Ռիֆաա Ռաֆի ալ-Տահտաուի

Ալ-Տահտաուին (ամբողջական անուն՝ արաբ․՝ رفاعة رافع الطهطاوي‎‎, Ռիֆա՛ա Ռաֆի՛ ալ-Տահտաուի, հոկտեմբերի 15, 1801(1801-10-15)[1][2], Tahta, Եգիպտոս, Օսմանյան կայսրություն - մայիսի 27, 1873(1873-05-27)[1][2], Կահիրե, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն), արաբ գրող, թարգմանիչ և եգիպտագետ, համարվում է նահդայի հիմնադիրներից մեկը։

Ռիֆաա Ռաֆի ալ-Տահտաուի
رفاعة رافع الطهطاوي
Ծնվել էհոկտեմբերի 15, 1801(1801-10-15)[1][2]
ԾննդավայրՏահտա
Եգիպտոս Եգիպտոս
Վախճանվել է1873 / 1290 Հիջ.
Վախճանի վայրԿահիրե
Եգիպտոս Եգիպտոս
Մասնագիտություն(գրող, թարգմանիչ)
Ազգությունարաբ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Կրթությունալ-Ազհար համալսարան
Ուշագրավ աշխատանքներ«Մաքուր ոսկու հայտնաբերումը Փարիզ այցելության ընթացքում»
ԱշխատավայրԱյն Շամս համալսարան
ԱզգականներMohamed Fathi Rifaa al-Tahtawi?
 Rifa'a el-Tahtawi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալ-Տահտաուին ծնվել է Տահտայում, Վերին Եգիպտոսում։ Ավարտել է ալ-Ազհարի համալսարանը։ Ավարտելուց հետո Մուհամմադ Ալին նրան նշանակում է հոգևոր առաջնորդ՝ իմամ, ով պետք է ուղեկցեր 1826 թ. Ֆրանսիա ուղարկված 44 անդամներին։ 6 տարի անցկացնելով Ֆրանսիայում, հենց այստեղ գրում է իր ճամփորդության մասին, սակայն այն հրատարակվում է 1834 թվականին, Ֆրանսիայից Եգիպտոս վերադառնալուց հետո։ Գիրքն իրենով նորություն էր արաբ հասարակության համար։ Ալ-Տահտաուին այն անվանել է «Մաքուր ոսկու հայտնաբերումը Փարիզ այցելության ընթացքում» ( արաբերեն՝ تخليص الإبريز في تلخيص باريز) , որը հաճախ անվանում են նաև Ռիֆայի ճամփորդություն։ Նրա ստեղծագործության մեջ Ֆրանսիան ներկայացվում է որպես բազմաթիվ բարիքների աղբյուր։ Մանրամասն պատմվում է ֆրանսիական կարգուկանոնի և սովորույթների մասին։

Ըստ նրա հատկապես ընդօրինակման են արժանի կրթական և գիտական համակարգերը, հասարակության քաղաքական կազմակերպման ձևերը։ Չնայած կյանքի նկատմամբ ունեցած իր ավանդական մոտեցմանը՝ ալ-Տահտաուին ոչ միայն ընդունում է, այլ նաև ապացուցում է ֆրանսիացիների առավելությունը կրթական ոլորտում։ Նա կարծում էր, որ պետք է ընդօրինակել ֆրանսիական կրթական համակարգը, որպեսզի համակողմանի զարգանան գիտությունները՝ առանց որոնց անհնար է հզոր բանակի և նավատորմի ստեղծումը։ Նրա ստեղծագործության մեջ բավական շատ նկարագրություններ կան Ֆրանսիայի քաղաքական ինստիտուտների վերաբերյալ։ Հեղինակը մեծ համակրանքով գրում է լիբերալ շարժումների, սահմանադրական կառավարման մասին։ Պատմում է նաև 1830 թ. տեղի ունեցած հուլիսյան շարժման մասին։ Նրա գրքում շատ մեծ տեղ են գրավում նրա գաղափարները անկախության և ազատության մասին։ Ալ-Տահտաուին նշում է, որ ֆրանսիացիների համար ազատությունը նույնն է, ինչ եգիպտացիների համար արդարությունը, քանի որ իշխանությունը ազատության պայմաններում նշանակում է բոլոր մարդկանց հավասարությունը օրենքի առջև։ Ընդունելով բոլոր մարդկանց հավասարությունը, ալ-Տահտաուին չի ընդունում արևելյան ղեկավարների անսահմանափակ իշխանությունը։ Նա կարծում է, որ լիակատար իշխանությունը պատկանում է Աստծուն։ Իր մտածմունքների վերջում ալ-Տահտաուին գալիս է այն եզրահանգման, որ լիակատար արդարություն աշխարհում չկա և որ այն հարաբերական երևույթ է։

Պետք է նշել նաև, որ ալ-Տահտաուին եկել է այն եզրահանգման, որ ազատությունը, հավասարությունը և արդարությունը համահավասար են։ Նրա կարծիքով մեծ տարբերություն չկա բնական իրավունքի և շարիաթի միջև։ Հասարակության կառուցվածքի եվրոպական ձևերը հնուց հայտնի են մուսուլմանական աշխարհում։ Եվ դրանք չեն հակազդում իսլամին։ Նրա գործունեությունը առաջին խոշոր ներդրումն էր արաբների մեջ ֆրանսիական լուսավորիչների հասարակական-քաղաքական հայացքների պրոպագանդումը։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիֆաա Ռաֆի ալ-Տահտաուի» հոդվածին։