Ջենիֆեր Լոպես

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի

Ջենիֆեր Լին Լոպես (անգլ.՝ Jennifer Lynn Lopez, իսպ.՝ Jennifer Lynn López, հայտնի է նաև որպես Ջեյ Լո անգլ.՝ J.Lo, հուլիսի 24, 1969(1969-07-24)[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք[4]), ամերիկացի հանրահայտ երգչուհի, երգահան, դերասանուհի, պրոդյուսեր, որը համաշխարհային ճանաչում ստացավ, երբ 1999 թվականին թողարկեց իր առաջին "On the 6" ալբոմը։ Առաջին անգամ գլխավոր դերում հանդես եկավ «Սելենա» ֆիլմում (1997) և արժանացավ Ալմայի լավագույն դերասանուհի մրցանակին։ Մինչ այսօր Ջենիֆեր Լոպեսը վաճառել է միլիոնավոր փղիկներ և սահմանել բազմաթիվ ռեկորդներ։

Ջենիֆեր Լոպես
Բնօրինակ անունանգլ.՝ Jennifer Lopez
Ի ծնե անունանգլ.՝ Jennifer Lynn Lopez
Նաև հայտնի է որպեսJ.Lo
Ծնվել էհուլիսի 24, 1969(1969-07-24)[1][2][3][…] (54 տարեկան)
Բրոնքս շրջան, Նյու Յորք[4]
Երկիր ԱՄՆ
ԺանրերEDM, ռիթմ էնդ բլյուզ, փոփ, լատինական երաժշտություն և հիփ հոփ
Մասնագիտությունկինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, պարուհի, կինոռեժիսոր, պարուսույց, հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, նորաձևության դիզայներ, ինքնակենսագիր, ռեստորատոր, գործադիր պրոդյուսեր, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և մոդել
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլEpic Records, Capitol Records, Island Records և Work Group?
ԱմուսինՄարկ Էնթոնի, Cris Judd?, Ojani Noa? և Բեն Աֆլեք[5]
Պարգևներ
Կայքjenniferlopez.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Jennifer Lopez Վիքիպահեստում

2011 թվականի հոկտեմբերից[7] հանդիպում է պարող Կասպեր Սմարթի հետ[8][9]։

Ջենիֆերը ունի երկու երեխա, որոնց հայրը Մարկ Էնթոնին է։ Հուլիսի 17-ին 2022 թվականաին ամուսնացել է Բեն Աֆլեքի հետ

Վաղ կյանք խմբագրել

Ջենիֆեր Լին Լոպեսը ծնվել է 1969 թվականի հուլիսի 24-ին Նյու Յորքի հինգ շրջաններից մեկում՝ Բրոնքսում[10][11]։ Նրա ծնողները՝ Գուադալուպե Ռոդրիգեզն ու Դեյվիդ Լոպեսը պուերտոռիկացիներ են[12][13][14]։ Նա ունի ավագ քույր՝ Լեսլին, և կրտսեր քույր՝ Լինդան, որը մասնագիտությամբ լրագրող է[15]։ Դեյվիդը, մինչև ընկերությունում համակարգչային մասնագետ աշխատելը, գիշերային հերթափոխով աշխատանքի էր անցել ապահովագրական ընկերությունում, իսկ մայրը՝ Գուադալուպեն տնային տնտեսուհի էր։ Երբ Լոպեսը ծնվեց, ընտանիքն ապրում էր «Քասլ Հիլլ» թաղամասի մի փոքրիկ բնակարանում։ Մի քանի տարի անց ընտանիքին հաջողվեց գումար հավաքել և գնել երկու հարկանի տուն, որը, իրոք, մեծ հաջողություն էր համեմատաբար աղքատ ընտանիքի համար[16]։ Հինգ տարեկան հասակում Լոպեսը իր առաջին քայլերն է անում երգի և պարի ասպարեում։ Նա յոթ տարեկանում իր դպրոցի հետ մեկտեղ շրջագայություններով հանդես է եկել Նյու Յորքում։ Նրա ծնողները մեծ կարևորություն էին տալիս աշխտասիրությանն ու անգլերենի իմացությանը։ Նրանք իրենց երեք դուստրերի համար հնարավորություններ էին ստեղծում՝ միմյանց և իրենց ընկերների առջև հանդես գալու, ելույթներ ունենալու, որպեսզի հետագայում նրանք խոչընդոտների առջև չկանգնեն[17]։ Լոպեսն իր ողջ ակադենմիական կարիերան անցկացրել է կաթոլիկ դպրոցներում՝ ավարտելով Փրեստոնի ավագ դպրոցը[18]։ Դպրոցում Լոպեսը զբաղվել է մարմնամարզությամբ, հանդես է եկել իրենց դպրոցի թեթև աթլետիկայի և սոֆթբոլի կազմում[19]։ Նա ավելի շատ հաջողություններ է գրանցել սպորտի ասպարեզում, քան ակադեմիական կյանքում՝ մասնակցելով մի շարք ազգային մրցաշարերի[17]։

Ավագ դպրոցի վերջին տարում Լոպեսին հայտնի է դառնում, որ ֆիլմում դեռահաս աղջիների փոքրիկ դերերի համար քասթինգ է հայտարարված։ Նա, մասնակցելով քասթինգին, հանդես եկավ Քոնի Կեսերմանի «My Little Girl» ֆիլմում, որն այդքան էլ բարձր վարկանիշ չգրանցեց[20]։ Լոպեսը հանդես է եկել Միրայի՝ մի երիտասարդ կնոջ կերպարով, որը գտնվում է խնդրահարույց աղջիկների ուշադրության կենտրոնում։ Իր դերը կերտելուց հետո, Լոպեսի մեջ ցանկություն է առաջանում՝ դառնալու հայտնի աստղ ֆիլմասպարեզում։ Չնայած նրա այդ ցանկությանն՝ իր ծնողներին գոհունակություն պատճառելու համար նա հաճախում է Բարուխի քոլեջ, սակայն առաջին կիսամյակից հետո դուրս է մնում։ Նա իր ծնողների հետ կիսվել է ֆիլմասպարեզում հայտնի աստղ դառնալու իր երազանքի մասին, սակայն ծնողները գտնում էին, որ դա հիմար գաղափար է, և ոչ մի լատին երբևէ այդպիսի քայլի չի գնացել։ Այս տարաձայնությունները ստիպում են Լոպեսին լքել իր հայրենի տունը և տեղափոխվել Մանհեթան, որտեղ փոքրիկ բնակարան է վարձում։ Այս ժամանակահատվածում Լոպեսը հանդես է եկել տեղական մյուզիքլներում, որոնք էին՝ «Հիսուս Քրիստոս գերաստղը» և «Օկլահոման»։ Բրոդվեյ թատրոնը վերջինիս հնարավորություն է տվել հանդես գալու մյուզիքլների երգչախմբում, որով նա հինգ ամիս շարունակ շրջագայել է Եվրապայով մեկ։ Այս դերում նա իրեն այդքան էլ լավ չէր զգում, քանի որ խմբի անդամներից միակն էր, որ մեներգով չէր ներկայանում։ Նա հետագայում Ճապոնիայից հրավեր ստացավ՝ ներկայանալու «Synchronicity» շոուում, որտեղ նա հանդես էր գալիս և՛ պարուհու, և՛ երգչուհու, և՛ պարուսույցի կերպարով[16]։

Ձայնադարան խմբագրել

Հավաքածուներ/EP խմբագրել

  • 2002 J to tha L-O!։ The Remixes
  • 2003 The Reel Me
  • 2012 Dance Again… the Hits

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրՌեժիսորԽաղընկերներ
1986Իմ փոքրիկ աղջիկըMy Little GirlՄայրաԴրամաԿոննի ԿայսերմանՋեյմս Էրլ Ջոնս,
Ջերալդին Պեյջ,
Մերի Ստյուարտ Մասթերսոն,
Էնն Միրա,
Պամելա Պեյտոն-Ռայթ
1987 –ԿենսագրությունBiographyմարմնավորում է ինքն իրենՍերիալ,
Փաստագրական,
Կենսագրական,
Պատմական
Ջոն Գրիֆին
Ջինն Բեգլի
Սելինա Լին
Ջեք Պերկինս,
Փիթեր Գրեյվզ,
Գարի Սմիթ,
Ռոդի ՄակԴաուել,
Դեյվ Հոֆման
1990 – 1994Վառ գույներովIn Living ColorԹռչող աղջիկՍերիալ,
Կատակերգություն
Պոլ Միլեր
Տերի ՄակԿոյ
Ռոզի Պերես
Ջիմ Քերրի,
Դևիդ Ալան Գրիր,
Տի’Կեյյա Քրիստել Կեյմե,
Թոմմի Դևիդսոն,
Դեիդրե Լենգ
1993Համար 7 չվերթի կործանումըNurses on the Line: The Crash of Flight 7Ռոզի ՌոմերոԴրամաԼարի ՇոուԼինդսեյ Վագներ,
Ռոբերտ Լոջա,
Դևիդ Կլեննոն,
Ֆերա Ֆորկ,
Պոլա Մարշալ
1993 – 1994Երկրորդ հնարավորությունSecond ChancesՄելինդա ԼոպեսՍերիալ,
Դրամա,
Մելոդրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Շարոն Միլեր
Ջին Ռեյնոլդս
Կոնի Սելեքա,
Մեթ Սելինջեր,
Մեգան Ֆոլոուզ,
Ռեյ Ուայզ
1994Մալիբու հոթելըHotel MalibuՄելինդա ԼոպեսՍերիալ,
Դրամա
Շարոն ՄիլերՋոաննա Կեսիդի,
Շերիլ Պոլակ,
Ջոն Դայ,
Գարի Օ’Ռեյլի,
Ռոմի Ուինդսոր
1995Իմ ընտանիքըMy FamilyՄարիա ՍանչեսԴրամաԳրեգորի ՆավաԷդվարդ Ջեյմս Օլմոս,
Ռաֆաել Կորտես,
Իվեթ Ռեյնա,
Ամելիա Զապատա,
Ջեյկոբ Վարգաս
1995Փողի գնացքMoney TrainԳրեյս ՍանտյագոՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական
Ջոզեֆ ՌուբինՈւեսլի Սնայփս,
Վուդի Հարելսոն,
Ռոբերտ Բլեյք,
Քրիս Կուպեր
1996ՋեքJackմիսս ՄարկեսՖենտեզի,
Դրամա,
Կատակերգություն
Ֆրենսիս Ֆորդ ԿոփոլաՌոբին Ուիլյամս,
Դայան Լեյն,
Բրայան Կերվին,
>Բիլ Կոսբի
1996Արյուն և գինիBlood and WineԳաբրիելա 'Գաբբի'Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Բոբ ՌեյֆելսոնՋեք Նիկոլսոն,
Սթիվեն Դորֆ,
Ջուդի Դևիս,
Մայքլ Քեյն
1997ՍելենաSelenaՍելենա Կանտալինյա-ՊերեսԴրամա,
Կենսագրական,
Երաժշտական
Գրեգորի ՆավաՋեքի Գուերա,
Կոնստանս Մարի,
Ալեքս Մենեսես,
Ջոն Սեդա
1997ԱնակոնդաAnacondaԹերրի ՖլորեսՍարսափ,
Թրիլեր,
Արկածային
Լուիս ԼլոսաԱյս Կյուբ,
Ջոն Վոյտ,
Էրիկ Ստոլց,
Ջոնաթան Հայդ
1997ՇրջադարձU TurnԳրեյս ՄաքենաԹրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական
Օլիվեր ՍթոունՇոն Պեն,
Նիկ Նոլտի,
Բիլի Բոբ Տորնտոն,
Ջոն Վոյթ
1998Տեսադաշտից դուրսOut of SightKԿարեն ՍիսկոՄարտական,
Թրիլեր,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Սթիվեն ՍոդերբերգՋորջ Կլունի,
Վինգ Ռեյմզ,
Դոն Չիդլ,
Սթիվ Զան
1998Մրջյուն ԱնցըAntzԱզտեկա (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Էրիկ Դարնել
Տիմ Ջոնսոն
Վուդի Ալեն,
Դեն Էյկրոյդ,
Էն Բենկրոֆտ,
Ջեյն Կուրտին,
Դեննի Գլովեր
2000ԲջիջըThe CellՔեթրին ԴինՍարսափ,
Ֆանտաստիկ,
Թրիլեր
Տարսեմ ՍինխՎինս Վոն,
Վինսենտ Դ’Օնոֆրիո,
Ջեյկ Ուեբեր,
Դիլան Բեյկեր
2001Հարսանեկան իրարանցումThe Wedding PlannerՄերի ՖիորեՄելոդրամա,
Կատակերգություն
Ադամ ՇենկմանՄեթյու ՄակԿոնահի,
Բրիջիտ Ուիլսոն,
Ջասթին Չեմբերս,
Ջուդի Գրիր
2001Հրեշտակի աչքերAngel EyesՇերոն ՊոգեԹրիլեր,
Դրամա,
Մելոդրամա
Լուիս ՄանդոկիՋեյմս Կևիզել,
Ջերեմի Սիսթո,
Թերենս Հովարդ,
Սոնյա Բրագա
2002Բավական էEnoughՍլիմ ՀիլլերԹրիլեր,
Դրամա
Մայքլ ԷպտեդԲիլ Կեմպբել,
Տեսա Ալեն,
Ջուլեթ Լյուիս,
Դեն Ֆութերման
2002Տիկին սպասուհիMaid in ManhattanՄարիսա ՎենտուրաԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ուեյն ՎանՌեյֆ Ֆայնս,
Նատաշա Ռիչարդսոն,
Ստենլի Տուչի,
Թայլեր Պոզի
2003ՋիլիGigliՌիկիՄելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Մարտին ԲրեսթԲեն Աֆլեկ,
Ջասթին Բարտա,
Քրիստոֆեր Ուոքեն,
Ալ Պաչինո
2003Սելենա։ Լավագույն հիթերSelena: Greatest HitsՍելենաԵրաժշտականԱբրահամ Կուինտանիլյա կրտ.Պիտ Աստուդիլո,
Բարի Բոյզ,
Ալվարո Դե Տորես,
Ջո Օյեդա
2004Աղջիկը ՋերսիիցJersey GirlԳերտրուդա ՍտայնիԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Քևին ՍմիթԲեն Աֆլեկ,
Լիվ Թայլեր,
Ռակել Կաստրո,
Ջենիֆեր Շվալբախ Սմիթ,
Ջեյսոն Բիգգզ
2004Եկեք պարենքShall We DanceՊոլինաԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Փիթեր ՉելսոմՌիչարդ Գիր,
Սյուզեն Սարանդոն,
Լիզա Էն Ուոլտեր,
Ստենլի Տուչի
2005Եթե սկսեսուրը հրեշ էMonster-in-LawՇառլոտ 'Չառլի' ՉանտիլինիՄելոդրամա,
Կատակերգություն
Ռոբերտ ԼուկետիչՋեյն Ֆոնդա,
Մայքլ Վարտան,
Վանդա Սայկես,
Ադամ Սքոթ
2005Անավարտ կյանքAn Unfinished LifeՋին ԳլիկինսոնԴրամաԼասե ՀալսթրյոմՌոբերտ Ռեդֆորդ,
Մորգան Ֆրիման,
Ջոշ Լուկաս,
Դամիան Լյուիս
2005 –Ինչպես հանդիպեցի ձեր մորըHow I Met Your MotherԱնիտա ԷփլեբիՍերիալ,
Մելոդրամա,
Կատակերգություն
Պամելա Ֆրայման
Ռոբ Գրինբերգ
Մայքլ Ջ. Շի
Ջոշ Ռեդնոր,
Ջեյսոն Սիգել,
Կոբի Սմոլդերս,
Նիլ Պատրիկ Հարիս,
Էլիսոն Հենիգեն
2006Սահմանամերձ քաղաքըBordertownԼորեն ԱդրիանԹրիլեր,
Դրամա,
Քրեական
Գրեգորի ՆավաՄայյա Զապատա,
Իրինեո Ալվարեզ,
Ռենե Ռիվերա,
Մարտին Շին
2006ԵրգիչըEl cantanteՊուչիԴրամա,
Կենսագրական,
Երաժշտական
Լեոն ԻչասոՄարկ Էնտոնի,
Քրիստոֆեր Բեսերա,
Ֆեդերիկո Կաստելուչո,
Թոնի Դևոն
2010Պլան ԲThe Back-up PlanԶոիՄելոդրամա,
Կատակերգություն
Ալան ՊոլԱլեքս Օ’Լոկլին,
Միխաելա Ուոտկինս,
Էրիկ Քրիստիան Օլսեն,
Էնտոնի Անդերսոն
2011Սկրատ և մայրցամաքային կոտրվածք 2Scrat's Continental Crack-Up: Part 2Shira (հնչյունավորում)Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Սթիվ Մարտինո
Մայկ Տյորմայեր
Ազիզ Անսարի,
Ալեն Շաբա,
Փիթեր Դինկլեյջ,
Ջեյսոն Ֆրիչիոն,
Նիկ Ֆրոսթ
2012Ինչ սպասել, երբ սպասում ես երեխայիWhat to Expect When You're ExpectingՀոլլիԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Կիրկ ՋոնսԿեմերոն Դիազ,
Էլիզաբեթ Բենքս,
Չեյս Կրոուֆորդ,
Բրուկլին Դեկեր
2012ՀոլլիIce Age: Continental DriftՇիռա (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Սթիվ Մարտինո
Մայկ Տյորմայեր
Ռեյ Ռոմանո,
Ջոն Լեգուիզամո,
Կուին Լատիֆա,
Դենիս Լիրի,
Ջոշ Պեկ
2013ՊարկերParkerԼեսլի ՌոջերսԹրիլեր,
Քրեական
Թեյլոր ՀեկֆորդՋեյսոն Ստեհտեմ,
Նիկ Նոլտի,
Մայքլ Չիկլիս,
Սալա Բեյքեր
2015ՏունHomeԼյուսի ՏուկիՄուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ֆանտաստիկ,
Արկածային
Տիմ ՋոնսոնՋիմ Պարսոնս,
Ռիհաննա,
Սթիվ Մարտին,
Մետ Ջոնս
2015ԵրկրպագունThe Boy Next DoorԿլեր ՊետերսոնԹրիլեր,
Քրեական
Ռոբ ԿոենՌայան Գուզման,
Յեն Նելսոն,
Ջոն Կորբետ,
Կրիստին Չենոուետ

Պրոդյուսեր խմբագրել

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
2006ԵրգիչEl cantante
2007Զգա ռիթմըFeel the Noise
Ինչպես է սիրում կինըComo ama una mujer
ՖոստերսներըThe Fosters

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. https://www.eonline.com/news/1338320/jennifer-lopez-shares-first-photos-from-wedding-to-ben-affleck-we-did-it?
  6. https://time.com/collection/most-influential-people-2018/5217628/jennifer-lopez/
  7. Zayda Rivera. (2013 թ․ մայիսի 29). «Jennifer Lopez on raising kids with ex Marc Anthony: 'I am a nontraditional family'» (անգլերեն). Daily News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28–ին-ին.
  8. Lizbeth Scordo. (2012 թ․ մարտի 16). «Jennifer Lopez: Boyfriend Casper Smart Is a 'Good Egg'» (անգլերեն). Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  9. «Marc Anthony Wanted to Reconcile ... But J.Lo Chose Casper» (անգլերեն). TMZ STAFF. 4/14/2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  10. «Duty Captain's Report». Court TV. 2001 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 29-ին.
  11. «Jennifer Lopez: Actress, Reality Television Star, Dancer, Singer (1969–)». Biography.com. A&E Networks. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  12. Cartlidge, Cherese (2012). Jennifer Lopez. Lucent Books. էջ 13. ISBN 978-1420507553. «Jennifer Lynn Lopez's parents, David and Guadalupe, were both born in Ponce, the second-largest city in Puerto Rico. They immigrated as children to the United States with their families...»
  13. Machin, Jennifer (2018 թ․ դեկտեմբերի 13). «No Wonder She Doesn't Age! Jennifer Lopez Steps Out In NYC With Her Equally Stunning Mom». Life & Style. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  14. Dawn, Randee (2016 թ․ հունիսի 22). «Jennifer Lopez opens up about her dad: 'He was just proud of me'». Today. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  15. «Mamás y Mamacitas – Música». Terra Networks. 2007 թ․ մայիսի 11. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  16. 16,0 16,1 Gallick 2003
  17. 17,0 17,1 «The Triple Threat: Jennifer Lopez is Born». Evan Carmichael. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  18. Stated on Inside the Actors Studio, 2004
  19. Parish, James-Robert (2005 թ․ նոյեմբերի 30). Jennifer Lopez: Actor and Singer. էջ 14. ISBN 978-0-8160-5832-7.
  20. Mannikka, Eleanor. «My Little Girl – Cast, Reviews, Summary, and Awards». AllRovi. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենիֆեր Լոպես» հոդվածին։