Ռումյանցևի թանգարան

Ռումյանցևի թանգարան (ռուս.՝ Румянцевский музей), Մոսկվայի առաջին հանրային թանգարանը[1]։ Այն ներառում է Նիկոլայ Ռումյանցևի (1754–1826) անձնական հավաքածուն և գրադարանը։

Ռումյանցևի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ՏեղագրությունՄոսկվա և Սանկտ Պետերբուրգ
Հիմնադրվել է1831
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Նիկոլայ Առաջին կայսրը 1828 թվականի մարտի 22-ին (ապրիլի 3) հրամանագիր է ստորագրում Ռումյանցևի թանգարանի ստեղծման[2] և թանգարանի կառավարման կանոնների մասին։

Ռումյանցևի հավաքածուի ցուցադրությունը հասարակության համար բացվեց 1831 թվականին։ Այն գտնվում էր Ռումյանցևի տան Պետերբուրգի Անգլիական ափամերձ տարածքում։ Թանգարանի ամենաարժեքավոր մասն էր կազմում գրադարանը, որը 1845 թվականին միանում է Ռուսաստանի ազգային գրադարանին։ 1861 թվականին թանգարանը Պետերբուրգից տեղափոխվում է Մոսկվա։

Ռումյանցևի թանգարանը ուներ նկարչական, փորագրության, դրամագիտության և հնագիտության բաժիններ[3]։ Մեկ այլ բաժին, որը հայտնի էր որպես Դաշկով թանգարան, հիմնադրվեց 1867 թվականին համա-ռուսական ազգագրական ցուցահանդեսից հետո։

1924 թվականին որոշում է կայացվում թանգարանը փակելու մասին, որը իրագործվում է 1927 թվականին։

Թանգարանի տնօրեններ խմբագրել

  • Նիկոլայ Իսակով (1862-1867)
  • Վասիլի Դաշկով (1867-1896)
  • Միխայիլ Վենեվիտինով (1896-1901)
  • Իվան Ցվետաև (1901-1910)
  • Վասիլի Գոլիցին (1910-1921)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումյանցևի թանգարան» հոդվածին։