Սաքո Սուքիասյան
հայ գրականագետ, թարգմանիչ
Սաքո Գրիգորի Սուքիասյան (օգոստոսի 22, 1896, Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 16, 1965, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ գրականագետ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1941 թվականից։
Սաքո Սուքիասյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1896 |
Ծննդավայր | Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 16, 1965 (68 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Ախալքալաք |
Մասնագիտություն | գրականագետ և թարգմանիչ |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1915) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Սաքո Սուքիասյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Ախալքալաք քաղաքում։ 1910 թվականին ընդունվել և 1915 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1918-1923 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1923-1965 թվականներին ապրել է Մոսկվայում։ Աշխատել է տարբեր հրատարակչություններում ու գերատեսչություններում։ Թարգմանել է հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն։ Նրա թարգմանությամբ ռուսերեն լույս են տեսել Վահան Տերյանի, Արազու, Ստեփան Զորյանի մի շարք ստեղծագործություններ։ Մահացել է Մոսկվայում, թաղվել է Ախալքալաքում[1]։
Երկերի մատենագրություն խմբագրել
- Էջեր Վահան Տերյանի կյանքից, Երևան, Հայպետհրատ, 1959, 307 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել
- Պուշկին Ա. Ս., Կիրջալի (պատմվածք), Երևան, Պետհրատ, 1936, 20 էջ։
- Պուշկին Ա. Ս., Կապիտանի աղջիկը, Երևան-Մոսկվա, 1936, 148 էջ։
- Պուշկին Ա. Ս., Պուգաչովի պատմությունը, Երևան, Պետհրատ, 1936, 127 էջ։
- Պուշկին Ա. Ս., Հեքիաթներ, բանաստեղծություններ, արձակ էջեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ս. Սուքիասյանը), Երևան, 1937, 214 էջ։
- Պուշկին Ա. Ս., Պիկովայա դամա, Երևան, Պետհրատ, 1937, 91 էջ։
- Օստրավսկի Ն., Ինչպես էր կոփվում պողպատը, մաս 1, Երևան, Պետհրատ, 1939, 228 էջ։
- Գորկի Մ., Չարլի Մենը, Երևան, Պետհրատ, 1940, 20 էջ։
- Մանտեյֆիլ Պ., Բնագետի պատմածները, Երևան, Պետհրատ, 1940, 201 էջ։
- Միկլուխո Մակլայ Ն. Ն., Ճանապարհորդություններ, Երևան, Հայպետհրատ, 1950, 400 էջ։
- Ռադիշչև Ա. Ն., Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա, Երևան, Հայպետհրատ, 1950, 243 էջ։
- Նեկրասով Ն., Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ս. Սուքիասյանը), Երևան, Հայպետհրատ, 1962, 108 էջ։
- Նեկրասով Ն., Բանաստողծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ս. Սուքիասյանը), Երևան, «Հայաստան, 1971, 127 էջ։
- «Թարգմանչաց արվեստ» շտեմարան։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 522-523.
Արտաքին հղումներ խմբագրել
- Մաղալյան, Վահան (2013 թ․ փետրվարի 28). «Սաքո Սուքիասյան. Տերյանագիտության երախտավորը». Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի. ԿԹ: 110–118. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաքո Սուքիասյան» հոդվածին։ |
🔥 Top keywords: Մայիսի 1 (տոն)Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՄայիսի 1ՀայաստանԲագրատ ԳալստանյանՀաղթանակի օրՊարույր ՍևակՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԵղիշե ՉարենցՎարդանանք (պատմավեպ)Համբիկ ՍասունյանՍևանա լիճԳարեգին ՆժդեհՔութեշՕքեյՀովհաննես ՇիրազՀայոց ցեղասպանությունՋրծաղիկՀովհաննես ԹումանյանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սեռական հարաբերությունՀայերենի այբուբենՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԾաղկեվանք (Արա լեռ)ԿարմրուկՀայաստանի առաջին հանրապետությունԿառլես ՊուչդեմոնԿոմիտասԱրարատԱմերիկայի Միացյալ ՆահանգներԳևորգ Մարզպետունի (վեպ)Համո ՍահյանԵրևանԱկսել ԲակունցԶվարթնոցի տաճարԳառնու հեթանոսական տաճարՎահան ՏերյանՊարբերական հիվանդություն