Սահակ Գ Ձորոփորեցի

Սահակ Գ Ձորոփորեցի (հիշատակվում է նաև որպես Ձորոփորցի, Ձորափորեցի, ծննդյան թվականն անհայտ, գ. Արքունաշեն (Գուգարքի Ձորոփոր գավառ) – 703, Խառան]), Ամենայն հայոց կաթողիկոս 677 թվականից առ 703 թ։ Աշակերտել է Թեոդորոս Քռթենավորին։ Նախքան կաթողիկոս ընտրվելը եղել է Ուտիքի Ռոտ Պարսյան գավառի եպիսկոպոս։ Գահակալել է Հայաստանի համար մղվող արաբա-բյուզանդական պատերազմների և արշավանքների ժամանակաշրջանում, որոնց զուգահեռ սրվել էին Հայ և Հույն եկեղեցիների դավանաբանական վեճերը (680 թվականի և 692 թվականի Կ. Պոլսի եկեղեցական ժողովներից հետո)։ Բյուզանդական Հուստինիանոս II կայսրը, արշավելով Հայաստան, Սահակ Գ Ձորոփորեցուն շուրջ 693 թվականին պատանդ է տանում Կ. Պոլիս՝ Հայ եկեղեցուն քաղկեդոնականություն պարտադրելու նպատակով։ Կաթողիկոսին հաջողվում է վերադռնալ հայրենիք միայն Հուստինիանոս II-ի գահընկեցությունից (695 թ) հետո։ Հայաստանի առաջին արաբ ոստիկան Աբդալլահը 702 թվականին ձերբակալել է Սահակ Գ Ձորոփորեցուն և ուղարկել Դամասկոս։ Երբ ապստամբ հայ իշխանները 703 թվականին Վարդանակերտի ճակատամարտում ջարդել են Աբդալլահի ջոկատը, Սահակ Գ Ձորոփորեցին մեկնել է Խառան՝ կանխելու զորավար Մուհամմեդ իբն Օկբայի պատժիչ արշավանքը Հայաստան։ Մահանում է Խառանում, նախքան այդ մի խնդրագիր թողնելով արաբ զորավարին, որը մեղմացնում է նրան (թուղթը զետեղված է Ղևոնդ պատմիչի երկում)։

Սահակ Գ Ձորոփորեցի
Ծնվել էանհայտ
Մահացել է703
Մահվան վայրԽառան, Պարթևստան
Մասնագիտությունքահանա և պատմաբան
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Սահակ Գ Ձորոփորեցին մի շարք ծիսական կանոնների և ճառերի հեղինակ է։ Դրանցից հիշատակելի է Ծաղկազարդին ձոնված «Ճառ Արմավենյացը»։ Նա նաև հայ ամենահայտնի շարականագիրներից է, խաչին և եկեղեցուն նվիրված շարականների մեծագույն մասի հեղինակը։ Նրան են պատկանում Շողակաթի, Նավակատյաց և Վերացման ութ օրերի, Վարագա Ս. Խաչի և Գյուտ Խաչի կանոնների մեծ մասի շարականները՝ շուրջ 60 երգ, որոնք աչքի են ընկնում գեղարվեստական բարձր արժանիքներով, լեզվի հարստությամբ, ձևի կատարելությամբ և մեղեդիական հղկվածությամբ («Էջմիածինն ի Հօրէ», «Ուրախ լեր, սուրբ եկեղեցի», «Որ նշանաւ ամենայաղթ», «Ի Ս. Խաչն», «Այսօր ուրախացեալ» և այլն)։ Աշակերտել է Թեոդորոս Քռթենավորին։

Եղել է Ուտիքի Ռոտ Պարսյան գավառի եպիսկոպոս։ Ընտրվելով կաթողիկոս, նորոգել է կապը Աղվանից եկեղեցու հետ, շարունակել Աղվանից Իսրայել եպիսկոպոսի՝ հոներին քրիստոնյա դարձնելու քարոզչությունը։ Աթոռակալությունը ընթացել է Հայաստանի նվաճման համար արաբա-բյուզանդական պատերազմների և արշավանքների ծանր ժամանակաշրջանում։ Բյուզանդական կայսր Հուստինիանոս II-ը, գրավելով Հայաստանը, Սահակ Գ Ձորոփորցուն տարել է (մոտ 693 թվականին) Կոստանդնուպոլիս, նպատակ ունենալով նրան և Հայոց եկեղեցուն պարտադրել քաղկեդոնականություն։ Հուստինիանոսի գահընկեցությունից (695) հետո Սահակ Գ Ձորոփորցին վերադարձել է հայրենիք և շարունակել աթոռակալությունը։ Հայաստանի առաջին արաբ ոստիկան Աբդալլահը 702 թվականին ձերբակալել է Սահակ Գ Ձորոփորցուն և ուղարկել Դամասկոս։ Երբ ապստամբ հայ իշխանները Վարդանակերտի ճակատամարտում 703 թվականին ջարդել են Աբդալլահի ջոկատը, Սահակ Գ Ձորոփորցին մեկնել է Խառան, կանխելու զորավար Մուհամմադ Օկբայի պատժիչ արշավանքը Հայաստան։ Սահակ Գ Ձորոփորցին մահացել Է, արաբ զորավարին թողնելով աղերսագիր, որը Ղևոնդ պատմիչը զետեղել է իր երկում։ Սահակ Գ Ձորոփորցին հեղինակ է նաև շարականների և ճառերի, նշանավոր են Սահակ Խաչին ընծայված մեկնողական բնույթի շարականը և ծաղկազարդի տոնախմբությանը ձոնված «Ճառ Արմավենյացը»։ Սահակ Գ Ձորոփորցու անունով պահպանվել է հունարեն մի կեղծ գրություն, որով իբր նա դատապարտում է Հայոց եկեղեցու հավատը և ժողովրդին կոչում ընդունել քաղկեդոնականություն։

Կաթողիկոսական գահին Սահակ Գ Ձորոփորեցուն նախորդել է Իսրայել Ա Ոթմսեցուն, հաջորդել՝ Եղիա Ա Արճիշեցին։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 135


Նախորդող՝
Իսրայել Ա Ոթմսեցի
Կաթողիկոս
677–703
Հաջորդող՝
Եղիա Ա Արճիշեցի