-201010102
Բրաուն, ՍքոթՍքոթ Բրաուն2010-523010

Ռեկորդակիր խաղացողներ խմբագրել

Ակումբի պատմության լավագույն ռմբարկուներ
Խաղացող
Գոլ
Ջիմմի Մակգրորի470
Բոբբի Լենոկս279
Հեննրիկ Լարսսոն242
Սթիվի Չալմերս228
Ջիմմի Կուինն218
Պետսի Գալլախեր195
Ջոն Հյուզ187
Սենդի Մակմախոն179
Կեննի Դալգլիշ166
Ջիմմի Մակմենեմի166
Ակումբի Ռ
եկորդակիրներ խաղերի քանակով
Խաղացող
Խաղեր
Բիլլի Մակնիլ790
Պոլ Մակստեյ678
Ռոյ Էյտկեն669
Դեննի Մակգրեյն659
Պեկի Բոներ642
Ալեք Մակնեյր640
Բոբբի Լեննոկս575
Բոբբի Էվանս535
Ջիմմի Մակմենեմի515
Ջիմմի Ջոնսթոն513

Տիտղոսներ խմբագրել

Ազգային տիտղոսներ խմբագրել

Շոտլանդիայի առաջնություն

  • Չեմպիոն (53)։ 1893, 1894, 1896, 1898, 1905, 1906, 1907, 1908, 1909, 1910, 1914, 1915, 1916, 1917, 1919, 1922, 1926, 1936, 1938, 1954, 1966, 1967, 1968, 1969, 1970, 1971, 1972, 1973, 1974, 1977, 1979, 1981, 1982, 1986, 1988, 1998, 2001, 2002, 2004, 2006, 2007, 2008, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2022, 2023
  • Փոխչեմպիոն (31)։ 1892, 1895, 1900, 1901, 1902, 1912, 1913, 1918, 1920, 1921, 1928, 1929, 1931, 1935, 1939, 1955, 1976, 1980, 1983, 1984, 1985, 1987, 1996, 1997, 1999, 2000, 2003, 2005, 2009, 2010, 2011

Շոտլանդիայի գավաթ (ռեկորդ)

  • Հաղթող (39)։ 1892, 1899, 1900, 1904, 1907, 1908, 1911, 1912, 1914, 1923, 1925, 1927, 1931, 1933, 1937, 1951, 1954, 1965, 1967, 1969, 1971, 1972, 1974, 1975, 1977, 1980, 1985, 1988, 1989, 1995, 2001, 2004, 2005, 2007, 2011, 2013, 2017, 2018, 2019
  • եզրափակչի մասնակից (18)։ 1889, 1893, 1894, 1901, 1902, 1926, 1928, 1955, 1956, 1961, 1963, 1966, 1970, 1973, 1984, 1990, 1999, 2002

Շոտլանդական լիգայի գավաթ

  • Հաղթող (16)։ 1957, 1958, 1966, 1967, 1968, 1969, 1970, 1975, 1983, 1998, 2000, 2001, 2006, 2009, 2015, 2016
  • Եզրափակչի մասնակից (15)։ 1965, 1971, 1972, 1973, 1974, 1976, 1977, 1978, 1984, 1987, 1991, 1995, 2003, 2011, 2012

Գլազգոյի գավաթ

  • Հաղթող (33)։ 1891, 1892, 1895, 1896, 1905, 1906, 1907, 1908, 1910, 1916, 1917, 1920, 1921, 1927, 1928, 1929, 1931, 1939, 1941, 1949, 1956, 1962, 1964, 1965, 1967, 1968, 1970, 1975 (բաժանված), 1982, 2008, 2011, 2014, 2015
  • Եզրափակչի մասնակից (31)։ 1890, 1893, 1897, 1900, 1902, 1903, 1904, 1909, 1911, 1913, 1919, 1922, 1925, 1926, 1930, 1936, 1945, 1951, 1952, 1961, 1963, 1976, 1979, 1981, 1983, 1986, 1987, 2009, 2010, 2012, 2013

Եվրոպական տիտղոսներ խմբագրել

Չեմպիոնների լիգա

  • Հաղթող (1)։ 1966-67
  • Եզրափակչի մասնակից (1)։ 1969-70

ՈՒԵՖԱ Գավաթ

  • Եզրափակչի մասնակից (1)։ 2002-03

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #4221426-9 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «The Alfredo Di Stefano Trophy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. «Celebrating Celtic pride in the heart of Andalusia». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. «Celtic to launch credit card for US fans». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. ««Глазго Рейнджерс» переведён в четвёртый по силе дивизион чемпионата Шотландии». Чемпионат.com. 13 июля 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  6. «Celtic look to strengthen Mexican links with Santos visit». STV. 2010 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.(անգլ.)
  7. «New signing Jason Hughes is the man who can make Celtic a global force». Daily Record. 2008 թ․ հուլիսի 3. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելտիկ» հոդվածին։