Ջոնի Լյուիս

Ջոնաթան Քենդրիկ «Ջոնի» Լյուիս (անգլ.՝ Jonathan Kendrick «Johnny» Lewis, հոկտեմբերի 29, 1983(1983-10-29)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] - սեպտեմբերի 26, 2012(2012-09-26)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որը հայտնի է «Անարխիայի որդիները» սերիալում Քիփ «Օմլետ» Էփսի դերով։

Ջոնի Լյուիս
Ծնվել էհոկտեմբերի 29, 1983(1983-10-29)[1]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Մահացել էսեպտեմբերի 26, 2012(2012-09-26)[2] (28 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լոս Անջելեսում՝ Մայքլի և Դիվոնա Լյուիսի ընտանիքում՝ ստանալով կրկնակի կանադա-ամերիկյան քաղաքացիություն[3]։

Դերասանական առաջնաելույթը կայացել է 2000 թվականին։ Կարիերան սկսել է «Ամերիկյան երազներ», «Միայնակ սրտեր» և այլ սերիալներում դեռահասի դերեր խաղալով։ Մեծ ժողովրդականություն է ձեռք բերել Կուրթ Սաթերի «Անարխիայի որդիները» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո։

2012 թվականի սեպտեմբերի 26-ին Լյուիսին մահացած են գտել Լոս Անջելեսում վարձակալած տան մոտ[4]։ Տան ներսում հայտնաբերվել է նաև վիլլայի 81-ամյա տիրուհի Քեթրին Դևիսի մարմինը։ Ենթադրվում է, որ դերասանը ծեծելով սպանել է կնոջը, բարձրացել տանիք և դժբախտ պատահարի հետևանքով ընկել է այնտեղից[5]։ Լյուիսը թմրանյութերի ազդեցության տակ չի եղել, ինչպես համարվել էր ավելի վաղ[6]։

Անձնական կյանք խմբագրել

2005 թվականից մինչև 2006 թվականը հանդիպել է երգչուհի Քեթի Փերրի հետ[7]։

2010 թվականի ապրիլի 6-ին Լյուիսը և դերասանուհի Դայան Մարշալ Գրինը ունեցել են դուստր՝ Կալա Մեյը[8][9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

Կինո
ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
2004Բարձրացրու քո ձայնըRaise Your VoiceԷնգելբերտ «Կիվի» Վիլսոն
2005Սատանան մարմնումPretty PersuasionՈւորեն Փրեսքոթ
2005ՆորեկըUnderclassmanԱլեքսանդր Ջեֆրիս
2007Փալո ԱլտոPalo AltoՆոլան
2007Այլմոլորակայիններ ընդդեմ գիշատչի։ ՌեքվիեմAliens vs. Predator: RequiemՌիկի Հովարդ
2008Մեկ բաց թողնված զանգOne Missed CallԲրայան Սոուզ
2008ՀանցագործըFelonՍնոումեն
2010ՓախստականներThe RunawaysՍքոթ
2011Սիրելի ՄոլլինLovely MollyԹիմ
2011Կախարդական հովիտMagic ValleyՋոն
2012186 դոլլար ազատության համար186 Dollars to FreedomՋորջ

Հեռուստատեսություն խմբագրել

Հեռուստատեսություն
ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴերՆշումներ
2000Յոթերորդ երկինք7th HeavenՆորթոնԷպիզոդ «Tunes»
2000Մալքոլմը կենտրոնումMalcolm in the MiddleՄարտին ԿադետԷպիզոդ «Therapy»
2001Դատելով ԷմիինJudging AmyԴեսմոնդԷպիզոդ «Surprised by Gravity»
2001—2003Բոստոնի դպրոցBoston PublicԲոդհիԷպիզոդ 4
2001—2002Ցանկությունների գործարանըThe Sausage FactoryԳիլբիԷպիզոդ 13
2002ՊաշտպանըThe GuardianԹեդ ՓոփերԷպիզոդ «Mothers of the Disappeared»
2002Այո՛, հարգելիսYes, DearՌիկիԷպիզոդ «Making Babies»
2003—2004Ամերիկական երազանքներAmerican DreamsԼենիԷպիզոդ 7
2004Դրեյք և ՋոշDrake & JoshՍքոթԷպիզոդ 4
2004—2005ՀնգյակQuintupletsՊիրս ՉեյզԷպիզոդ 22
2005Սմոլվիլի գաղտնիքըSmallvilleԳաբրիել ԴունկանԷպիզոդ «Hidden»
2005—2006Միայնակ սրտերThe O.C.Դենիս «Չիլի» ՉայլդրեսԷպիզոդ 9
2006C.S.I.. Հանցագործության վայրըCSI: Crime Scene InvestigationԹեդ ՍիդլիԷպիզոդ «Up in Smoke»
2007Շաբաթական 8 օրEight Days a Week
2007ՈսկորներBonesԷնզո ՖալսինելաԷպիզոդ «The Priest in the Churchyard»
2007ՇնաձուկSharkՄայքլ ՀեկֆորդԷպիզոդ «Student Body»
2008Դետեկտիվ ՌաշCold CaseԷպիզոդ «Spiders»
2008—2009Անարխիայի որդիներըSons of AnarchyՔիփ «Օմլետ» ԷփսԷպիզոդ 26
2009Մտածել ինչպես հանցագործըCriminal MindsԷրիկ Ռայան ՕլսոնԷպիզոդ «Zoe’s Reprise»

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.the-sun.com/entertainment/7260216/who-johnny-lewis-death-by-fame/
  2. 2,0 2,1 2,2 'Sons of Anarchy' actor Johnny Lewis dies in bizarre double death
  3. «Johnny Lewis». IMDb. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «Известный актер и экс-бойфренд певицы Кэти Перри найден мертвым». KM.RU Новости - новости дня, новости России, последние новости и комментарии. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. «'Sons of Anarchy' actor dead in Hollywood murder mystery - CNN.com». CNN. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. «Actor who apparently killed landlady not on drugs». Yahoo News. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. «Katy Perry 'Devastated' Over Ex Johnny Lewis' Death». The Huffington Post. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. «The Secret Life of Johnny Lewis - Los Angeles Magazine» (անգլերեն). Los Angeles Magazine. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  9. «Diane Gaeta/ Diane Marshall-Green- Sons of Anarchy Johnny Lewis' Baby Mama?? (bio wiki)». wagcelebrity.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնի Լյուիս» հոդվածին։