Ռաֆայել Կոռեա

Ռաֆայել Վիսենտե Կոռեա Դելգադո (իսպ.՝ Rafael Vicente Correa Delgado, ապրիլի 6, 1963, Գուայակիլ, Էկվադոր), էկվադորցի պետական և քաղաքական գործիչ, 2006 թվականից Էկվադորի նախագահ։

Ռաֆայել Կոռեա
 
Կուսակցություն՝PAIS Alliance? և Citizen Revolution Movement?
Կրթություն՝Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան (2001), Լուվենի կաթոլիկ համալսարան (1991)[1] և Գուայակիլի Սանտիագո կաթոլիկ համալսարան (1987)[1]
Գիտական աստիճան՝փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝տնտեսագետ և քաղաքական գործիչ
Դավանանքկաթոլիկություն
Ծննդյան օրապրիլի 6, 1963(1963-04-06)[2][3][4] (61 տարեկան)
ԾննդավայրԳուայակիլ, Գուայաս, Էկվադոր[5]
Քաղաքացիություն Էկվադոր[6][7][8]
ՀայրRafael Correa Icaza?
ՄայրNorma Delgado?
ԱմուսինԱննե Մալերբե Գոսելեն
ԶավակներAnne-Dominique Correa?
 
Կայք՝rafaelcorrea.net
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ
Խոսե Մարտի շքանշան[11] Հունգարիային մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչ շղթայով Grand Cross of the Order of the Liberator General San Martín[9] Պերուի Արևի շքանշանի ադամանդներով Մեծ խաչ[13] Ազատագրողի շքանշան Order of Francisco Morazán Национальный орден Сан Лорензо Սուգուստո Սեզար Սանդինո շքանշան[10]

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր

[12]

Պատվավոր դոկտոր

Պատվավոր դոկտոր

Պատվավոր դոկտոր

Բարսելոնայի համալսարանի պատվավոր դոկտոր

Բուենոս Այրեսի համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctor of the University of Havana?

Սանտյա դե Չիլիի համալսարանի պատվավոր դոկտոր

Չիլիի համալսարանի պատվավոր դոկտոր

Կորդովայի ազգային համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctor of the National University of Rosario?

և

honorary doctor of the Peoples' Friendship University of Russia?

Կենսագրություն խմբագրել

Ռաֆայել Կոռեան տնտեսագիտության դոկտոր է (2001), ավարտել է ԱՄՆ Իլինոյսի համալսարանը։ Տնտեսագիտություն է դասավանդել Սան Ֆրանցիսկո դե Կիտոյի համալսարանում։ 2005 թվականի ապրիլի 20-ից օգոստոսի 9-ը զբաղեցրել է էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնը։

Նախագահ է դարձել՝ հաղթելով 2006 թվականի նոյեմբերի 26-ի նախագահական ընտրություններում՝ «հասարակ ժողովրդին» սատարող իր սոցիալիստական տեսլականների և հակաամերիկյան հռետորության շնորհիվ։ Երդմնակալության արարողությունը տեղի ունեացավ 2007 թվականի հունվարի 15-ին։ Արարողությանը ներկա էին Բոլիվիայի (Էվո Մորալես), Վենեսուելայի (Ուգո Չավես), Բրազիլիայի, Չիլիի, Նիկարագուայի (Դանիել Օրտեգա), Պերուի, ինչպես նաև Իրանի (Մահմուդ Ահմադինեժադ) նախագահները։

Ըստ Ռաֆայել Կոռեայի հայտարարությունների՝ նրա արտաքին քաղաքականությունը պետք է միասնական լատինաամերիկյան բլոկի կազմավորման և ԱՄՆ-ի հեգեմոնիայի դեմ պայքարի նպատակ ունենա։ Իր նախընտրական ելույթներից մեկի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին բնութագրեց որպես «անհավանական բութ» անձնաավորություն։ Կոռեան դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ի հետ միասնական առևտրի գոտի ստեղծելուն, դեմ է նաև Մանտա քաղաքի (Էկվադորի արևմուտք) մոտ գտնվող ռազմաօդային բազայի վարձակալման գործող պայմանագիրը ԱՄՆ-ի հետ երկարաձգելուն։

2009 թվականի ապրիլի 26-ին կայացած նախագահական ընտրություններում Կոռեան վերընտրվեց երկրորդ անգամ։ Նրա օգտին քվեարկեց բոլոր ընտրողների 54%-ը։ Երկրորդ տեղում էր նախկին նախագահ Լուսիո Գուտիեռեսը (31 %), երրորդ տեղում՝ Էկվադորի ամենահարուստ բնակիչը՝ բանանային մագնատ Ալվարո Նոբոան (8 %)։ Օտարերկրյա դիտորդների հաղորդմամբ՝ ընտրություններն ընդհանուր առմամբ ընթացան առանց կեղծիքների։ Այդուհանդերձ, որպես գործող նախագահ, Կոռեան նախընտրական քարոզարշավի ժամանակ շատ առավելություններ ուներ[14]։

2009 թվականի օգոստոսի 10-ին նա երկրորդ անգամ մասնակցեց երդմանակալության արարողությանը որպես Էկվադորի նախագահ և իշխանության գլուխ անցավ[15]։

2010 թվականի սեպտեմբերի 30-ին բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ վնասվածք ստացավ բողոքող ցուցարարների հետ հանդիպման ժամանակ։ Մի քանի ժամ գտնվում էր հոսպիտալում, որտեղ բժշկական օգնություն ստանալուց հետո կառավարական զորքը տարհանեց նրան։

2013 թվականի փետրվարի 17-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ և երրորդ անգամ վերընտրվեց որպես Էկվադորի նախագահ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.bbc.co.uk/news/world-latin-america-11449110
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. Munzinger Personen (գերմ.)
  5. http://news.bbc.co.uk/2/hi/americas/6187364.stm
  6. http://www.bbc.co.uk/programmes/p004t33g
  7. http://www.bbc.co.uk/programmes/n3csvhbd
  8. http://www.bbc.co.uk/news/world-latin-america-11455665
  9. https://www.pagina12.com.ar/diario/ultimas/20-102791-2008-04-20.html
  10. https://www.elnuevodiario.com.ni/politica/88036-orden-sandino-correa/
  11. https://www.telesurtv.net/news/Raul-Castro-recibe-oficialmente-a-Rafael-Correa-en-Cuba-20170505-0066.html
  12. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  13. https://web.archive.org/web/20130728225856/http://www.andina.com.pe/Espanol/Noticia.aspx?id=fGpewNQ5e2s=
  14. Ecuadors Präsident Correa feiert Wahlsieg(գերմ.)
  15. «Президент Эквадора снова вступил в должность главы государства». Радио Маяк. 2009 թ․ օգոստոսի 10.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել