Ջուրջու (ռումիներեն՝ Giurgiu; բուլղար․՝ Гюргево), քաղաք Ռումինիայի հարավում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է, ունի մունիցիպի (համեմատաբար մեծ քաղաքի) կարգավիճակ։ Ընկած է Դանուբի ձախ ափին՝ բուլղարական Ռուսե քաղաքի դիմաց։ Իր կազմում ունի նաև երեք կղզի, որոնցից ամենաընդարձակի վրա է գտնվում նավահանգիստը՝ Սմարդան։ Ջուրջուն երկրի մայրաքաղաք Բուխարեստից գտնվում է մոտավորապես 60 կիլոմետր հեռավորության վրա[2] և նրա հետ կապված է թե՛ ավտոմայրուղով, թե՛ երկաթուղով, որը շահագործվում է 1869 թվականից ի վեր (Ջուրջուն եղել է Բուխարեստի հետ երկաթգծով կապված առաջին բնակավայրը Ռումինիայում)։ 1952-1954 թվականներին Դանուբի վրա, Խորհրդային Միության աջակցությամբ, կառուցվել է 2800 մետր երկարությամբ կամուրջ, որով Ջուրջուն կապվել է բուլղարական Ռուսեի հետ։ Քաղաքն արտահանում է փայտանյութ, հացահատիկ, աղ, նավթ, ներմուծում է ածուխ, երկաթ, տեքստիլ։

Բնակավայր
Ջուրջու
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես46,94 կմ²
ԲԾՄ25±1 մետր
Բնակչություն54 551 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ080011–080882
Պաշտոնական կայքprimariagiurgiu.ro
Ջուրջու (Ռումինիա)##
Ջուրջու (Ռումինիա)

Բնակչություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
1900 13 977—    
1912 20 629+47.6%
1930 31 016+50.4%
1941 26 551−14.4%
1948 30 197+13.7%
1956 32 613+8.0%
1966 39 199+20.2%
1977 51 544+31.5%
1992 74 191+43.9%
2002 69 587−6.2%
2011 54 655−21.5%
Աղբյուր՝ Census data, 1930–1948.[3]

2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Ջուրջուի բնակչության թվաքանակը եղել է 69.345[4]։

Քաղաքի բնակչության ազգային կազմը.

ԱզգությունըԱնձանց թվաքանակըՏոկոսը
ռումիններ6624195,5%
գնչուներ29644,3%
հունգարներ400,1%
գերմանացիներ12< 0,1%
թուրքեր12< 0,1%
հույներ7< 0,1%
իտալացիներ7< 0,1%
ռուսներ6< 0,1%
սերբեր3< 0,1%
բուլղարներ3< 0,1%
թաթարներ2< 0,1%
հայեր2< 0,1%
ուկրաինացիներ1< 0,1%
հրեաներ1< 0,1%
ազգությունը չնշածներ31< 0,1%

Մայրենի լեզու են հայտարարել՝

ԼեզունԱնձանց թվաքանակըՏոկոսը
ռումիներենը6824898,4%
գնչուերենը9821,4%
հունգարերենը31< 0,1%
գերմաներենը12< 0,1%
թուրքերենը12< 0,1%
իտալերենը7< 0,1%
հունարենը6< 0,1%
սերբերենը3< 0,1%
ռուսերենը2< 0,1%
թաթարերենը2< 0,1%
ուկրաիներենը1< 0,1%
չեխերենը1< 0,1%
հայերենը1< 0,1%
մայրենի լեզուն չնշածներ30< 0,1%

Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.

ԴավանանքըԱնձանց թվաքանակըՏոկոսը
ուղղափառ6810098,2%
կաթոլիկներ (հռոմեադավան)3140,5%
ադվենտիստներ2870,4%
ֆրատերականներ1490,2%
հիսունականներ950,1%
կաթոլիկներ (հունադավան)500,1%
բապտիստներ490,1%
բողոքականներ (ռեֆորմատ.)34< 0,1%
աթեիստներ27< 0,1%
մուսուլմաններ25< 0,1%
լյութերականներ22< 0,1%
անկրոն19< 0,1%
հնադավաններ10< 0,1%
լյութերականներ (պրեսվիտերական եկեղեցու)7< 0,1%
լյութերականներ (աուգսբուրգյան դավանանքի)6< 0,1%
հրեաներ2< 0,1%
ունիտար.1< 0,1%
դավանանքը չնշածներ31< 0,1%

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2021 Romanian censusNational Institute of Statistics.
  2. Фізичні відстані розраховані за координатами населених пунктів
  3. Populatia RPR la 25 ianuarie 1948, p. 14
  4. «Structura Etno-demografică a României» (румунською). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Побратимени градове на страницата на община Русе
  6. «МЕЖДУНАРОДНО СЪТРУДНИЧЕСТВО НА ОБЩИНА РУСЕ - Побратимени градове». Община Русе [Municipality Ruse] (բուլղարերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուրջու» հոդվածին։