Ռայներ Վայս

ամերիկացի ֆիզիկոս

Ռայներ Վայս (անգլ.՝ Rainer Weiss, սեպտեմբերի 29, 1932(1932-09-29)[1][2][3][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն), ամերիկացի ֆիզիկոս, լազերներների և լազերային ինտերֆերոմետրիայի բնագավառի մասնագետ։ LIGO գիտական համագործակցության հիմնադիրներից մեկը, գրավիտացիոն ալիքների գրանցման ոլորտի մասնագետ։ Ներկայումս Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր[16] Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի 2017 թվականի մրցանակակիր։

Ռայներ Վայս
անգլ.՝ Rainer Weiss
Ծնվել էսեպտեմբերի 29, 1932(1932-09-29)[1][2][3][…] (91 տարեկան)
Բեռլին, Վայմարյան Հանրապետություն
Բնակության վայր(եր)Բեռլին
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և աստղաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Թաֆթսի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա[3] և աստղաֆիզիկա[3]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Columbia Grammar & Preparatory School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4][3]
Գիտական ղեկավարJerrold R. Zacharias?
Եղել է գիտական ղեկավարNergis Mavalvala?, Nelson Lloyd Christensen?[5], Rana Adhikari?[5], Peter Kurt Fritschel?[5], Brett Bochner?[5], Joseph Anthony Giaime?[5], Brian Thomas Lantz?[5], Ryan Christopher Lawrence?[5], Partha Saha?[5], Michelle Stephens?[5], Julien Sylvestre?[5], Shaoul Ezekiel?[5], Joseph Michael Kovalik?[5], Dirk Joachim Muehlner?[5], David Kingston Owens?[5], Patricia Marie Downey?[5], Daniel Dewey?[5] և Jeffrey Clark Livas?[5]
Ազդվել էՌոբերտ Դիքե
Պարգևներ
 Rainer Weiss Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վայսը ծնվել է Բեռլինում 1932 թվականին և նույն թվականին՝ հոր ձերբակալությունից հետո, նրա ընտանիքը տեղափոխվել է Պրահա։ Հոր կոմունիստական հայացքների և. հրեաական ծագման պատճառով 1938 թվականին ընտանիքը լքել էնացիստական գերմանիայի օկուպացրած Չեխոսլովակիան, և 1939 թվականի հունվարին հասել են ԱՄՆ[17]։

Նյու Յորքում հայրը՝ Ֆրեդերիկ Վայսը (անգլ.՝ Frederick A. Weiss), մասնագիտությամբ նյարդաբան, դարձել է հոգեվերլուծաբան, սկսել է մասնավոր պրակտիկա և հրապարակել է մի շարք աշխատություններ այդ ոլորտում[18]։ Մայրը՝ Գերտրուդ Լոսները (անգլ.՝ Gertrude Loesner), նախքան արտագաղթելը սկսնակ դերասանուհի է եղել, և Նյու Յորքում նա աշխատել է վաճառողուհի հանրախանութում[19]։

Վայսն իր երիտասարդությունն անցկացրել է Վերին Վեսթսայդում։ Սովորել է սկզբում պետական դպրոցում, այնուհետև հեղինակավոր Կոլումբիայի քերականական մասնավոր դպրոցում (անգլ.՝ Columbia Grammar School) որից հետո 1950 թվականին ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ։ Մասնագիտացել է ճարտարագիտության մեջ, երկրորդ կուրսում տեղափոխվել է ֆիզիկայի բաժին։ 1953 թվականին թողել է ուսումը, բայց շուտով վերադարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ որպես տեխնիկ Ջերոլդ Ռ․ Զաքարիայի լաբորատորիայում՝ զբաղվել է առոմային ժամացույցի նախագծմամբ, համարյա երկու տարի անց նա կրկին դարձել է ուսանող՝ համատեղելով ուսումը լաբորատորիայում աշխատանքի հետ[17][19]։ 1955 թվականին ստացել է բակալավրի կոչում, իսկ 1962 թվականին՝ ֆիզիկայի դոկտորի կոչում Թաֆթս համալսարանից։ 1962-1964 թվականներին հետդոկտորական ասպիրանտուրա է անցել Փրինսթոնի համալսարանում՝ Ջերոլդ Ռ Զաքարիայի լաբորատորիայում։ 1964 թվականից աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ 1973 թվականին դարձել է պրոֆեսոր։

1970-ականներին Վայսը տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթման սպեկտրը չափելու ռահվիրաներից մեկն էր, իսկ ավելի ուշ՝ COBE արբանյակային գիտական թիմի խորհրդատուն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Gregersen E. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. YouTube video — ed. size: 500000000
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 Mathematics Genealogy Project — 1997.
  6. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  7. https://gruber.yale.edu/cosmology-laureates
  8. https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
  9. Höchste Auszeichnung: Physik-Nobelpreis geht an drei US-Gravitations-Forscher — 2017.
  10. The Nobel Prize in Physics 2017Royal Swedish Academy of Sciences, 2017.
  11. http://www.aps.org/programs/honors/prizes/prizerecipient.cfm?last_nm=Weiss&first_nm=Rainer&year=2007
  12. https://www.elte.hu/diszdoktorok
  13. http://cms.ual.es/UAL/universidad/organosgobierno/rectorado/pagina/HONORISCAUSA
  14. https://eps-hepp.web.cern.ch/eps-hepp/cocconi-prize-awards.php
  15. https://clarivate.com/citation-laureates
  16. «The Shaw Prize — Top prizes for astronomy, life science and mathematics». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  17. 17,0 17,1 «Հարցազրույց Ռայներ Վայսի հետ» (PDF). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  18. «Frederick A. Weiss Papers: An inventory of his papers at Syracuse University». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  19. 19,0 19,1 «Meet the college dropout who invented the gravitational wave detector». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայներ Վայս» հոդվածին։