Ռեակտիվ հրետանի

Ռեակտիվ հրետանի (կամ հրթիռային հրետանի), հրթիռահրետանային սպառազիության տեսակ է, նախատեսված հրետանուն բնորոշ առաջադրանքների կատարման համար։ Ռեակտիվ հրետանին հրետանու այլ տեսակներից տարբերվում է նրանով, որ ռեակտիվ հրետանում օգտագործվում են հատուկ ռեակտիվ շարժիչներով արկեր, որոնց նետման, կրակման համար օգտագործվում է ռեակտիվ շարժիչներ տեղադրված հենց այդ արկերի մեջ։ Ռեակտիվ հրետանին լինում է երկու տեսակի՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և տակտիկական հրթիռներ։ Ժամանակակից համազարկային կրակի հրթիռային կայանքները իրենց արդյունավետությամբ համեմատելի են տակտիկական միջուկային զենքի հետ[1], իսկ տակտիկական հրթիռները ըստ որոշ փորձագետների համեմատելի են ստրատեգիական միջուկային զենքի հետ[2].

Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ Սմերչ

Ստեղծման նախադրյալները խմբագրել

Փողային հրետանու և ռեակտիվ հրետանու տարբերությունը հիմնականում այն է, որ փողային հրետանու նետող սարքը տեղադրված է հրանոթի վրա, իսկ ռեակտիվ հրետանու նետող սարքը՝ հենց արկի(հրթիռի) վրա։

Բնութագրերով համեմատելի «Դորա» (սև) թնդանոթի և «Տոչկա» (կարմիր) տակտիկական հրթիռային համալիրի գաբարիտների համեմատականությունը
Մի ԲՄ-21(Գրադ) կայանքի համազարկը(կարմիր ուրվագիծ) համարժեք է 18 հատ 152-մմ «Մստա-Էս» մեքենայից բաղկացած մի հրետանային դիվիզիոնի(սև ուրվագիծ) համազարկին

Հրթիռային հրետանին փողային հրետանու հետ համեմատելիս պետք է նշել, որ փողային հրետանին ունի փողի և նշանառության համակարգի բազմաթիվ անգամ օգտագործելու հնարավորություն, նաև որ փողային հրետանու արկերի ինքնարժեքը ցածր է, պատրաստումը դյուրին, ուստի արձակումը(կրակում) ավելի էժան է համեմատած հրթիռի արձակման հետ։ Պետք է հաշվի առնել նաև, որ փողային հրետանու արկը թռչելիս արագացում է ստանում քանի դեռ գտնվում է փողանցքի մեջ, որը առաջացնում է մի շարք խնդիրներ՝ կրակման պահին մեծ գերբեռնվածություն, փողային մեծ արագություն, նետող սարքի ուժեղ բեռնվածություն և սկզբնական պահին արկը հաղթահարում է բավականին մեծ օդի դիմադրություն։ Այդ պատճառով փողերը պատրաստվում են ավելի ծանր և հաստապատ՝ արդյունքում մեծանում է նշանառության համակարգի, փակաղակի և թնդանոթի քաշն ու գաբարիտը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բուրատինոն հրկիզում է Արխիվացված 2011-11-05 Wayback Machine Ժամանակակից մեխանիկա
  2. Արտասահմանյան ժամանակակից ռազմական շինարարության զարգացման ուղղությունը Արխիվացված 2015-04-03 Wayback Machine ՌԴ ֆեդերալ համաժողովի ֆեդերացիոն խորհրդի անալիտիկ տեղեկագիր