Ռուսլան և Լյուդմիլա

Ալեքսանդր Պուշկինի պոեմ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուսլան և Լյուդմիլա (այլ կիրառումներ)

Ռուսլան և Լյուդմիլա (ռուս.՝ Руслан и Людмила), Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի առաջին ավարտուն պոեմը։

Ռուսլան և Լյուդմիլա
ռուս.՝ Руслан и Людмила
Տեսակպոեմ և Ռուսական հեքիաթ
Ժանրքնարապատմողական և Ռուսական հեքիաթ
ՀեղինակԱլեքսանդր Պուշկին
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1818
Հրատարակվել է1820
 Ruslan and Lyudmila

Ստեղծման պատմություն խմբագրել

Պոեմը գրվել է 1818-1820 թվականներին, Լիցեյից դուրս գալուց հետո։ Պուշկինը երբեմն նշում էր, որ բանաստեղծությունը սկսել է գրել դեռևս Լիցեյում, սակայն ըստ երևույթին, այդ ժամանակ մտահղացում է ունեցել։ Լիցեյն ավարտելուց հետո նա Պետերբուրգում ապրում էր «ցրված կյանքով»։ Պուշկինը պոեմի վրա հիմնականում աշխատում էր հիվանդությունների ժամանակ։

Պուշկինը իր առջև խնդիր էր դրել ստեղծել հարուստ հեքիաթային պոեմ՝ հիմնվելով Լուդովիկո Արիոստոյի «Խելահեղ Ռոլանդ» ստեղծագործության վրա (քննադատները այդ ժանրը անվանում էին «ռոմանտիկ», որը չպետք է շփոթել ժամանակակից ռոմանտիզմի հետ)։ Նա ոգեշնչվել է նաև Վոլտերի («Օռլեանի կույս», «Ինչ դուր է գալիս կանանց») ստեղծագործություններով և ռուսական հեքիաթներով։ Աշխատանքի սկսելուն սկիզբ հանդիսացավ Կարամզինի «Ռուսական պետության պատմություն» հատորը, որտեղից վերցված են շատ մանրամասներ և Ռուսլանի երեք մրցակիցների անունները։

Պոեմը գրվել է չորսոտնյա յամբի տեսքով, որը «Ռուսլանից» սկսած դարձել է ռոմանտիկ պոեմի գլխավոր ձևը։

Պոեմը պարունակում է պարոդիայի տարրեր Վասիլի Ժուկովսկու «12 քնած կույսեր» բալլադի նկատմամբ։ Պուշկինը հեգնանքով նվազեցնում է Ժուկովսկու բոլոր բարձր կերպարները, սյուժեին հաղորդում է երևակայական ծաղրանկարներով էրոտիկ տարրեր[1], օգտագործելով խոսակցական բառապաշար՝ «բկխեղդ անել», «փռշտալ»։

Պուշկինի «պարոդիան» Ժուկովսկու հանդեպ ի սկզբանե չունի բացասական երանգ և ավելի շուտ կրում է ընկերական բնույթ։ Հայտնի է, որ Ժուկովսկին «սրտանց ուրախանում» էր Պուշկինի կատակների վրա, իսկ պոեմի հրատարակվելուց հետո Պուշկինին նվիրեց իր դիմանկարը հետևյալ գրությամբ՝ «Հաղթող աշակերտին պարտվող ուսուցչից»։

Սյուժե խմբագրել

Իշխան Վլադիմիրը մեծ խնջույք է կազմակերպել։ Դստերը՝ Լյուդմիլային, ամուսնացնում է իշխան Ռուսլանի հետ։ Բոլորը երջանիկ են բացի դյուցազն Ռոգդայից, պարծենկոտ Ֆարլաֆից և խան Ռատմիրից։ Երբ երիտասարդներն առանձնանում են, Լյուդմիլային խավարում փախցնում է «անհայտ ուժը»։ Վլադիմիրը խոստանում է դստերը կնության տալ նրան, ով կվերադարձնի աղջկան։ Ռոգդայը, Ֆարլաֆը, Ռատմիրը և Ռուսլանը ճամփա են ընկնում։ Ճանապարհի մոտ նրանք բաժանվում են։ Հանդիպած ծերունի իմաստունից Ռուսլանն իմանում է, որ Լյուդմիլային գողացել է կախարդ Չերնոմորը։ Ծերունին պատմում է իր պատմությունը։ Երիտասարդ տարիքում սիրել է հպարտ Նաինային։ Աղջիկը մերժել է նրա սերը՝ ասելով, որ չի սիրի հասարակ հովիվի։ Երիտասարդը որոշել է ասպետական փառք նվաճել։ Սակայն տասը տարվա հերոսությունները սեր չեն արթնացնում Նաինայի սրտում։ Սովորում է կախարդություն։ Բայց այդ ընթացքում Նաինան վերածվում է պառավի։ Ծերունին փախչում է նրանից և ահա ապրում է մենության մեջ։ Ռուսլանը շարունակում է իր ճանապարհը։

Ռոգդայը ծրագրում է սպանել Ռուսլանին։ Սակայն ձիուց ցած է նետում իրեն հանդիպած Ֆարլաֆին։ Ցեխի մեջ ընկած Ֆարլաֆին է մոտենում մի պառավ և խորհուրդ է տալիս վերադառնալ տուն։ Լյուդմիլան, միևնույն է, կլինի իրենը։ Ֆարլաֆը հետևում է նրա խորհրդին։

Լյուդմիլան զարթնում է պալատում։ Նրան ծառայում են երկու աղախիններ։ Նրան են մատուցվում համեղ կերակուրներ, որոնք սկսում է ուտել։ Նրան է այցելում տգեղ գաճաճը, որն ուներ երկար մորուս, որը կրում են սևամորթ ծառաները։ Լյուդմիլան բռնում է նրա գլխարկից։ Գաճաճը վախից ճչում է, և սևամորթները տանում են նրան։ Գլխարկը մնում է։

Այդ ընթացքում Դնեպրի մոտ բախվում են Ռոգդայը և Ռուսլանը։ Ռուսլանը գետի ջրերն է նետում ախոյանին։ Չերնոմորի մոտ է գալիս թևավոր վիշապը։ Դա Նաինան է, որը հայտնում է մոտեցող Ռուսլանի մասին։ Գաճաճն ասում է, որ դյուցազնից չի վախենում, քանի դեռ ամբողջական է նրա մորուսը։ Հայտնաբերում է, որ Լյուդմիլան չկա։ Լյուդմիլան օգտվել է նրա անտեսանելի գլխարկից։

Ռուսլանը հանդիպում է մեծ բլրի, որը պարզվում է հսկայական գլուխ է, որն ունի սաղավարտ։ Զարթնած գլուխը փչում է նրա վրա և Ռուսլանի ձին գլորվում է։ Ռուսլանը խոցում է նիզակով ծիծաղող գլխի լեզուն։ Հետո շրջում է գլուխը և գտնում այդտեղ թուր։ Գլուխը պատմում է իր պատմությունը։ Եղել է հսկա դյուցազն, բայց ուներ գաճաճ եղբայր։ Դա Չերնոմորն է։ Չերնոմորը խաբեությամբ կտրել է իր գլուխը և կարգել պահակ իրենց երկուսի համար վտանգավոր թրի։

Չերնոմորը վիրավոր Ռուսլանի կերպարանքով կարողանում է բռնել Լյուդմիլային։ Այդ պահին լսվում է փողի ձայն։ Չերնոմորը անտեսանելի գլխարկ դրած նետվում է Ռուսլանին ընդառաջ։ Ռուսլանը կարողանում է բռնել Չերնոմորի մորուսից, և նրանք օդ են բարձրանում։ Կտրում է մորուսը և զրկում է Չերնոմորին իր ուժից։ Լյուդմիլային գտնում է քնած։ Չի կարողանում արթնացնել։ Իմաստուն ծերունու ձայնը հուշում է նրան, որ պետք է տանել աղջկան Կիև, որտեղ նա կզարթնի։ Վերադարձի ճանապարհին հանդիպում է Ռատմիրին, որն ամուսնացել է սովորական աղջկա հետ և դարձել ձկնորս։

Նաինայի խորհրդով Ֆարլաֆը մոտենում է քնած Ռուսլանին և 3 անգամ թրով հարվածում է նրան։ Վերցնում է Լյուդմիլային և տանում է Կիև։ Աղջիկը ոչ մի կերպ չի զարթնում։

Իմաստուն ծերունին վերակենդանացնում է Ռուսլանին կենսատու ջրով, և սա շտապում է Կիև, որը պաշարել են պեչենեգները։ Հաղթում է նրանց, մտնում է Կիևի պալատ, որտեղ Ֆարլաֆը, տեսնելով նրան, ծնկի է իջնում։ Ռուսլանը արթնացնում է Լյուդմիլային։ Վլադիմիրը և Ռուսլանը ներում են Ֆարլաֆին, իսկ մորուսից զրկված Չերնոմորին ընդունում են պալատ։

Հրատարակություն խմբագրել

Բանաստեղծությունը ըստ հատվածների սկսել է հրատարակվել 1820 թվականի գարնանը «Հայրենիքի զավակ» ամսագրում։ Առաջին առանձին հրատարակությունը լույս տեսել նույն թվականի մայիսին (հենց Պուշկինի աքսորի օրերին) և արժանացել է շատ քննադատների վրդովված արձագանքների[2]։ Իվան Դմիտրիևը Կարամզինի հետ նամակագրության ժամանակ «Ռուսլան և Լյուդմիլա» ստեղծագործությունը համեմատել է Նիկոլայ Օսիպովի «Էնեիդա Վերգիլիևան հակառակ շրջված» իրոի-կոմիկական պոեմի հետ համեմատելով, որին Կարամզինը 1820 թվականի հունիսի 7-ի նամակում պատասխանում է.

Նախորդ նամակներում ես մոռացել եմ քեզ ասել, որ դու իմ կարծիքով արդար չես երիտասարդ Պուշկինի պոեմի հանդեպ, համեմատելով այն Օսիպովի «Էնեիդայի» հետ՝ նրանում կա կենդանություն, թեթևություն, սրամտություն, ճաշակ։ Միայն չկա հատվածների հմուտ դասակարգում, հետաքրքրություն, ամբողջը միացված է կենդանի թելերով[3]։

Հատուկ տեղ է զբաղեցրել Պավել Կատենինը, որը ի հակառակ ասում էր, որ այդ ստեղծագործություններում մեծ մասամբ տեղ է գտել ֆրանսիական հեքիաթների ոգին։ Ընթերցող հասարակության զգալի մասը հիացմունքով ընդունեց պոեմը և այս պոեմից սկսվեց Պուշկինը համառուսաստանյան փառքը։

Վերջաբանը Պուշկինի կողմից գրվել է ավելի ուշ Կովկասի աքսորի ժամանակ։ 1828 թվականին Պուշկինը նախապատրաստեց պոեմի երկրորդ հրատարակությունը, ավելացրեց վերջաբանը, որը բանահյուսական երանգ տվեց տեքստին և կրճատեց էրոտիկ դրվագները։ Որպես նախաբան 1820 թվականի հրատարակության համար Պուշկինը ընտրել է որոշ քննադատական ակնարկներ, որոնք դարձան նոր գրական միջավայրում բացահայտ ծիծաղելի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Эпизод с головой заимствован из сказки о Еруслане Лазаревиче — «крёстном отце» пушкинского Руслана, который точно таким же образом добывает меч-кладенец.
  2. Lib.ru/Классика: Воейков Александр Федорович. Разбор поэмы «Руслан и Людмила», сочин. Александра Пушкина
  3. Н. М. Карамзин. Письма Н. М. Карамзина к И. И. Дмитриеву. — Санкт-Петербург: Издание 2-го отделения Имперской Академии Наук, 1866. — С. 290. — 716 с.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսլան և Լյուդմիլա» հոդվածին։