Ջոն Գաուեր կամ Ջոն Գովեր (անգլ.՝ John Gower, մոտ 1330[1][2][3][…], Քենթ, Անգլիա[4] - հոկտեմբեր 1408[1] կամ 1408[5], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[4]), իր ժամանակներում հայտնի անգլիացի բանաստեղծ, Լենգլանդի ժամանակակից և Չոսերի անձնական ընկերը։ Հայտնի երեք ստեղծագործությունների հեղինակն է (ֆր.՝ Mirour de l'Omme, լատին․՝ Vox Clamantis և անգլ.՝ Confessio Amantis), որոնք գրված են ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն[6]։ Այս երեք բանաստեղծությունները միավորված են ընդհանուր բարոյական և քաղաքական թեմաներով։

Ջոն Գաուեր
անգլ.՝ John Gower
Ծնվել էմոտ 1330[1][2][3][…]
ԾննդավայրՔենթ, Անգլիա[4]
Վախճանվել էհոկտեմբեր 1408[1] կամ 1408[5]
Վախճանի վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն[4]
ԳերեզմանSouthwark Cathedral
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Ուշագրավ աշխատանքներConfessio Amantis, Unanimes esse qui secula?, Vox Clamantis?, Mirour de l'Omme?, Le traitié pour essampler les amantz marietz?, Cinkante balades?, Cronica tripertita?, Carmen super multiplici viciorum pestilencia?, Rex celi deus?, Quicquid homo scribat (In fine)?, Quia unusquisque?, Presul ouile regis?, In praise of peace?, O recolende?, Orate pro anima?, O deus immense?, H. aquile pullus?, Est amor?, Eneidos bucolis?, Ecce patet tensus?, Dicunt scripture?, De lucis scrutinio? և Cultor in ecclesia?
 John Gower Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գաուերի վաղ կյանքի միայն մի քանի մանրամասներ են պահպանվել։ Նա ծնվել է մի ընտանիքում, որը ունեցվածք է ունեցել Կենտում և Սաֆոլքում[7]։ Ապագա բանաստեղծը ստացել է փաստաբանի կրթություն և ակտիվ մասնակցել իր ժամանակի քաղաքական կյանքին։ Գրել է անգլերեն, ֆրանսերեն և լատիներեն լեզուներով[8]։ Գրողը եղել է բանաստեղծ Ջեֆֆրի Չոսերի ընկերը, որի ստեղծագործություններում տպագրվել են նաև Գաուերի որոշ բանաստեղծություններ[9]։ Չոսերը իր Տրոիլ և Կրեսիդա բանաստեղծությունը նվիրել է բարոյական Գաուերին։ Ի պատասխան՝ Գաուերը իր գրած Սիրահարի խոստովանություն[10] (անգլ.՝ Confessio Amantis) բանաստեղծության մեջ գովաբանել է Չոսերին։ Շեքսպիրը Գաուերին ներկայացրել է որպես Պերիկլ պիեսի երգչախմբի մասնակից։

Փոշուց ինքը ՝ հին Գաուերը,

Միս գտած հայտնվեց ձեզ մոտ։

Նա երգելու է հնության երգ

Եվ, հավանաբար, ձեզ զվարճացնելու է։

Մեկ անգամ չէ, որ ծոմ են պահում և մսակեր են,

Խնջույքների կամ խոսակցությունների ձայնին

Այդ երգը ազնվականների և կանանց համար

Հաճելի էր բալասանի պես

Եվ լուսավորում է նրանց, ինչպես Հելիոսը,

լատին․՝ Et bonum quo antiquius, eo melius

Բայց եթե դու, որ միտքդ կենդանի է,

Ես, ծեր մարդ, իմ երգով

Ինձ հիմա կարող է դուր գալ -

Ես շոյված եմ ձեզ զվարճացնելու համար։
- Գաուեր

:

Ստեղծագործություն խմբագրել

  • Գաուերի երեք կարևոր գործերից առաջինը Մարդկային հայելի (ֆր.՝ Mirour de l'Omme) կամ Արտացոլող հայելին[11] Speculum meditantis բանաստեղծությունը, որը պարունակում է ավելի քան 30000 ութանկյուն տող ֆրանսերեն, որտեղ տասներկու տողերը կազմում են մեկ տող `աավավվվավվայի նման զուգավորված հանգավորմամբ։
  • Գաուերի մեկ այլ 1382 թվականին գրված Լացող ձայն (լատին․՝ Vox clamantis), լատիներեն լեզվով 10265 էլեգիական ոտանավորների այլաբանությունն է, որոնք պահպանվել են տաս ձեռագրերում։
  • Նրա ամենակարևոր աշխատանքներից երրորդը Սիրահարի խոստովանություն (անգլ.՝ Confessio amantis) ստեղծագործությունն է, որն առաջին անգամ խմբագրվել է մոտ 1390 թվականին, վերջին վերանայումը՝ մոտ 1393 թվական, գրված է անգլերենով։
  • Գաուերին է պատկանում նաև (լատին․՝ Chronica tripartita) ստեղծագործությունը, որը գրվել է լատինական վեցաչափերով։

Մահ խմբագրել

Ջոն Գաուեր «Սաութուորք տաճար»

Ջոն Գաուերը կյանքի վերջին տարում կուրացել է։ Նա մահացել է 1408 թվականին, թաղվել է պատարագ եկեղեցու (այժմ ՝ Սաութուորք տաճար) ցուցադրական գերեզմանում, որը պահպանվում է մինչ օրս[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Poetry Online database
  3. 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.britannica.com/biography/John-Gower
  5. 5,0 5,1 5,2 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
  6. «Gower, John». Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. Samuels, M. L. (Michael Louis) (1988). «The English of Chaucer and his contemporaries : essays». Aberdeen University Press. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
  8. https://ru.wikisource.org/wiki/%D0%AD%D0%A1%D0%91%D0%95/%D0%93%D0%BE%D0%B2%D0%B5%D1%80_%D0%B8%D0%BB%D0%B8_%D0%93%D0%BE%D1%83%D0%B5%D1%80,_%D0%94%D0%B6%D0%BE%D0%BD
  9. Usk, Thomas, -1388. (2002). «Testament of love». University of Toronto Press. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. Dijk, Conrad van. (2013). «John Gower and the limits of the law». D.S. Brewer. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
  11. «§4. The French "Speculum Meditantis" ("Mirour de l'Omme"). VI. John Gower. Vol. 2. The End of the Middle Ages. The Cambridge History of English and American Literature: An Encyclopedia in Eighteen Volumes. 1907–21». www.bartleby.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
  12. https://www.lollardsociety.org/pdfs/Gower_Works_vol4Latin.pdf

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Գաուեր» հոդվածին։